Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ո՞րն է ճշմարտությունը։ Աստծո խոսքը

Ի՞նչը կարող է մեզ ազատագրել։ Աստծո խոսքը։ Ե՞րբ է այն մեզ ազատագրում։ Երբ մենք պահում ենք այդ խոսքը։ Ինչ հրաշալի է, որ մեր Փրկիչը Հիսուս Քրիստոսն է։ Ինչ հրաշալի է, որ Նրա եւ Նրա Ավետարանի շնորհիվ կարող ենք տիրապետել լիակատար ազատության։ Իսկ ի՞նչ ազատություն է տալիս մեզ Հիսուսը։ Ապրել մի երկրում, որտեղ կան քաղաքական ազատություններ, իհարկե, լավ է, բայց դա այն ազատությունը չէ, ինչ խոստացել էր Հիսուսը։ Շատ քրիստոնյաներ ապրում են այնպիսի երկրներում, որտեղ բացարձակապես չկա քաղաքական ազատություն։ Ազատությունը հասարակության մեջ նույնպես այն ազատությունը չէ, ինչ խոստացել էր Քրիստոսը։ Նոր Կտակարանում մենք հանդիպում ենք քրիստոնյաների, ովքեր մյուսների համեմատ ֆիզիկապես ստրուկ էին։ Ոմանք ազատություն են ստանում՝ դուրս գալով բանտից, սակայն սա եւս այն ազատությունը չէ, ինչ տալիս է Քրիստոսը։ Շատ քրիստոնյաներ քրիստոնյա են դարձել բանտում եւ երկար ժամանակ դեռ չեն ազատվել այնտեղից միայն նրա համար, որ քրիստոնյա են։ Ոմանք էլ թյուրիմացաբար ամուսնուց բաժանվելն են անվանում ազատություն։ Սա եւս ազատություն չէ Քրիստոսով։
Այդ դեպքում ինչի՞ց ենք մենք ազատագրվում։ Մենք ազատություն ունենք Քրիստոսով. ազատություն մեղքից։ «Եւ ճշմարտութիւնը կճանաչէք. եւ ճշմարտութիւնը կազատէ ձեզ։ Պատասխանեցին նորան. Մենք Աբրահամի զաւակ ենք, եւ ոչ ոքի երբէք չենք ծառայել. Դու ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինիք։ Յիսուսը պատասխանեց նորանց. Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ՝ ամեն ով որ մեղք է գործում, մեղքի ծառայ է» (Հովհ. 8։ 32 34)։ Հովհաննեսի ավետարանի ութերորդ գլխում Հիսուսը խոսում է ազատության եւ ծառայության մասին։ Ի՞նչ ծառայության մասին է խոսքը։ Մեղքին ծառայության։ Այսպիսով, ազատության մասին, որ խոսում է Նա, մեղքից ազատության մասին է։ Ի՞նչ իմաստով ենք մենք ազատ մեղքից։ Լինելով քրիստոնյա, թեպետ ունենում ենք թուլության պահեր եւ մեղանչում ենք, սակայն մենք այլեւս մեղքի ստրուկներ չենք։ «Բայց շնորհակալութիւն Աստուծոյ. որ մեղքի ծառայ էիք, բայց սրտով հնազանդեցիք այն վարդապետութեան օրինակին՝ որին յանձնուեցաք։ Ուրեմն դուք մեղքիցն ազատուած՝ ծառայեցիք արդարութեանը» (Հռովմ. 6։ 17 18)։ Մենք ազատ ենք մեղքից այն իմաստով, որ ազատ ենք նրա մեղավորությունից։ Մեր մեղքերը ներված եւ մոռացված են Աստծուց։ «Որովհետեւ նորանց անօրէնութիւնները ներող կլինիմ, եւ նորանց մեղքերը եւ նորանց անօրէնութիւններն այլեւս չեմ յիշիլ» (Եբր. 8։ 12)։ Այո, Հիսուսի արյան շնորհիվ մենք ազատ ենք մեղքի համար հատուցումից, որը հոգեւոր մահ է. «Որովհետեւ մեղքի վարձքը մահն է. բայց Աստուծո շնորհքը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տեր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմ. 6։ 23)։
Միեւնույն ժամանակ մենք ազատված ենք Մովսեսի օրենքից։ Մովսեսի օրենքի ճշգրիտ կատարման փորձը անվանված է «լուծ». «Եւ հիմա ինչու՞ էք Աստուծուն փորձում, որ մի լուծ դնեք աշակերտների վզի վերայ, որ ոչ մեր հայրերը եւ ոչ մենք կարողացանք տանել» (Գործք 15։ 10)։ Ինչպես նաեւ Պողոսն է գրել. «Արդ այն ազատութիւնովը որ Քրիստոսը մեզ ազատեց, հաստատ կացէք եւ դարձեալ ծառայութեան լծի տակ մի մտնէք» (Գաղ. 5։ 1)։ Այս համարի ենթատեքստում Պողոսը խոսում է նաեւ որոշ քրիստոնյաների մասին, ովքեր փորձում էին պահպանել եւ ուրիշներին էլ պարտադրել պահպանել Մովսեսի օրենքը։ Եվ ինչպե՞ս է նա անվանում դա. «Ստրկության լուծ»։ Նույն պատգամի մեջ Սուրբ Հոգին մեզ ազատում է նաեւ աշխարհի լծից։ «Բայց հիմա, որ ճանաչեցիք Աստուծուն, մանաւանդ թէ Աստուածանից ճանաչուեցաք, ինչպե՞ս էք կրկին ետ դառնում դէպի այն տկար եւ աղքատ սկզբունքները, որոնց կամենում էք դարձեալ ծառայել» (Գաղ. 4։ 9)։ Մեկ այլ տեղ Նոր Կտակարանը մեզ ուսուցանում է, որ Հիսուսն աշխարհ եկավ ազատագրելու նրանց, ովքեր մահվան վախից ամբողջ կյանքով մատնված էին ստրկության։ «Եւ ազատէ նորանց որ մահի վախովն իրանց բոլոր կեանքի մէջ ծառայութեան մէջ բռնուած էին» (Եբր. 2։ 15)։ Լինելով Հիսուսի աշակերտ, մենք չպետք է վախենանք մահից։ Մենք ազատ ենք այդպիսի վախից։ Որովհետեւ Հիսուսը հարյավ մեռելներից, եւ մենք եւս կհառնենք, բացականչելով. «Ով մահ, ու՞ր է քո խայթոցը. գերեզման (ոմանք՝ դժոխք), ու՞ր է քո յաղթութիւնը» (Ա Կորնթ. 15։ 55)։
Որոշ մարդիկ գերի են նախապաշարմունքների, խավարի ու տգիտության։ Բայց դա չպետք է վերաբերի Հիսուսի ծառաներին։ Հիսուսի ճշմարտության միջնորդությամբ մենք ազատ ենք այդ ամենից Նրանով (Հովհ. 8։ 31 32)։ Հիշու՞մ եք՝ ինչ երջանիկ էիք, երբ մկրտվում էիք Քրիստոսով եւ ստացաք իրական ազատություն։ Դուք գոհանում եք այդ ազատությամբ։ Ցնծացեք։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

30-05-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO