Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԱՇԽԱՐՀ


Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ

«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի կարիքն ունենք, չի արդարացնում մեր սպասելիքները»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ հարաբերությունները խզելու վերաբերյալ որոշումը կարող է կործանարար ազդեցություն ունենալ առողջապահության գլոբալ համակարգի վրա եւ օգուտ տալ Չինաստանի կոմունիստական կուսակցությանը։ Այս մասին գրել է ամերիկյան «The New York Times»-ը։ «Covid-19»-ի ճգնաժամի ողջ ընթացքում Չինաստանի կոմունիստական կուսակցությունն իրականացրել է ագրեսիվ արշավ քարոզչության ու ապատեղեկատվության տարածման համար, ինչի համար երկու նպատակ է եղել՝ վերականգնել Չինաստանի հեղինակությունը կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողումից հետո եւ եվրոպական երկրների միջեւ անհամաձայնություն սերմանել՝ կապված իր պարտավորությունները կատարելու՝ ԱՄՆ—ի պատրաստակամության հետ։ Ավելին՝ ԱՀԿ—ի հետ հարաբերությունների խզումն ազդանշան էր, որ աշխարհն այլեւս չի կարող հույսեր կապել Միացյալ Նահանգների հետ։
Համավարակի տարածման ընթացքում ԱՀԿ—ի ղեկավարությունը կասկածելի որոշումներ է կայացրել, հատկապես երբ խոսքը եղել է Չինաստանի կոմունիստական կուսակցության մասին, սակայն այդ կազմակերպությունը շարունակում է առանցքային դեր խաղալ մոլորակի բնակչության առողջության պահպանման գործում։ Այդ կազմակերպության ղեկավարության կոնկրետ որոշումները կարող են չընդունվել, բայց անհրաժեշտ է միեւնույն ժամանակ աջակցել նրա առաքելությանը։ Միջազգային կոալիցիաները կարեւորագույն դեր են խաղում գլոբալ մարտահրավերներին դիմակայության մեջ։
ԱՀԿ—ի գործունեությունն օգնել է դիմակայել այնպիսի հիվանդությունների, ինչպիսին է ջրծաղիկը։ Այդ կազմակերպությունը շարունակում է պայքարել այնպիսի մարտահրավերների դեմ, ինչպիսիք են ՍՊԻԴ—ը, մալարիան ու տուբերկուլյոզը։ Եթե Ամերիկան հրաժարվի ԱՀԿ—ում ղեկավար դերից, բարդ կլինի համակարգել ջանքերը տարբեր հիվանդությունների տարածման դեմ պայքարում։ Ամերիկյան թերթի թղթակցի կարծիքով՝ իրենք պետք է այդ կազմակերպության աշխատանքը կատարելագործեն այնպես, որպեսզի կարողանա արդյունավետ գործել նաեւ հետագայում։
«Վիրուսներն ուշադրություն չեն դարձնում սահմաններին, եւ հիվանդության բռնկմանը Չինաստանի անպատասխանատու արձագանքի պատճառով այն տարածվել է ողջ աշխարհում»։ Ըստ թերթի՝ ԱՀԿ—ն մի քանի անգամ պաշտպանել է Չինաստանին, երբ այդ երկրի կառավարությունը ոչ ճիշտ որոշումներ է կայացրել։ Չինաստանի կոմունիստական կուսակցությունն ավելի քան մեկ ամիս թաքցրել է համավարակի բռնկման մասին ինֆորմացիան, խանգարել գիտնականներին՝ տեսնելու վիրուսի նմուշները, ձերբակալել բժիշկների, ովքեր փորձել են դանդաղեցնել վիրուսի տարածումը, կոպիտ ռասիզմ դրսեւորել Չինաստանում գտնվող աֆրիկյան երկրների քաղաքացիների նկատմամբ։
«Չինաստանի կառավարությունը միտումնավոր սահմանափակել է վիրուսի նմուշներին ծանոթանալու հնարավորությունը, կեղծել մահացածների ընդհանուր թվի վերաբերյալ տվյալները։ Եվ որպեսզի պահպանի իր հեղինակությունը, ողջ աշխարհում ապատեղեկատվություն է տարածել, որը վնասել է մյուս երկրներին»։
«Մեր դաշնակիցները կիսում են այդ տեսակետը,–գրում է հոդվածագիրը։–Ես դա գիտեմ, որովհետեւ ԱՀԿ—ի դերի մեջ հստակություն մտցնելու համար նամակներ եմ ուղարկել բոլոր երկրներին, որոնց հետ ԱՄՆ—ն դիվանագիտական հարաբերություններ ունի՝ խնդրելով նրանց ԱՀԿ—ից պատասխաններ պահանջել մի շարք կարեւոր հարցերի վերաբերյալ։ Ես հույս ունեի, որ առանցքային այդ հարցերին պատասխանները կօգնեն վերականգնել վստահությունն ԱՀԿ—ի ղեկավարության նկատմամբ, որը կորսվել էր կորոնավիրուսի տարածման նախնական փուլերում։
Շատ հարցերի թվում ինձ հետաքրքրում էր հետեւյալը՝ ինչո՞ւ ԱՀԿ—ի ղեկավարությունը չի ցանկանում խոստովանել, որ չինական կառավարությունը մերժել է իր պահանջները։ Նման առաջին պահանջները եղել են փետրվարին՝ թույլատրել ծանոթանալ վիրուսի նմուշներին, կլինիկական օրինակներին եւ կարեւոր այլ տվյալների։ Չինական կառավարությունն իսկապե՞ս ԱՀԿ—ին ստիպել է հետաձգել հիվանդության լրջության մասին հայտարարությունը։ Ինչո՞ւ ԱՀԿ—ի ղեկավարությունը հրապարակայնորեն չի ընդունել, որ չինական կառավարությունը թաքցնում է «Covid—19»—ի հետազոտության վերաբերյալ տեղեկատվությունը եւ բժիշկներին ու գիտնականներին ստիպում է լռել։
Ես պատասխաններ եմ ստացել աշխարհի բոլոր անկյուններից՝ Հունգարիայից մինչեւ Արեւելյան Թիմորա ու Թաիլանդ, եւ պարզվեց, որ շատ երկրներ կիսում են մեր անհանգստությունը։ Որոշ երկրներ, ինչպես, օրինակ, Ավստրալիան, հաղորդել են, որ իրենց անհանգստացնում է 3 առանցքային պահ՝ ժամանակի ընտրությունը՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու համար, քննադատությունը, որով ԱՀԿ—ն հանդես է եկել այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Միացյալ Նահանգներն ու Ավստրալիան, որոնք բավական շուտ են սահմանափակումներ մտցրել տեղաշարժման մեջ, այն փաստը, որ ԱՀԿ—ին (նաեւ ՄԱԿ—ի համապատասխան մյուս գործակալություններին) անհրաժեշտ է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել ողջ աշխարհում վայրի կենդանիների շուկաների վերահսկողության գործում։
Միանգամայն հավանական է, որ ԱՀԿ—ն արդեն մի քանի ամիս Չինաստանից պահանջում է մյուս երկրներին տրամադրել վիրուսի օրինակները։ Բայց ոչ ոք հաստատ չգիտի այդ մասին։ Ընդհանուր առմամբ՝ ներկայացուցիչները հստակ հասկացրեցին, որ իրենց երկրները համամիտ են մեզ հետ եւ անհանգիստ են։ Առայժմ ոչ մի երկիր չի հերքել այդ պահերի կարեւորությունը»։
Միանգամայն հավանական է, որ արդեն մի քանի ամիս ԱՀԿ—ն Չինաստանի կոմունիստական կուսակցությունից պահանջում է մյուս երկրներին տրամադրել վիրուսի նմուշները։ Առայժմ ոչ ոք, սակայն, չգիտի այդ մասին։ Ըստ թերթի՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ «կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի կարիքն ունենք, չի արդարացնում մեր սպասելիքները»։
Խոսքն այն մասին չէ, որ ԱՀԿ—ն այս հարցում կապ ունի Չինաստանի բոլոր որոշումների հետ, բայց պետք է հստակ բացատրի իր այն որոշումները, որոնք համընկնում են չինական ղեկավարության նպատակների հետ։
«Այս տարի ԱՄՆ—ն, որն ԱՀԿ—ի անդամ է, այդ կազմակերպության բյուջե մուտք է արել 400 մլն դոլար, ուստի մենք պատասխաններ ստանալու իրավունք ունենք։ Մեր դաշնակիցները նույնպես ուզում են պատասխաններ ստանալ, եւ դրան հասնելու համար մենք պետք է մեզ վրա վերցնենք լիդերի դերը եւ համագործակցենք այն երկրների հետ, որոնք մեզ հետ համամիտ են, այլ ոչ թե շուռ գանք ու հեռանանք։ Համաշխարհային հանրությունը պատրաստ է ԱՀԿ—ին պատասխանատվության ենթարկել ու այնպես կատարելագործել այդ կազմակերպությունը, որպեսզի կարողանա ավելի արդյունավետ գործել հաջորդ զանգվածային ճգնաժամի ժամանակ»,— գրել է «The New York Times»—ը։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

02-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO