Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԱՇԽԱՐՀ


Նորընտիր խորհրդարան-կառավարություն համագործակցությո՞ւն, թե՞…

2020 թ. փետրվարի 21-ին Իրանում տեղի ունեցան խորհրդարանի (Իսլամական մեջլիս, ԻՄ) 11—րդ գումարման ընտրությունները, որոնց արդյունքում ընտրվեց 290 անդամ ունեցող խորհրդարանի 279 պատգամավոր։ Մնացած 11—ը պետք է հայտնի դառնային ընտրությունների երկրորդ փուլում, որոնք պետք է տեղի ունենային ընթացիկ տարվա ապրիլի 18—ին, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգվել են։ Ըստ որոշ աղբյուրների, դրանք տեղի կունենան 2021 թ. նախագահական ընտրությունների հետ միաժամանակ։ Բայց ոչ թե 11 ընտրատարածքում, այլ՝ 14, քանի որ ընտրվածներից երկուսը կորոնավիրուսի զոհ են դարձել, իսկ մեկի կրթական փաստաթուղթը կեղծ է համարվել ու չեղարկվել։ Նորընտիր ԻՄ—ում մեծամասնություն են կազմում պահպանողականները կամ, ինչպես իրենք են իրենց անվանում, սկզբունքայինների (Principlists) թեւը։ Իրանական ԶԼՄ—ներն այս առնչությամբ նշել են, որ մեծամասնությունն ԻՄ—ում 81 տոկոս է կազմում։ Սակայն նորընտիր խորհրդարանի բացման նախօրեին խոսնակի թեկնածուներից մեկը՝ Ահմադինեժադի նախագահության օրոք կրթության նախարար Համիդռեզա Հաջի Բաբային, շեշտել է, թե պահպանողականները 85 տոկոս են կազմում, մինչդեռ չափավորական ու բարենորոգիչ պատգամավորների թիվը 20—ի չի հասնում։ Հավելենք նաեւ, որ 11—րդ խորհրդարանը, ԻԻՀ—ի պատմության ընթացքում առաջին անգամ, ձեւավորվել է ընտրողների ամենացածր մասնակցությամբ՝ շուրջ 42 տոկոս։
Նորընտիր ԻՄ—ի պաշտոնական բացումը տեղի է ունեցել մայիսի 27—ին, որտեղ ելույթ է ունեցել երկրի նախագահ Հասան Ռոհանին, ինչը պետք է կարեւորել կառավարություն—խորհրդարան առաջիկա մեկ տարվա ընթացքում համագործակցության տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ ԻՄ—ն գլխավորապես ձեւավորվել է պահպանողական տարբեր թեւերից, որոնք խիստ քննադատում են չափավորական կառավարությանը։ Ռոհանին նախ անդրադարձել է խորհրդարանի դերին՝ որպես ժողովրդավարության գլխավոր ինստիտուտի ընդհանրապես, իսկ Իրանի դեպքում՝ կրոնական ժողովրդավարության խորհրդանիշի։ Ապա խոսելով կառավարություն—ԻՄ համագործակցության մասին, շեշտել է, որ նրանք կարող են համագործակցել տարբեր ոլորտներում, սակայն լավագույն տարբերակը կլինի կառավարության կողմից ներկայացված լավ օրինագծերի քննարկումն ու հաստատումը։ Հանգամանք, ինչը վկայում է կառավարության մտավախությունների մասին առ այն, որ կմերժվեն վերջինիս ներկայացրած օրինագծերը։ Նա ընդգծել է, որ համագործակցության հարցում կառավարությունը հիմք է ընդունում երկրի Սահմանադրությունը, ինչի համաձայն ԻՄ—ն եւ յուրաքանչյուր պատգամավոր պատասխանատու է ժողովրդի առաջ։ Այնուհետեւ երկրի նախագահն անդրադարձել է երկրում ստեղծված գերծանր իրավիճակում, մասնավորապես, համավարակի դեմ պայքարում կառավարության աշխատանքներին՝ նշելով, որ կառավարությունը որեւէ խնդիր չի ունեցել հիվանդանոցների հարցում, քանի որ դրանց քանակը իր նախագահության ընթացքում կրկնապատկվել է։ Երկրի տնտեսական իրավիճակի առումով նշել է, որ բոլոր ոլորտներում ամենաբարձր ցուցանիշը երկիրն ունեցել է 2016 թ.։ Այլ կերպ ասած՝ Իրան—5+1—ի համաձայնության կյանքի կոչվելու ու սահմանափակումների աստիճանաբար վերացման ժամանակաշրջանում։ Իսկ ինչպես գիտենք, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք փոփոխության ենթարկվեց ԱՄՆ—ի իրանյան քաղաքականությունը, եւ ոչ միայն վերականգնվեցին սահմանափակումները, այլեւ կիրառվեցին նորերը։
Մայիսի 28—ին խորհրդարանում տեղի են ունեցել խոսնակի եւ նախագահության 12 անդամի ընտրությունները։ Ինչպեսեւ ենթադրվում էր, խոսնակի պաշտոնին ընտրվել է Հեղափոխության պահապան գվարդիայի նախկին օդուժի, ապա երկրի օրինապահ ուժերի հրամանատար, Թեհրանի նախկին քաղաքապետ, գեներալ Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը, ով նաեւ մասնակցել է 2013 թ. նախագահական ընտրություններին, որի հաղթողը Ռոհանին էր։ Խոսնակի առաջին եւ երկրորդ տեղակալներ են ընտրվել Ամիր Հոսեյն Ղազիզադեհ Հաշեմին եւ Ալի Նիքզադը։ Վերջինս Ահմադինեժադի բնակարանաշինության ու քաղաքաշինության նախարարն է եղել։ Թեեւ ԻՄ—ից տեսակետներ են հնչում դրա միատարր, միաձայն լինելու վերաբերյալ, ինչը վերլուծաբանների կարծիքով՝ նշանակում է կառավարության դեմ դիրքավորվել, սակայն ըստ երեւույթին նրանց միասնականությունը հենց այս հարցում է, որովհետեւ պահպանողական հոսանքը բազմաշերտ է եւ բաղկացած տարբեր թեւերից, որոնք շատ հարցերում ոչ միայն միասնական չեն, այլեւ հակառակ դիրքերից են հանդես գալիս։
Իրանցի վերլուծաբան Ահմադ Զեյդաբադիի կարծիքով, նրանք դիրքավորվել էին ընդհանուր մրցակցի՝ բարենորոգիչների դեմ, ինչն ավատվել է բարեհաջող, ուստի շուտով երեւան են գալու նրանց տարաձայնությունները։ Նա 11—րդ ԻՄ—ն բնութագրել է որպես ամենաաղմկարարը ԻԻՀ—ի պատմության մեջ։ Ինչ վերաբերում է կառավարություն—ԻՄ փոխհարաբերություններին, ապա չնայած համագործակցության ձեռք մեկնելուն, միաժամանակ որոշ անդամներ արդեն զգուշացրել են, թե թույլ չեն տա, որ ԻՄ—ն միջամտի գործադիրի աշխատանքներին, ինչպես վերջինս վարվել է, այն է՝ չի միջամտել ԻՄ—ի ղեկավար կազմի ընտրությանը եւ այլն։
Խորհրդարանից տարբեր ձայներ են հնչում, այդ թվում կառավարության գրեթե բոլոր անդամներին, ընդհուպ՝ նախագահ Ռոհանիին, իմպիչմենտ հայտնելու մասին, ոմանք էլ համագործակցության կողմնակից են։ Այսուհանդերձ, թվում է, թե խորհրդարանը կառավարության հետ փոխհարաբերության հարցում կորդեգրի քաղաքականություն, որով կսահմանափակի կառավարության շատ նախաձեռնությունների ճանապարհը, սակայն, խիստ քայլերի չդիմելով, թույլ կտա ավարտել իշխանության միամյա ժամկետը, քանի որ հաջորդ տարի տեղի են ունենալու նախագահական ընտրություններ։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am

30-05-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO