Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԼՂՀ


Ուխտագնացություն Բերդաձոր

Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ երիտասարդներով այցելեցինք Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն եւ Մեծ Շեն գյուղերը։ Այց-արշավը կազմակերպել էին շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության բաժնի (ՄԵԲ) վարիչ Մարինե Ռուստամյանը եւ Քաշաթաղի շրջանային «Մերան» թերթի գլխավոր խմբագիր, ազատամարտիկ, Բերդաձորի ինքնապաշտպանության մասնակից Զոհրաբ Ըռքոյանը։
Գյուղ հասնելուց հետո ոտքով ճամփա ընկանք դեպի Մեծ Շեն գյուղի Պարին Պիժ եկեղեցին, որից քիչ ներքեւում է մեկ այլ մատուռ։ Հայրս՝ Զոհրաբ Ըռքոյանը, ով Արցախյան գոյամարտի տարիներին մասնակցել է այս կողմերի ինքնապաշտպանական մարտերին, ճանապարհին ներկայացրեց գյուղի պատմությունը։ Մեծ շենը, շրջապատի 3 գյուղերով՝ Հին Շեն, Եղցահող, Տասի Վերստ կամ Ծաղկաձոր, խորհրդային տարիներին եղել են հայաբնակ՝ 4 կողմից շրջապատված թուրքաբնակ բնակավայրերով՝ Լաչին, Զարիսլու, Հունանով, Աղանուս եւ այլն։ Ազատամարտի տարիների 4 հայկական գյուղերում բնակչության թիվը չի գերազանցել 1000—ը։ Գյուղերը հաճախ են ենթարկվել թուրքական եւ խորհրդային բանակի հարձակումներին, անօրեն գործողություններին։
Մոտ 1—2 կիլոմետր բարձրանալուց հետո հասանք նպատակակետ, գյուղի մոտակա 1658 թ. կառուցված Պարին Պիժ—Սուրբ Պանտալեոն (Պանտալեոն՝ առյուծ) եկեղեցական համալիր։ Համեմատաբար մեծ եկեղեցին կոչված է ի պատիվ 3—4—րդ դարերում փոքր—ասիական Նիկոմեդիա (այժմ՝ Իզմիտ) քաղաքում ապրած նահատակ—բժիշկ Պանդալեոնի (Պանդելեմիոն), ում մասունքները, ըստ ավանդույթի, ամփոփված են եկեղեցու հիմքում։ Սուրբը ուղղափառ եկեղեցում համարվում է զինվորների հովանավոր։ Արեւմուտքում հավատում են, որ Սուրբ Պանդալեոնը ունի զինվորներին եւ առհասարակ մարդկանց հիվանդությունները, ինչպես նաեւ հոգեւոր վերքերը բժշկելու շնորհ։ Տեղացիների պնդմամբ՝ սուրբը միշտ լսել է իրենց աղոթքներն ու օգնել, ինչի շնորհիվ ստացել է Բարի Բժիշկ անունը, որը ժամանակի եւ սերունդների միջեւ փոխանցվելուց հնչյունափոխվել է Պարին Պիժ—ի։ Նույնիսկ խորհրդային տարիներին են սրբատեղի այցելել ուխտագնացներ ոչ միայն Մեծ ու Հին Շեն գյուղերից, այլեւ այլ վայրերից։ Բերդաձորցիները լավ են հիշում, թե ինչպես, մեծից փոքր, 1989 թ. սեպտեմբերի 1—ին Հայ առաքելական եկեղեցու՝ Արցախում վերաբացված թեմի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանի կողմից մկրտվեցին այս եկեղեցում։ 1991 թ. մայիսի 15—ից մինչեւ 1992 թ. մայիսի 17—ը Բերդաձորը գտնվել է թուրքական գերության մեջ՝ հայաթափված։ Այդ ընթացքում քանդել են փոքր եկեղեցին։ Իսկ մեծը՝ Պարին Պիժը, փորձել են քանդել. չի ստացվել։ Հայրս տեղեկացրեց՝ Բերդաձորի ազատագրումից հետո, երբ այցելել են եկեղեցի, տեսել են սրբատան դիմացի՝ հարավարեւմտյան անկյունը քանդված էր։ Տրակտորն էլ ի զորու չի եղել քանդել հայոց սրբատունը։ Քանդված եկեղեցին վերակառուցվել է, մեծը հիմնանորոգվել Հովհաննիսյան եղբայրների կողմից եւ այժմ գործում է։
Եկեղեցին, շնորհիվ բարձր դիրքի, ունի հրաշալի տեսարան։ Ներքեւում բացվում է Մեծ Շեն գյուղի գեղեցիկ պատկերը։ Գյուղը փոքր է՝ կենտրոնացած բլրի վրա։ Իր կարմիր կտուրներով ջերմություն է հաղորդում, իսկ պատմությունն իմանալուց հետո քեզ զգում ես տանը։ Ավելի հյուսիսում երեւում է Եղցահող գյուղը՝ դիմացը նորաշեն եկեղեցի՝ բարձունքի վրա։ Աջ ու ձախ՝ ավելի բարձրում, երեւում են Հաչաքարը, Քումինքարը եւ Քիրսի լեռները։ Քումին քարը Հին շենի մոտ է՝ արեւմտյան կողմում՝ անտառապատ սարի գլխին։ Հայրս պատմեց՝ գոյամարտի տարիներին այստեղ գյուղի դիրքերն են եղել։ 1990 թ. նոյեմբերի 21—ին Լաչինի շրջանի Աղանուս գյուղից թուրքերն ու խորհրդային բանակի զինվորները հարձակում են գործել գյուղի վրա։ Մարտնչել են՝ հետ շպրտել թշնամուն, սակայն կորցրել են 2 զինակից ընկեր։ Այժմ նրանց նահատակման վայրում խաչքար—կոթող է կանգնեցված։
Հաջորդ կանգառը Հին Շեն գյուղն էր։ Այստեղ այցելեցինք տեղի գերեզմանոց։ Մուտքի մոտ կանգնեցված էր Հայրենական մեծ պատերազմում զոհված հինշենցիներին նվիրված հուշարձան՝ կողքին Արցախյան գոյամարտի տարիներին նահատակվածներինը։ Փոքր Հին Շեն գյուղը Մեծ հայրենականին տվել է 6 տասնյակից ավելի զոհ։ Այցելեցինք Առնո Մկրտչյանի շիրիմին։ Առնոն Հին Շենի բնակիչ էր, դպրոցում դասավանդում էր ֆիզիկա։ Դեռ խորհրդային տարիներին աչքի էր ընկել իր հայրենասիրությամբ, ու պատահական չէր, որ 1988 թ. Հայ դատի ստեղծած Բերդաձորի ինքնապաշտպանության խորհրդի փոխնախագահը հենց ինքն էր (նախագահ՝ Անդրանիկ Հարությունյան)։ 1991 թ. մայիսի 15-ին, «Օղակ» գործողության շրջանակում, Առնոյին եւ 4 զինակից ընկերներին դատապարտում են գնդակահարության։ Մարտիրոսվել է Բաքվի բանտերում, ամփոփված է հոր, ազատամարտիկ եղբոր, զինակից նահատակ ընկերների կողքին։
Վերադարձի ճանապարհին այցելեցինք Մեծ Շենի՝ Արցախյան ազատամարտի հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր. 11 քաջորդիների մարմարե նկարներն են՝ դիմացը Մեծ հայրենականում նահատակված նրանց մոտ 90 պապերի ու հայրերի հուշակոթողը։ Այստեղ հարգանքի տուրք մատուցելով Մեծ Շենի եւ ազատամարտի բոլոր հերոսների հիշատակին՝ վերադարձանք Բերձոր։ Բերձոր-Շուշի ճանապարհին է Բերդաձորի՝ Արցախյան գոյամարտի ժամանակ նահատակված բոլոր քաջորդիներին նվիրված հուշակոթողը։
Վարսենիկ ԸՌՔՈՅԱՆ

03-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO