Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԶԱՆԱԶԱՆ


Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր

Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության բրոնզե մեդալակիր։ Առաջին քառյակում է նաեւ մեր մյուս անվանի շախմատիստ Սերգեյ Մովսեսյանը։
Մեր հայրենակիցները հիմնական մրցափուլ էին որակավորվել 14 այլ մասնակցի հետ, որոնց մեդալների համար պայքարում միացել էին հրավիրված խաղացողներ Անիշ Գիրին (Հոլանդիա) եւ Դավիդ Նավարան (Չեխիա)։ 1/8 եւ քառորդ եզրափակիչներում Սարգսյանը եւ Մովսեսյանը մրցակիցներին հաղթեցին միեւնույն հաշվով՝ 1,5։0,5 եւ 2։1։ Գաբրիելը հաջորդաբար հանդիսատեսի վերածեց իսրայելցի Վիկտոր Միխալեւսկուն ու գերմանացի Վինսենթ Կեյմերին, իսկ Սերգեյը գերազանցեց սլովակ Վիկտոր Գազիկին եւ Գերմանիայի մյուս պատվիրակ Գեորգ Մայերին։ Սակայն կիսաեզրափակիչի արգելքը մերոնք հաղթահարել չկարողացան։ Գաբրիելը երկու պարտիայում էլ պարտվեց Նավարային, մինչդեռ Սերգեյը բացարձակապես հավասար պայքարում առաջխաղացման իրավունքը զիջեց մրցաշարի ապագա հաղթող ռուսաստանցի Ալեքսեյ Սարանային։ Ընդ որում՝ նրանց միջեւ բոլոր երեք պարտիաներն ավարտվեցին ոչ—ոքի։ Այսպես կոչված «արմագեդոն» մրցախաղում Սարանան հաղթող հռչակվեց այն հանգամանքի շնորհիվ, որ չպարտվեց սեւերով մրցելիս։
Տիտղոսային մենամարտում 20—ամյա ռուսաստանցին 2։0 հաշվով պարտության մատնեց Նավարային եւ վաստակեց 1200 դոլար։ Բրոնզե մեդալի համար մրցավեճում Սարգսյանը երկու անգամ առավելության հասավ Մովսեսյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին Գաբրիելը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն։ Իսկ այս առաջնության չորս լավագույն խաղացող իրավունք ստացան մասնակցելու այս տարվա դեկտեմբերի 8—21—ը Սլովենիայի Տերմե քաղաքում նախատեսված տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությանը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

02-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO