Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

Մեր հասարակությունն իրավունք ունի իրազեկված լինելու

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանի հետ «ՀՀ»-ն զրուցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հայտնած խորհրդատվական կարծիքի վերաբերյալ, որը ներկայացվել է ի պատասխան ՀՀ Սահմանադրական դատարանի հարցումների։
–Պարոն Գրիգորյան, ՄԻԵԴ—ն ինչպիսի՞ որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի գործի առնչությամբ՝ ի պատասխան Սահմանադրական դատարանի հարցման։
–Եթե առավել ճշգրիտ լինենք, ապա դա ոչ թե ՄԻԵԴ—ի որշում էր հասարակ իմաստով, որը մենք հաճախ հասկանում ենք, այլ խորհրդատվական կարծիք էր։ ՄԻԵԴ—ը ոչ մի վերջնական որոշում չի կայացնում եւ չի էլ կարող կայացնել տվյալ ձեւաչափում։ Ես զերծ կմնամ ասելուց, թե կոնկրետ գործով ի՞նչ ազդեցություն է այն ունենալու, քանզի դա դատարանի գնահատման տիրույթում է։ Բայց իմ ընդհանուր տպավորությամբ՝ նախ այս պահին որոշումը մանիպուլացվում է. որոշ անձինք այնպես են փորձում փոխել իրենց խոսքը, որ իբրեւ թե՝ հենց այս էլ սպասվում էր ՄԻԵԴ—ից։ Չնայած ակնհայտ է, որ իրականում նրանք այլ որոշման էին սպասում։ ՄԻԵԴ—ի կարծիքը կարդալով՝ ես առնվազն տեսնում եմ, որ կարող են լինել փաստարկներ, որոնք կհերքեն այն պնդումները, որ հաճախ բերվում էին՝ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի։ Գոնե՝ հրապարակային էին բերվում։ Այնպես որ, առավել հակափաստարկների տեղ է թողնում, քան հաստատում է բերվող փաստարկները։
–Բոլոր դեպքերում այդ կարծիքը տրամագծորեն տարբեր դիրքերից է մեկնաբանվում. մի կողմից՝ այսպես, մյուս կողմից, հատկապես Քոչարյանի պաշտպանական թիմի կողմից՝ այնպես։ Իրո՞ք դա այդպիսի «առաձգական» կարծիք է։
–Անշուշտ, չեմ կարող այդ որոշման ազդեցության մասին կոնկրետ գործի մասով ասել։ Նախ՝ գործի նյութերին բավարար չափով ծանոթ չեմ։ Ապա՝ որպես պատգամավոր, զերծ կմնամ դիրքորոշում հայտնելուց։ Բայց պետք է մի քանի բան հաշվի առնել. առաջինը՝ ՄԻԵԴ—ի որոշումները երբեք չեն լինում այնքան պրիմիտիվ ու միանշանակ, որ բոլորի մոտ միանգամից միատեսակ կարծիք ձեւավորվի։ Չնայած ասեմ, որ այն իրավաբանները, որոնք չեզոք են այս հարցում եւ չունեն շահագրգռվածություն ի պաշտպանություն Քոչարյանի, բավականին միատեսակ են «տեսնում» այս կարծիքը։ Ինչ վերաբերում է Քոչարյանի փաստաբանների հայտարարություններին, ապա վերապահումով պետք է մոտենանք դրանց։ Քանզի նրանք պարտավոր են օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանել իրենց վստահորդին։ Նրանք պարզապես իրավունք չունեն վեր կենալ ու ասել, թե իրենց վստահորդը մեղավոր է կամ այս փաստաթուղթն ի վնաս է իրենց վստահորդին։ Մենք այս փաստը պետք է հասկանանք ու ըմբռնենք, եւ դրանով իսկ շատ մեծ վերապահումով մոտենանք փաստաբանների խոսքերին, որովհետեւ այդ խոսքերը խիստ սուբյեկտիվ են, պարզապես տվյալ մարդիկ հակառակը չէին էլ կարող ասել։
Սակայն այն, որ վերջիններիս կողմից փորձ է արվում հարցազրույցների, ասուլիսների միջոցով լայն հանրությանը ներկայացնել, որ ՄԻԵԴ—ը ասել է այնպիսի բաներ, ինչը պարզապես չի ասվել ՄԻԵԴ—ի կողմից, նկատվում է, բնականաբար։ Հետեւաբար, պատասխանն էլ հնչելու է։ Նաեւ հնչելու է քաղաքական գործիչների կողմից։ Որովհետեւ քրեական գործը՝ քրեական գործ. կոնկրետ՝ ես, քրեական գործով կարծիք չեմ արտահայտելու։ Բայց պատրաստվում եմ խորությամբ ուսումնասիրել, թե ինչ թեզեր են հնչեցվում պաշտպանների կողմից։ Եվ երբ նկատեմ, որ այդ թեզերը չեն բխում փաստաթղթից, հրապարակավ հակադարձելու եմ։ Որովհետեւ մեր հանրությունն իրազեկված լինելու իրավունք ունի։
–Մենք կարծիքի ենք սպասում նաեւ Վենետիկի հանձնաժողովից։ Հնարավո՞ր է լինի համանման դիրքորոշում։ Կամ, գուցե, կարող է եւ տրամագծորեն հակառա՞կն էլ լինել։
–Անշնորհակալ գործ է նախապես ինչ—որ կարծիք արտահայտելը, բայց պետք է հետեւյալ դիտարկումն անեմ։ Իրականում ՄԻԵԴ—ի ներկա դիրքորոշումն առավել խնդրահարույց է Սահմանադրական դատարանի տեսանկյունից։ ՄԻԵԴ—ի առաջ, ինչպես գիտենք, առաջադրվել էր չորս հարց։ Չորս հարցից երկուսին ՄԻԵԴ—ը չի պատասխանել՝ ասելով, որ դրանք աբստրակտ են եւ չեն համապատասխանում խորհրդատվական կարծիքի հարցման չափանիշներին։ Ավելին՝ անգամ արձանագրել է, թե հնարավոր չէ այնպես վերաձեւակերպել հարցերը, որ հնարավոր լինի պատասխաններ տալ։ Իսկ մյուս հարցերին, որոնց պատասխանել է, պատասխանել է արդեն իսկ իր կողմից ընդունված որոշումների համատեքստում։ Այսինքն՝ շատ քիչ նոր բան է ասել։ Հետեւաբար, հարկավոր չէր ՄԻԵԴ դիմել ընդհանրապես. պարզապես պետք էր համապատասխան ուսումնասիրություններ կատարել, եւ իրենց համար արդեն պարզ կդառնար ՄԻԵԴ—ի դիրքորոշումը։ Նկատի ունենալով այս ամենը, նաեւ այն, որ արդեն իսկ կա ձեւավորված պրակտիկա, ես չեմ կանխատեսում, որ Վենետիկի հանձնաժողովը կարող է տրամագծորեն հակառակ կարծիք հայտնել։ Որովհետեւ այնպես չէ, որ այստեղ ճաշակի հարց կա։ Մոտավորապես այսպես՝ քեզ կարմի՞ր գույնն է դուր գալիս, թե՞ կանաչը։ Վենետիկը կարմիրը ասի, ՄԻԵԴ—ը՝ կանաչը։ Պատասխանները բխում են ձեւավորված պրակտիկայից եւ պետությունների օրենսդրություններից։ Ունենալով նույն ելակետերը, պետք է որ մոտավորապես նույն կարծիքը հայտնվի։ Բայց, էլի եմ կրկնում, չեմ ցանկանում կանխորոշում անել։
–Կարո՞ղ ենք ասել, որ ՄԻԵԴ—ի պատասխաններն ապացուցեցին, որ Սահմանադրական դատարանը մտել է քաղաքական դաշտ։ Կամ, գուցե, փաստն ի ցույց է դնում մեր բարձր դատարանի ոչպրոֆեսիոնալի՞զը։
–Ձեր երկրորդ հարցադրման հետ եմ համաձայն։ Եթե ՄԻԵԴ—ը, ըստ էության, ասում է՝ Սահմանադրական դատարան, դուք չեք կարողացել հարցերը ձեւակերպել այնպես, որպեսզի դրանք համապատասխանեն անհրաժեշտ չափանիշներին։ Ավելին՝ անգամ այնպես չեք ձեւակերպել, որպեսզի ես, ունենալով դրա լիազորությունը, վերաձեւակերպեմ դրանք, որպեսզի հնարավոր լիներ պատասխանել, ապա ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, հե՛չ լավ բան չէ։ Կամ՝ ՄԻԵԴ—ը ամրագրում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը չի կարողանում ուսումնասիրել որոշակի պրակտիկա եւ առանց դրանք ուսումնասիրելու է դիմում իրենց։ Ես այս պարագայում եւս ամոթի զգացում եմ ապրում մեր երկրի դատական բարձրագույն ատյանի համար։ Մի կողմ դրած արդեն՝ հարցը քաղաքակա՞ն է, թե՞ քաղաքական չէ։ Այսօր այդ դատարանն ա՞յս կազմով է, թե՞ վաղն ուրիշ կազմ է ունենալու...
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

02-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO