Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԼՂՀ


Ավարտվեց ուստարին

Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 աշակերտից 111-ը հրաժեշտ տվեցին դպրոցին։ Շրջվարչակազմի աշխատակազմի կրթության եւ սպորտի բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը տեղեկացրեց՝ շրջանավարտների մոտ կեսն այս տարի դիմել են՝ ընդունվելու ՀՀ եւ ԱՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ։
11 դպրոց շրջանավարտ չի ունեցել։ Ամենաշատ շրջանավարտ՝ 13, տվեց Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Կապված նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու հետ՝ դպրոցներում չկայացան «Վերջին զանգի» ամենամյա բազմամարդ տոնական միջոցառումները։ Երկրորդ կիսամյակում դասընթացները նույնպես ոչ բավարար էին։ Առցանց կարգով տեղի ունեցող ուսումնառությունն այն արդյունքը չի տա, ինչ ստացիոնալ ուսուցումը։ Հատկապես դժվար էր տարրական դասարանների ե՛ւ աշակերտների, ե՛ւ ուսուցիչների համար։ Հաշվի առնելով նաեւ այն, որ համացանցի կապն անորակ է Քաշաթաղի շրջանում, որոշ համայնքներում՝ գրեթե անհասանելի, շատ աշակերտներ չունեն համապատասխան տեխնիկական միջոցներ, ուստի չենք կարող կայացած համարել առցանց դասավանդումը։ Հուսանք՝ այս տարվա սեպտեմբերի 1—ին բոլոր դպրոցներում կհնչի ուրախ զանգը՝ ազդարարելով ուստարվա սկիզբը, եւ մեր աշակերտներն իրենց դասասենյակներում կլսեն ուսուցիչներին։
Մինչ կորոնավիրուսի հայտնվելը՝ Արցախի Հանրապետությունում կայացավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի հանրապետական (ՀՀ մարզային) փուլը, որին մասնակից եղան նաեւ քաշաթաղցի դպրոցականներ։ ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության տեղեկացմամբ՝ Քաշաթաղի շրջանի մասնակիցներից բարձր արդյունք են ապահովել ՆԶՊ առարկայի օլիմպիադայում։ Աղաձորի Հակոբ Խաչատրյանի անվ. միջնակարգ դպրոցի 8—րդ դասարանից Արթուր Մաթեւոսյանը, Ուռեկանի միջնակարգից 11—րդ դասարանցի Դավիթ Միքայելյանը եւ Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի 11—րդ դասարանից Նարե Հովսեփյանը նշված առարկայից հավաքել են բարձր միավորներ եւ արժանացել առաջին եւ երկրորդ կարգի դիպլոմների, պարգեւների։ Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգի 11—րդ դասարանի աշակերտուհի Գայանե Ըռքոյանը Արցախի Հանրապետական (ՀՀ մարզային) փուլում արժանացել է ԱՀ ԿԳՍ նախարարի գովասանագրի հայոց լեզու առարկայի օլիմպադայում։ Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջնակարգից 11—րդցի Հայկ Դավթյանը ռուսաց լեզվի օլիմպիադայում է հավաքել բարձր միավոր եւ արժանացել ԱՀ ԿԳՍՆ երկրորդ կարգի դիպլոմի եւ դրամական պարգեւի։ Դարձյալ կապված կորոնավիրուսի հետ՝ չկայացավ դպրոցականների առարկայական օլիմպիադայի ՀՀ հանրապետական փուլը։
Այժմ շրջանավարտներն ստանում են միջնակարգ կրթության ատեստատները, որոնք դպրոցներ են հասցվում ԿՍԲ աշխատակիցների կողմից։ Բուհերի դիմորդները մասնակցելու են միասնական քննության 1 առարկայից։ Քաշաթաղի շրջանի դպրոցներում 2019—2020 ուստարում հիմնական կրթություն են ստացել 172 աշակերտ, որոնց մեծ մասը շարունակելու է ուսումը դպրոցում։ Վ. Մովսիսյանն ուրախությամբ նշեց՝ եկող ուստարում շրջանի աշակերտների թիվը կհամալրվի 215—ից ավելի առաջին դասարանցիներով (անցնող ուստարում նրանց թիվը 197 էր)։ Այսինքն՝ աշակերտների ընդհանուր թիվը կավելանա մոտ 100—ով։

Զ. Ը.

02-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO