Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»

Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց մեծամասնությանը։ Տիտոսին ուղղված թղթում ասվում է իրենց երեխաներին սիրելու մայրերի պարտավորության մասին. «Որ զգաստացնեն մատղաշ կանանցը՝ լինել այրասէր եւ որդեսէր, խոհեմ, մաքուր, անարատ, բարեգործ, իրանց մարդկանց հնազանդ, որ Աստուծոյ խօսքը չհայհոյուի» (Տիտոս 2։ 4 5)։
«Մի՞թե կինը կմոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չգթայ իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ» (Եսայի 49։ 15)։
Երեխաները Աստծո պարգեւներ են. «Ահա որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են. եւ որովայնի պտուղը՝ նորա վարձքը։ Ինչպէս որ նետերը զօրեղ մարդի ձեռքումը, այնպէս են երիտասարդ որդիքը» (Սաղմոս 127։ 3 4)։
Տիտոսի թղթի բնագրերում հանդիպում ենք «phileoteknos» հունարեն բառին, ինչը բացատրվում է մայրական սիրո առանձնահատուկ դրսեւորում։ Այս խոսքի իմաստը ներառում է աջակցություն եւ մտահոգություն երեխաների համար, դաստիարակություն, նրանց կարիքների բավարարում, ջերմության փոխանցում։ Աստվածաշունչը մայրությունը մատնանշում է որպես պարտականություն եւ ցուցանում է որոշ գործառույթներ, որ պարտավոր են կատարել ե՛ւ մայրը, ե՛ւ հայրը.
Ներկայություն առավոտյան, կեսօրին եւ երեկոյան.
«Եւ այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն։ Եւ կրկնիր նորանք քո որդկանցը, խօսիր նորանց վերա քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս, եւ վեր կենալիս» (Երկրորդ Օր. 6։ 6—7)։
Աղերս, փոխգործակցություն, քննարկում, համատեղ մտորումներ կյանքի մասին.
«Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։ Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լավ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ։ Եւ, հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփես. 6։ 1 4)։
Ուսուցանում Աստվածաշնչի եւ աստվածաշնչյան աշխարհայացքի.
«Այն որ լսեցինք ու ճանաչեցինք, եւ մեր հայրերը պատմեցին մեզ։
Մենք նորանց չենք թագցնում որդիներիցը. եկող սերունդին պատմում ենք Տիրոջ գովասանքը, եւ նորա զօրութիւնքն ու հրաշքները որ արաւ։
Նա վկայութիւն հաստատեց Յակոբի մէջ եւ օրէնք դրաւ Իսրայելի մէջ. այն որ պատուիրեց մեր հայրերին որ սովորեցնեն իրանց որդկանցը
Որպէս զի իմանայ նոր սերունդը՝ այն որդիքը որ կծնուին. վեր կենան եւ իրանց որդկանցը պատմեն։
Որ նորանք իրանց յոյսը Աստուծոյ վերայ դնեն, եւ չմոռանան Աստուծոյ գործերը, եւ նորա պատուիրանքները պահեն» (Սաղմոս 78։ 3—7)։
«Միայն զգոյշ եղիր եւ քո հոգիին զգուշութիւն արա, որ մի գուցէ մոռանաս այն բաները, որ քո աչքերը տեսան, եւ մի գուցէ նորանք սրտիցդ դուրս գան քո կենաց բոլոր օրերումը, այլ քո որդիներին եւ որդկանցդ որդիներին սովորեցնես» (Երկրորդ Օր. 4։ 9)։
Օգնություն երեխային որոշակի փորձառություն ձեռք բերելու եւ եւ սեփական ուժերը զարգացնելու գործում։
«Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ, որ ծերացած էլ՝ չի հեռանալ նորանից» (Առակաց 22։ 6)։
Կարգապահություն. Սովորեցնել երեխաներին պաշտել Աստծուն եւ կյանքը կառուցել համապատասխանաբար։
«Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. բայց նորան սիրողը կանուխ կխրատէ նորան։
Ձգիր որդեակս, այն խրատը լսելը, որ քեզ կմոլորեցնէ գիտութեան խօսքերիցը։
Յիմարութիւնը կապուած է երեխայի սրտին. խրատի գաւազանը նորան կհեռացնէ նորանից։
Երեխայից մի խնայիր խրատը, որովհետեւ եթէ նորան գաւազանով ծեծես՝ չի մեռնիլ։
Դու նորան գաւազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքիցը։
Գաւազանը եւ յանդիմանութիւնը իմաստութիւն կտայ, բայց բաց ընկած տղան անարգանք կբերէ իր մօր համար։
Անզգամները շատանալիս յանցանքը կշատանայ, բայց արդարները կտեսնեն նորանց վայր ընկնելը։
Խրատիր որդիիդ, եւ նա էլ քեզ կհանգստացնէ. եւ սփոփանք կպատճառէ քո հոգիին» (Առակաց 13։ 24, 19։ 27, 22։ 15, 23։ 13 14, 29։ 15 17)։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

02-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO