Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

11.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում

Հայ երաժշտական մտածողության հիմնական օրինաչափությունները բացահայտվել են Կոմիտասի կողմից

Երաժշտագետ Մհեր Նավոյանի հետ «ՀՀ»-ն զրուցում է միջնադարյան խազերի, դրանց վերծանման ու բացահայտման հետ առնչակից հարցերի շուրջ։
–Պարոն Նավոյան, այսօր կարելի՞ է, արդյոք, փակված համարել միջնադարյան երաժշտական խազերի թեման։
–Ո՛չ, չի կարելի փակված համարել։
–Բայց ասվում է, որ արդեն բացահայտված է դրանց գաղտնիքը։ Այդ կարծիքին են որոշ արվեստագետ—հետազոտողներ։
–Իմ կարծիքը հետեւյալն է՝ խազերը բացահայտված չեն։ Իհարկե, դա չի նշանակում, թե մենք խազերի մասին ոչինչ չգիտենք։ Գիտենք։ Գիտենք նաեւ այն հետազոտողների աշխատություններից, ում կարծիքով՝ խազերը բացահայտված են։ Այդ աշխատությունները եւս որոշ կողմերով լույս են սփռում հարցի վրա։ Բայց դա չի նշանակում, որ խազերի պրոբլեմը լուծված է։ Խազերը ներկայացնում են երաժշտական գրության բարդ մի համակարգ՝ իր ենթահամակարգերով հանդերձ։ Ենթահամակարգերից մեկի վերաբերյալ Կոմիտասը վաղուց տվել է լուծումը, մյուսի վերաբերյալ թողել է ընդհանուր սկզբունքներ։ Իսկ վերջին ենթահամակարգի մասին գրեթե ոչինչ չենք կարող ասել։ Այդ ենթահամակարգի նշանները կոչվում են մանրուսման խազեր։ Այսօր ընդամենը կարող ենք դատել այդ նշանների ինչ լինելու եւ դրանց կիրառության ինչ—որ ընդհանուր սկզբունքների մասին։ Մանրուսումը միջնադարյան երաժշտական բարդ գիտություն էր՝ առնչակցված տարատեսակ այլ գիտելիքների եւս։ Ցավոք, մինչ օրս, գոնե որպես երաժշտական գիտելիքի ամբողջական ենթահամակարգ, որեւէ մեկն այն չի վերծանել։ Նույնիսկ շարականի խազերը, որոնք համարվում են միջին բարդության, մինչեւ վերջ հասկանալի չեն։ Ընդամենը կարող ենք խոսել մեկ—երկու տասնյակ խազանիշների մասին, այն էլ՝ դարձյալ Կոմիտասի նշումների հիման վրա։
–Իսկ այսօր աշխատողներ կա՞ն այս հարցերի ուղղությամբ։
–Այո՛, կան։ Եվ դա նշանակում է, որ խազերի հիմնահարցը փակված չէ։ Աշխատող կա նաեւ առնչակից հիմնահարցերի վրա։ Իսկ իրողությունը հետեւյալն է. եթե այդ առնչակից զուտ երաժշտատեսական բնույթի հարցերը լուծված չլինեն, խազագետը ով էլ լինի, հիմնահարցի լուծում չի կարող ապահովել։ Ի դեպ, դա նշում էր նաեւ Կոմիտասը։
–Որո՞նք են առնչակից այդ հարցերը։
–Դրանք, առաջին հերթին, վերաբերում են երաժշտական մտածողության տեսական հիմքերին, դրանց օրինաչափություններին, հոգեւոր երաժշտության բնագավառում վերջիններիս արտացոլման ձեւերին (նշվածից զատ՝ այլ հարցերի եւս)։ Ի վերջո, հիմնախնդրի ետնախորքը կազմող տեսական համակարգը մինչեւ չկանոնակարգվի, ոչնչի հնարավոր չէ հասնել։ Օրինակի համար. ինչ եք կարծում՝ Մաշտոցը հնարավորություն կունենա՞ր այբուբեն ստեղծել, եթե իր ձեռքի տակ չունենար հայոց լեզվի ամբողջ հնչական սիստեմը։ Ավելին ասեմ՝ նրա աշխատանքի տիտանական բնագավառը, ամենայն հավանականությամբ, հենց այս հարցերի՝ լեզվի հնչական սիստեմի բացման ու կանոնակարգման ոլորտն էր ընդգրկում. տառանիշ գծելը սոսկ ածանցյալ արդյունք էր։ Թող ներվի ինձ այսպես արտահայտվելու համար։ Այսինքն՝ այբուբենի ստեղծումը հայ ժողովրդի լեզվամտածողության հնչական համակարգի բացահայտման եւ կարգաբերման փաստ էր, որն ինքնին բարդագույն խնդիր կարող էր լինել գիտական հզոր հաստատությունների համար նույնիսկ այսօր։ Դրանից զատ, լեզվամտածողության խորքային օրինաչափությունների բացահայտումն ու կանոնակարգումն է, որ այբուբենի ստեղծումը դարձնում է մեր ժողովրդի ինքնութենական հարացույցի հիմքերից մեկը, մեզ տարբերակող, «ինքնականացնող» կարեւորագույն գործոններից մեկը։ Նույնն էլ տեղի ունի խազերի դեպքում։ Մինչեւ խազի պատկերը հասկանալը պետք է իմանալ, թե նրա թիկունքում երաժշտական ի՞նչ արժեք կա։ Նաեւ թե այդ երաժշտական արժեքը ո՞ր օրինաչափությունից է բխում, այդ օրինաչափությունը հայ ժողովրդի երաժշտական մշակույթում ընդհանրակա՞ն է, թե՞ մասնավոր։ Այն, որ հայ երաժշտական մտածողության հիմնական օրինաչափությունները բացահայտվել են Կոմիտասի կողմից եւ Կոմիտասի բացահայտումներին հենվելով, լավ հիմք է ստեղծում խնդրի լուծման հեռանկարի համար։ Ի դեպ, այդ բացահայտումներն են նաեւ, որ ինքնութենական հարցերի ձեւաչափում Կոմիտասին համեմատելի են դարձնում Ս. Մեսրոպ Մաշտոցի հետ, որպես լեզվամտածողության օրինաչափությունների բացահայտման եւ մշակման զուգահեռը կամ համարժեքը երաժշտական հարթության մեջ։
–Խազերի վերծանումը մեծ հաշվով ի՞նչ կտա մեզ։
–Գուշակության պես մի բան կստացվեր, եթե ես ձեզ համար ինչ—որ կոնկրետություն նկարագրեի։ Ընդհանուր օրինաչափությունների տեսանկյունից մեզ հայտնի է, թե իրենից ինչ է ներկայացնում հայ հոգեւոր երաժշտությունը։ Այս տեսակետից, հավանաբար, խազերի բացահայտումը մեծ տեղաշարժեր չառաջացներ մեր ունեցած պատկերացումների մեջ։ Բայց սեղանին կդրվեին բազում—բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք այսօր համր են մեզ համար։ Ավելին՝ նաեւ հնչողները կճգրտվեին։ Շատ ավելի բարձր գիտական ճշգրտությամբ կկարողանայինք խոսել մեր միջնադարյան մշակույթի մասին։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

03-06-2020





11-07-2020
10 տարի անց բարեփոխվում է հանրակրթության բովանդակությունը
Դպրոցից դուրս է մղվում անբավարար գնահատման համակարգը

Ժամանակակից ...


11-07-2020
Թվային քաղաքակրթություն
Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ ...


11-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 489 նոր դեպք․ապաքինվել է ևս 710, մահացել 13 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 11-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


11-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
1991 թվականի ապրիլի 30-ին սանձազերծվեց Խորհրդային Միության (ԽՍՀՄ) ...


11-07-2020
Հարկային բարենպաստ պայմաններ են ստեղծվում փոքր եւ միջին բիզնեսի համար
Տոկոսադրույքների նվազեցումը բիզնեսի խթանիչ ուժն է

Զարգացած երկրների ...


11-07-2020
Դիք. չաստվածների պաշտամունք
Ավարառության եւ գերեվարության ոգու հետ մեկտեղ Տիգրանն ու ...


11-07-2020
«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»
Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի ...



11-07-2020
Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը
Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին ...

11-07-2020
Մեծ Պեպոն
Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է ...

11-07-2020
Սիրիայում կփոխվե՞ն խաղի կանոնները
Կողմերը պահանջել են այդ երկրից դուրս ...

11-07-2020
Ռեւանշի հնարավորություն
Հայաստանի եւ Քուվեյթի ֆուտբոլի ֆեդերացիաներն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO