Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ԱՅԼՔ...


Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում

Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ոստիկանության կերպարը

Պետության իրավապահ համակարգում առանցքային դեր ունի ոստիկանությունը։ Այն ոչ միայն օրինականության պահպանման հիմնական կառույցն է, այլեւ պետության դեմքը։ Երկիր ժամանող օտարերկրացին պետության մասին կարծիք է կազմում սահմանին եւ օդանավակայանում ոստիկանի հետ իր առաջին հանդիպումից։ Իրավապահ այս համակարգը պարբերաբար բարեփոխման կարիք է զգում՝ կախված հասարակության զարգացումից, իրավական դաշտի դինամիկայից։ Կայացած ոստիկանական համակարգ ունեցող այնպիսի երկիրը, ինչպիսին ԱՄՆ—ն է, այսօր ճգնաժամ է ապրում ոստիկանական համակարգի խնդիրների պատճառով։ Ամերիկացի սեւամորթ անվտանգության աշխատակից Ջորջ Ֆլոյդի մահը, որը հետեւանք էր ոստիկանության անհամաչափ գործողության, դարձել է պետության ներքին ցնցումների պատճառ։ Ամերիկյան հասարակությունը բողոքի է դուրս եկել՝ պահանջելով ոստիկանական համակարգի բարեփոխումներ։
Ամերիկյան այս խմորումները համընկան մեր խորհրդարանում «Ոստիկանությունում ծառայության մասին» եւ «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագծերի քննարկման եւ ընդունման գործընթացների հետ։ Հայաստանի նոր ձեւավորված կառավարության հռչակած առաջնային խնդիրներից մեկը ոստիկանության համակարգի բարեփոխումն ու ոստիկանի նոր կերպարի ձեւավորումն էր։
Նախանշված նկատակին հասնելու համար գործադիրը ընդունեց ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020—2022 թթ. գործողությունների ծրագիրը։ Լիովին օրինաչափ է, որ փոփոխությունների առաջին ալիքը ներառեց երկիրը ներկայացնող պարեկային ոստիկանությունը։ Շահագրգիռ կառույցներում, քաղաքացիական հասարակության հետ եւ խորհրդարանում կազմակերպված քննարկումների արդյունքում մշակված օրենքներով արվեց առաջնային քայլերից մեկը՝ ոստիկանության արտաքին ծառայության վերափոխումը։
Օրենսդրական փոփոխություններով ստեղծվող նոր պարեկային ծառայությունն իրականացնելու է նախկին ճանապարհային ոստիկանության եւ պարեկապահակային ծառայության գործառույթները։ Բարեփոխումների գործընթացը սկսվելու է պարեկների պատրաստման հատուկ կրթական ծրագրից, որը հաջողությամբ անցնելու դեպքում քաղաքացիները եւ համակարգի նախկին ոստիկանները կնշանակվեն նոր ծառայության պաշտոններին։ Կրթական ցենզին զուգահեռ, հատուկ չափանիշներով ուշադրություն է դարձվելու ծառայության ապագա ոստիկանների արտաքին տեսքին։ Ծառայության այս տեսակը գործառութային առումով նորամուծություն է, եւ հանրապետությունում չկան նրա փորձն ունեցողները։ Օրինագծով անհրաժեշտ օրենսդրական հիմքեր են ստեղծվում ծառայության տարբեր պաշտոնների խմբերում պատրաստման կրթական ծրագրեր անցած նոր կադրերի նշանակման համար, եւ համալրումն իրականացվելու է բաց մրցութային կարգով։
«Պարեկային ոստիկանության» ծառայությունն առաջին կադրերի համալրումից եւ ղեկավար անձնակազմի հրամանագրումից հետո 2021 թ. առաջին եռամսյակում մեկնարկելու է Երեւանում, ապա Շիրակի ու Լոռու մարզերում եւ ամբողջ հանրապետության տարածքում։
Մինչեւ պարեկային ոստիկանության ամբողջական գործարկումը, հանրապետության մյուս մարզերում շարունակելու են ծառայություն իրականացնել ներկայիս պարեկապահակային ծառայության աշխատակիցները եւ «Ճանապարհային ոստիկանության» ծառայության 2—րդ սպայական գումարտակի ծառայողները։ Ամբողջ հանրապետությունում պարեկային ծառայության ներդրման հետ մեկտեղ կդադարեցվի «Ճանապարհային ոստիկանություն» եւ պարեկապահակային ծառայությունների գործունեությունը։
Նոր ընդունված օրենքներով սահմանվում են նոր կազմավորվող պարեկային ոստիկանությունում ծառայության անցնելու կարգը, ինչպես նաեւ ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողների, մասնավորապես պարեկային ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելու պահանջները։
Գործարկվող ծառայության կազմում եւ դրա ենթակայությամբ գործող ստորաբաժանումներում ստեղծվելիք «Պարեկային ծառայությունում» աշխատակիցների առաջին կազմը նշանակվելու է ոստիկանության պետի կողմից։ Հետագայում պաշտոնի նշանակումները տեղի կունենան «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով։
Կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ բարեփոխումների գործընթացում հիմնական շեշտադրումն արվել է ծառայության որակի բարձրացմանն ուղղված մեխանիզմների ներդրման վրա։ Այս նպատակով օգտագործվելու է համաշխարհային առաջադեմ փորձը։ Օրինագծով նախատեսված է հաստատել ոստիկանության պարեկային ծառայության կանոնագիրքը, որը մտնում է ոստիկանապետի լիազորությունների մեջ։ Վերջինովս նույնպես կսահմանվեն մեխանիզմներ, որոնք կլուծեն ոստիկանի կերպարի վերափոխման եւ հանրությանը լիովին նոր ոստիկանություն ներկայացնելու խնդիրը։
Ոլորտի բարեփոխման արդյունքում մեր քաղաքացիների ու հանրապետություն ժամանող հյուրերի շրջանում արմատապես կփոխվի ոստիկանության վերաբերյալ կարծիքը, կբարձրացվի ոստիկանության հանդեպ վստահության եւ ապահովության զգացումը։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

04-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO