Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԼՂՀ


Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի

Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար Ժիրայր Միրզոյանն այցելեց Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր։ Շրջվարչակազմի նիստերի դահլիճում, որտեղ ներկա էին շրջվարչակազմի եւ Բերձորում գործող տարբեր կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ, ու պահպանված էին նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող կանոնները, Ժ. Միրզոյանն ընթերցեց ԱՀ նախագահի հաստատած 2 որոշում, ըստ որոնց՝ Ստեփան Սարգսի Սարգսյանն ազատվել է Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ Արտյոմ Ռոբերտի Սարիբեկյանը նշանակվել Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար։ Ողջունելով ներկաներին՝ Ժ. Միրզոյանն ասաց.
—Ցանկանում եմ շնորհավորել եւ հաջողություններ մաղթել պարոն Սարիբեկյանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու համար, հատկապես այս սեզոնային առումով շատ ծանր ժամանակահատվածում։ Արդեն մեկնարկել են բերքահավաքի աշխատանքները, եւ գյուղատնտեսության առումով չափազանց ծանր եւ պատասխանատու ժամանակահատված է շրջաններում։ Ցանկանում եմ հատուկ ընդգծել սեզոնի կարեւորությունը նաեւ այն իմաստով, որ շրջանի ղեկավարի փոխվելով՝ այս պահին առավել մեծ ջանքեր են անհրաժեշտ, որպեսզի բերքահավաքն ամբողջ տարածքում կազմակերպվի ժամանակին, հատկապես հակահրդեհային միջոցառումների եւ հրդեհավտանգ ժամանակահատվածում իրականացվի անկորուստ։ Բոլոր նախատեսված միջոցառումներն անհրաժեշտ է կատարել ժամանակին, պատշաճ մակարդակով։ Համավարակի հետ կապված եւ պայմանավորված տարածման մեծ չափերով՝ մենք ստիպված ենք այս ձեւաչափով հանդիպումը կատարել եւ չհրավիրել համայնքների ղեկավարներին՝ փորձելով պահպանել ԱՀ պարետի որոշումներով սահմանված կարգը։ Ես խնդրում եմ մեր հորդորները փոխանցել նաեւ համայնքների ղեկավարներին, որ օգտագործեն համայնքային, պետական, նույնիսկ անձնական միջոցները՝ բերքահավաքի անկորուստ ավարտի համար։ Ցանկանում եմ նաեւ մեր պատրաստակամությունը հայտնել շրջանի ղեկավարության կողքին լինելու գործում։
Ժ. Միրզոյանը շնորհակալություն հայտնեց շրջվարչակազմի նախկին ղեկավար Ստ. Սարգսյանին՝ արդեն տեւական ժամանակ շրջանի ղեկավարումը իրականացնելու համար. «Պարոն Սարգսյան, Ձեր հետագա գործունեության մեջ հաջողություն եմ մաղթում։ Համոզված եմ, որ շարունակելու եք ծառայել Արցախի Հանրապետությանը եւ Ձեր ուժերի հնարավորին չափով իրականացնելու եք մեր երկրի առջեւ դրված խնդիրների լուծմանն ուղղված աշխատանքներ»։
Ստ. Սարգսյանը շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանց, աշխատակիցներին, որոնց հետ այս մեկ ու կես տարում աշխատել է։
—Նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Բակո Սահակյանին, որ վստահեց ինձ, հնարավորություն տվեց, հիրավի, ծառայել իմ ժողովրդին։ Ինձ համար կյանքում դրանից առավել կարեւոր ու հաճելի բան չկա՝ նպաստել մեր երկրի զորացմանը, ժողովրդի բարեկեցությանը,–ասաց Ստ. Սարգսյանը՝ հավելելով.–պարոն Սարիբեկյան, Ձեզ էլ անկեղծորեն մաղթում եմ հաջողություն, հնարավորությունների չափով ինչով կարողանամ՝ աջակցելու եմ, որպեսզի հաջողությամբ Քաշաթաղն առաջ շարժվի։
Այնուհետեւ Ժ. Միրզոյանն անդրադարձավ կառավարության նոր որոշումներին՝ նշելով, որ ԱՀ Սահմանադրությամբ սահմանված կարգավորումները եւ նաեւ որոշ իրավական ակտեր, որոնք արդեն վերանայվել են, պարտադրում են կարճ ժամանակահատվածում իրականացնել տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման բարեփոխումները։ Տեղեկացրեց՝ բարեփոխումները, բացի կառավարության համակարգից, ընդգրկելու են մնացած բոլոր մարմինները՝ պետական, տեղական, տարածքային եւ այլն, այսինքն՝ նախարարություններ, շրջանների վարչակազմեր, համայնքներ եւ բոլոր այն կազմակերպությունները, որոնք գտնվում են պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության ներքո։ Վերստին դիմելով շրջվարչակազմի նորանշանակ ղեկավարին՝ ասաց, որ բավականին մեծ, նաեւ ծանր աշխատանք է սպասվում այս առումով, եւ այս խնդիրները լուծելու համար փորձելու են տեղերում հնչած բոլոր առաջարկությունները հաշվի առնել։
Ժ. Միրզոյանը տեղեկացրեց նաեւ՝ մոտ ժամանակներս, պահպանելով նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները, հանդիպումներ կունենան շրջվարչակազմի, այլ կառույցների ղեկավարների, աշխատակիցների հետ, ինչպես նաեւ կլինեն համայնքներում։ Նիստից հետո շրջվարչակազմի ղեկավարի աշխատասենյակում Ժ. Միրզոյանն ու Ա. Սարիբեկյանը քննարկեցին ընթացիկ հարցեր։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

02-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO