Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա

Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր տեղը բացակայությամբ լրացվի...

Մեր ժամանակը հենց նրանով է վեհասքանչ, որ պատմության բազմադարյան մշակույթից վերցնում է այն ամենը, ինչ արժեքավորն է։ Նա դարերի միջից փայլատակող այդ արժեքները չի թաղում մոռացության փոշե շղարշի տակ։
Կ. Գ. Պաուստովսկի


Հիրավի, ի՞նչ կա առավել պանծալի ժողովրդի համար, քան այն, ինչ արարել է իր դարավոր կենսագրության ընթացքում եւ ստեղծել կայուն բազա, որից կարող են օգտվել սերունդները եւ, հիմնվելով դրա վրա, առաջ ընթանալ։ Դաժան չէ՞ր լինի պատկերացնել այսօր, թե հանկարծ կարող էինք զրկված լինել գրավոր խոսքի հնարավորությունից՝ չունենալով մեր սեփական գիրն ու այբուբենը, սակայն ինչքա՞ն ժողովուրդներ զրկված են դրանից եւ արտահայտվելու համար օգտվում են օտար գրերից։ Հաճախ ենք պարծենում մեր սքանչելի լեզվի շնորհաշատ ելեւէջումներով ու առավելություններով եւ ոչ միայն մենք, այլեւ օտարներն են հիացմունքով արտահայտվում այդ մասին, եւ շատերս անգիր գիտենք նրանց կարծիքները ու նաեւ դրանցով ենք հպարտանում, սակայն ի՞նչ ենք անում մենք՝ ինքներս, ինչպե՞ս ենք գործի դնում մեր աստվածային լեզվի շնորհները... Ցավոք, ներկան շատ տխուր, չասեմ՝ անմխիթար է այդ առումով...
«Փոխվել» են ժամանակները, փոխվել՝ բարքերը, ավելի ստույգ՝ փոխվել են բարքերը, փոխել՝ ժամանակները... Իսկ ի՞նչ է, ըստ էության, ժամանակը, որի վրա բարդվում են մարդկության մեղքերն ու մոլորությունները, եւ մի՞թե ժամանակն է թելադրում մարդու՝ ինչ լինելը։ «Մարդն է անցնում, ոչ թե ժամանակը։ Որովհետեւ չի կարող անցնել այն, ինչ չկա, եւ «ժամանակը» մոլորված մարդու ինքնամխիթար հերյուրանքն է...»,–վստահաբար նկատում է Վահրամ Փափազյանը։ Ամեն բան գցել ժամանակի վրա ու, ձեռքերը լվանալով, մի կողմ քաշվել կյանքի ու պատմության առջեւ պատասխանատվությունից, նշանակում է առնվազն ինքնասպան լինել, ինչպես որ ինքնասպանվում է այսօր մեր մայրենին մեր իսկ ձեռամբ։
Խորհրդային «գլավլիտի» վերանալուց հետո վերացան նաեւ արժեքային այն համակարգը, որի վրա հենվում էր մայրենին, ու լեզվի առջեւ դրվող խնդիրներն ու պատասխանատվությունը։ Գլավլիտ կոչվածը, իհարկե, կատարյալ մի բան չէր՝ իր անհեթեթ սահմանափակումներով, հաճախ՝ պարտադրանքներով ու խոսքի ազատության իմաստով, սակայն լեզվի ու բարոյականության, արվեստի որոշակի չափանիշների պահպանման հետեւողականության տեսակետից չափազանց կարեւոր դեր էր կատարում, էլ չասած, որ առերեւույթ սահմանափակումների դեմ ըմբոստությունը հանգեցնում էր արտահայտման առավել «արվեստային» որոնումների ու խտացման, եւ, որքան էլ տարօրինակ թվա, արվեստի ու գրականության գլուխգործոցները՝ հենց ազատության արտահայտման տեսակետից, ծնվել են խորհրդային տարիներին, ու եթե այդ ժամանակ հաճկատարության նմուշները պարտադրված ու ծրագրային էին դարձյալ արժեքային որոշակի շրջանակներում, ապա դրանից հետո ազատության մասին ընկալումը վերածվեց ամենաթողության բացարձականացման։
Մեր լեզուն ու գրականությունն այսօր տառապում ու տանջվում են բախտախնդիր գրչակների ձեռքում, ովքեր իրենց նյութը քաղում են սոցցանցերի տխրահռչակ տիրույթից եւ արժեքներ թելադրելու փոխարեն վերածվում թերուս կամակատարների՝ սպանելով այն արժեքները, որոնց վրա դարերի ընթացքում հենվել է մեր ժողովրդի ստեղծագործ միտքը։ Այսօր մի ուրիշ գլավլիտ է գործում՝ անհռչակ ու արժեքային համակարգից դուրս, թվում է՝ ներկա ժամանակի հետ «համահունչ» ինքնագլավլիտ, ինչը գուցե եւ ոմանց շահույթ է բերում, սակայն կործանում է լեզուն ու դրա հետ էլ նրա վրա հենված մշակութային այլ արժեքները։
Եթե այսօր փորձենք հասարակության մեջ հարցում անցկացնել ներկա գրականության ու արվեստի, ներկայիս ստեղծագործողների մասին, հազիվ թե լսենք որոշակի պատասխան՝ այն էլ արվեստի հետ ամենեւին կապ չունեցող՝ տասնյակ սերիալների ու դրանց «հերոսների», մուղամային երգիչների անուններ, իսկ ամենաշատը՝ քաղաքական գործիչների կենսագրական—բամբասանքային մակարդակի տեղեկություններ, որոնցով հեղեղված են սոցցանցերն ու զանգվածային շատ այլ լրատվամիջոցներ։
Ասենք, թե այսօր մենք չունենք արվեստ կամ բարձրարժեք արվեստային գործեր, թյուրիմացություն կլինի. մենք ունենք դրանց պրոպագանդման չափազանց ցածր մշակույթ։ Եթե խորհրդային տարիներին մեր գրողներին, նկարիչներին, երաժիշտներին, գիտության ներկայացուցիչներին ճանաչում էր հասարակության գերակշիռ մասը՝ անկախ իր զբաղմունքից ու մասնագիտությունից, սեփական հետաքրքրությունների ոլորտից, ապա ներկայում գրողին ճանաչում են միայն գրողները, նկարչին՝ նկարիչները, երաժշտին՝ երաժիշները, գիտնականին՝ գիտնականները, այն էլ տվյալ ասպարեզի առավել նեղ շրջանակում՝ անձամբ ծանոթները, այսինքն՝ հետաքրքրությունը ոչ թե արվեստային է, այլ անձնային։ Արվեստի ու գիտության հանդեպ վերաբերմունքը, ինչպես եւ մնացած բոլոր ասպարեզների, ներառյալ քաղաքականությունն ու քաղաքական գործիչները, ձեւավորվում է ոչ թե արժեքի ու արժեքային համակարգի հանդեպ ունեցած պահանջմունքների հիման վրա, այլ նեղ անձնային ծանոթությունների ու շահերի։ Այսինքն՝ ստեղծագործությունը, գործն ու արարքը գնահատվում են ոչ թե դրանց հանդեպ որոշակի չափանիշներով, այլ նրանով, թե ով է դրա դերակատարը, ինչը արժեքային համակարգի կործանման անժխտելի երեւույթ է՝ մոռանալով, որ ոչ թե անձն է հավերժացնում գործը, այլ գործն է հավերժացնում անձին, քանզի մարդն անցողիկ է, իսկ գործը մնայուն. գործն է՝ լավ թե վատ, որ հիշեցնում է նրա մասին, ու եթե գործն անարժեք է, ապա կարճ ժամանակ անց զրկվում է կենսագրությունից ու հարատեւելու իրավունքից, դրա հետ միասին էլ՝ դրա հեղինակը։
Մենք ունենք մեր արժեքները ի մի բերելու, համակարգելու լավ ավանդույթ, որ այսօր մեզ թույլ է տալիս բաց ճակատով ներկայանալու աշխարհին, եւ մեր հասարակությունն էլ այսօր տեղյակ է մեր մշակութային անցյալին ու հպարտանում է այդ մշակույթն արարողներով ու մեծարում նրանց, ինչը, ցավոք, դժվար է արձանագրել այսօրվա մշակույթի մասին, քանզի այն ոչ միայն շատ դեպքերում անտեսված է ու չի պրոպագանդվում հավուր պատշաճի, չի հասցվում զանգվածներին, ու նրանք չեն կրթվում ու դաստիարակվում ներկայիս բարձրաժեք մշակույթով, այլեւ ի մի չի բերվում այդ մշակույթը, չի համակարգվում եւ չի դառնում համաշխարհային մշակույթի մասնիկ։
Այսօր առավել քան հրատապ է՝ թե՛ անցյալի, թե՛ ներկայի, մեր մշակույթին ամփոփ գնահատական տալն ու համակարգելը, թվայնացնելը, լինել ժամանակի մեջ ու ժամանակի հետ եւ թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր տեղը բացակայությամբ լրացվի։
Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

04-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO