Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ

Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում եմ աշխարհն ու մարդկանց...
Պերճ ՊՌՈՇՅԱՆ


Չափազանց պարզ, ճշտախոս, ընտանիքին նվիրված։ Խոսել է շատ բարձր, կատակել ու լիաթոք ծիծաղել։ Այսպես են նկարագրել ժամանակակիցները հայ մեծանուն գրող Պերճ Պռոշյանին։
Այսօր հայ անվանի գրողի, թատերագրի ծննդյան օրն է։ Նրա ծննդավայրը Աշտարակն է։ Ընտանիքը զբաղվել է դերձակությամբ։ Հայրը մտահոգված է եղել որդիների կրթությամբ, ինչի շնորհիվ էլ Պերճ Պռոշյանը սովորել է Թիֆլիսի անվանի Ներսիսյան դպրոցում, ապա արքունական գիմնազիայում։ Երիտասարդ, գեղեցիկ, կրթված, լայնաթիկունք երիտասարդը վերադարձել է հայրենի տուն՝ ընտրելով ուսուցչի առաքելությունը։ Շարունակել է իր գործունեությունը Թիֆլիսում, ապա Հայաստանի տարբեր վայրերում։
Մտահոգված լինելով հասարակության քաղաքակրթության, լուսավորման խնդիրներով՝ երիտասարդ Պռոշյանը իրեն նվիրել է նաեւ հայ պրոֆեսիոնալ թատրոնի ստեղծման դժվարին գործին։ Սկզբնական շրջանում դժվար է եղել՝ թատրոնին հարկավոր էին դերասանուհիներ, ազդագրեր, հանդիսատես եւ մի շարք այլ կարեւորագույն խնդիրներ, որոնք հաջողությամբ լուծվել են։ Թատրոնը ազդարարել է «Արշակ Բ» դրամայի ներկայացման օրն ու ժամը։ «Արիստոկրատ, վաճառական, կինտո...՝ ամենքը լուսամուտի առաջը բռնած, տոմսակ են աղաղակում, թղթադրամները օդի մեջ ծածանում են։ Երեք մարդ դռան մոտ կանգնացրել ենք, որ մունետիկի նման ձայն են տալիս, թե էլ տոմսակ չկա, բայց լսող ու հավատացող չկա»,–իր հուշերում շատ անգամներ է գրել Պռոշյանը այս եւ հետագա ներկայացումների ընդունելության մասին։ Աշխատավորը գալով թատրոն՝ դերասանի միջոցով ծանոթացել է գրական երկին։ Նա ոչ միայն գրական նյութն է յուրացրել, այլեւ վարվեցողության կանոնները, ինչպես նաեւ ունեցել է տեղեկացված լինելու հնարավորություն։ Պռոշյանը ցանկացել է թատրոնի միջոցով կրթել իր ժողովրդին, որով թատերական գործիչը կատարել է նվիրաբեր աշխատանք։
Պերճ Պռոշյանը երիտասարդ տարիներից ի վեր ուսումնասիրել է քրիստոնեությունը, մեծ նշանակություն է տվել հավատքին, եղել է հայ հոգեւոր հայրերի բարեկամը։ Քառասուներկու տարեկանում Երեւանի թեմի եւ Կարսի վիճակի հոգեւոր դպրոցների տեսուչ է նշանակվել։ Պերճ Պռոշյանը ցանկացել է քահանա դառնալ, այդ միտքը նրան ուղեկցել է ամբողջ կյանքի ընթացքում։ Հայ գրողը որքան էլ մեծարել է եկեղեցին, հայ հոգեւորականներին, կրոնասերներին, միեւնույն ժամանակ բարձրաձայնել է հոգեւոր կյանքում առկա խնդիրների մասին։ «Ինձ համար անաստվածություն քարոզող աշխարհականն ավելի հարգելի է, քան կեղծ հավատացյալը»,–մի առիթով ասել է Պերճ Պռոշյանը։
Ուսանելու տարիներին թեեւ կատարել է գրական փորձեր, սակայն գրողի անունը հայտնի է դարձել «Սոս եւ Վարդիթեր» վեպի լույս տեսնելուն պես։ Սիրո եւ զգացմունքի, նահապետական բարքերի, հասարակական կյանքի խոցելի կողմերի մասին է Պռոշյանի այս վեպը՝ իրապատումի եւ երեւակայականի միահյուսմամբ։ Ազգային դիմանկարով են նրա այս եւ հետագա բոլոր գործերը։ Նա ներկայացնում է հասարակության սոցիալական խմորումները, քայքայվող բարքերի եւ նոր իրականության բախումը, այս ամենը կատարվում է ազգային միջավայրում։ «Նա տիպեր չի ստեղծել, տվել է միայն բնույթներ, մեկը մյուսից տարբեր։ Նրա վեպերի գործող անձինք ինքնուրույն են եւ քայլում են իրանց ոտներով»,–գրել է Շիրվանզադեն։
Գրողին մտահոգել է իր ժողովրդի սոցիալական, ազգային ազատությունը, բարքերի պահպանումը։ «Նահապետական պարզ սովորություններն օրըստօրե անհետանում են, բարեկամություն, հարեւանություն սուրբ բառերն իրանց նշանակությունը միմիայն քաղաքավարության ձեւերի մեջ են պահում»,— ասել է հեղինակը «Հացի խնդիրը» վեպում։ Ոչ միայն իր գրական գործերում, այլեւ առօրյա կյանքում էլ հայ գրողը շատ է խոսել ազգային վարքուբարքերի պահպանման կարեւորության մասին։
Պերճ Պռոշյանի գրական տողերը հագեցած են ճշմարտախոսությամբ, թեւավոր մտքերով, որոնք ընթերցողին խորհելու հնարավորություն են տալիս. «Ճշմարիտ է այն խոսքը, թե մարդուս գլխավոր դատավորն յուր խիղճն է. նրանից արդար եւ ոչ մի դատաստան անող չի եղել ի սկզբանե անտի եւ չի էլ լինելու»։ Հեղինակի հերոսները բախվում են իրենց խղճի հետ, պատասխան տալիս յուրաքանչյուր խոսքի, արարքի համար. «Կուզես փակվիր սենեկումդ, կուզես անկողնի մեջ մտիր, գլուխդ վերմակի տակը կոխիր, եթե դու քո դատավորի առաջին սեւերես ես, մի սուր խայթոց թակում է սիրտդ, իսկ եթե պարզերես՝ մի հրճվանք, մի ուրախություն փառավորում է քեզ»։ Պռոշյանը գրում է մարդու ներքին դատավորի մասին, որ իրեն է ուղեկցելու ամբողջ կյանքի ընթացքում, իր արարքների վկան է լինելու՝ անկախ հերոսի, մարդու կամքից։
Անվանի գրողն իր գրական ժառանգությամբ ազդարարում է մարդկանց սիրել, ներել, աշխատել, երբեք արդարության դեմ չմեղանչել, «ծուռ ու պարսավելի» արծաթի, փառքի ճանապարհ չընտրել, քանի որ «այս բաները ներելի չեն հոգեկան եւ մտավոր արարածին»...
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

03-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO