Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը

Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե շատ խոշոր չափերի լինի, մեծ ավերածություններ կբերի։ Այս մասին, ցավոք, չունենք պաշտոնական հայտարարություն։ Մասնագիտական դիտարկումներից ելնելով կարող եմ ասել՝ հավանաբար, երկնաքար էր, որը կարող է եւ ոչ մի տեղ էլ չի ընկել»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ անդրադառնալով Հրազդան-Հանքավան հատվածում օրեր առաջ տեղի ունեցած երկնաքարի անկմանը։
Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել մայիսի 27—ի ուշ երեկոյան։ Ա. Միքայելյանն ասում է՝ ամեն օր բազմաթիվ քարեր են ընկնում օրվա տարբեր ժամերի, որքան մանր են քարերը, այդքան շատ են, եւ դրանք ոչ ոք չի նկատում, որովհետեւ մինչեւ ընկնելը օդում այրված են լինում. «Որպես կանոն, մթնոլորտի շերտերում շփումից երկնաքարերն այրվում են։ Այս երեւույթները տեսնում ենք նաեւ ասուպային հոսքերի՝ «աստղաթափի» կամ «աստղային անձրեւի» տեսքով։ Նույն բանն է, բայց եթե քարն ավելի խոշոր լինի, այրման ավելի մեծ հետք կառաջանա։ Հնարավոր է երկրի վրա փշուրներ ընկնեն։ Մեծ քարերի դեպքում վնասը մեծ կլինի։ Դինոզավրերի վերացումը երկրի վրայից՝ 65 միլիոն տարի առաջ, վերագրվում է երկնաքարի անկմանը։ Ասում են՝ շատ մեծ երկնաքարի անկումից մեծ ցնցում է եղել, եւ բոլոր խոշոր կենդանիները վերացել են։ Ամեն օր միլիոնավոր մանր քարեր են մտնում երկրի մթնոլորտ, փոքրերը, որպես կանոն, այրվում, վերջանում են, մենք պարզապես այրման հետքն ենք տեսնում տիեզերքում։ Քար այսքան ժամանակ չենք տեսել, այրման մասշտաբներից ենք ենթադրում, թե ինչ չափի քար է եղել»։
Ա. Միքայելյանի խոսքով՝ այս տեսակի քարերը գործնականում վնասակար չեն։ Աստղադիտարանի տնօրենը հիշեցրեց 2013 թ. Ռուսաստանի Չելյաբինսկ քաղաքի մոտ ընկած երկնաքարի չափերը՝ նշելով մեծության չափն ու պայթյունի հետեւանքները։ Վերնադսկու անվան երկրաքիմիայի եւ վերլուծական քիմիայի ինստիտուտի տնօրեն Էրիկ Գալիմովն այդ ժամանակ հայտարարեց, որ ընկած երկնաքարը տիեզերական «մայր» մարմնից կտրվել եւ երկնաքար է դարձել շուրջ 289 մլն տարի առաջ։ Ըստ գիտնականի՝ ուժգին հարվածի հետեւանքով տիեզերական «մայր» մարմինը մասնատվել էր, որից առաջացել էր Չելյաբինսկի երկնաքարը։ Երկնաքարի տրոհված վիճակի պատճառը գիտնականը մեկնաբանեց՝ ասելով, որ ավելի ուշ՝ մի քանի տասնյակ հազար տարի առաջ, տեղի է ունեցել եւս մեկ բախում՝ հավանաբար, մեկ այլ տիեզերական մարմնի հետ։ Ըստ Գալիմովի՝ հենց դրանով էր պայմանավորված վառ բոցը քաղաքի վրա, մարմինը պարզապես տրոհվել է։
Դեռեւս այս տարվա հունվարին ԱՄՆ օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը հայտարարեց, որ Երկիր մոլորակին հսկա ժայռաբեկոր հիշեցնող նոր երկնաքար է մոտենում։ Գործակալության հաշվարկներով՝ այն ավելի մեծ էր, քան 7 տարի առաջ Չելյաբինսկ քաղաքի մոտ ընկած հայտնի երկնաքարը։ Ա. Միքայելյանն ասաց, որ խոշոր քարերը գրանցված են ցանկում, որոնց շարժին աստղադիտարանում հետեւում են։ Ինչո՞վ է պայմանավորված երկնաքարերի անկումը հարցին ի պատասխան նա պարզաբանեց. «Տիեզերքում խառը ուղեծրեր ունեցող բազմաթիվ քարեր կան։ Մանր մարմինները կարող են հեշտությամբ փոխել իրենց շարժման ուղեծիրը, որտեղից էլ առաջանում են հավանական բախումները։ Խոշոր երկնային մարմինները պտտվում են կանոնավոր ուղեծրերով եւ չեն կարող տեղափոխվել՝ ի տարբերություն մանր մարմինների, որոնք երբ անցնում են, օրինակ, Յուպիտերի գրավիտացիոն դաշտով, մոլորակի ձգողականության արդյունքում փոխում են իրենց ուղղությունը, նույնիսկ կարող են ընկնել Երկրի վրա՝ կողքով անցնելիս»։
Հարցին՝ ինչո՞վ է հիմնավորված միջազգային մամուլում հրապարակված լուրը, թե երկնաքարի անկումը գրանցվել է Թուրքիայի տարածքում՝ հյուսիսային Տրապիզոն նահանգում, Ա. Միքայելյանը պատասխանեց. «Խիստ կասկածում եմ, որ այսքան կարճ ժամանակահատվածում հստակ եզրակացություն անեն։ Սովորաբար որոնումներ են անում երկար ժամանակ։ Գուցե ինչ-որ մեկն իր սեփական դիտարկման արդյունքն է ներկայացրել, ենթադրություն է արել»։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

03-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO