Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.07.2020
ԱՅԼՔ...


Այլընտրանքային էներգետիկա

Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ապագա

Մենք այն երկրներից ենք, որ զրկված ենք էներգիայի ավանդական աղբյուրներից. չունենք նավթ ու գազ։ Բայց պետք է ապրենք, առաջընթաց գրանցենք ու մրցունակ լինենք աշխարհաքաղաքական զարգացումների մեջ։ Իսկ էներգետիկան, ինչպես գիտենք, համաշխարհային կարեւորագույն գործիքներից է, որով պետությունները կառավարում ու կարգավորում են այլ երկրների հետ իրենց հարաբերությունները։
Իսկ ներկայումս աշխարհում էներգետիկ զարգացման այլ տենդենցներ են առկա, եւ այդ տենդենցներին պետք է օր առաջ ընդառաջ գնալ։ Առավել եւս, որ այդ ներուժը, բարեբախտաբար, կա մեր երկրում։ Բնությունը, այո, մեզ չի տվել նավթ ու գազ, բայց տվել է այլընտրանքը, տվել է էներգիայի ոչ ավանդական աղբյուրները՝ ջուրը, քամին, արեւը եւ գեոթերմալ հարստությունը։
Ջուրը վաղուց ենք օգտագործում, մեր երկրի տարածքում գտնվող լեռնային, վարար գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններն այսօր ապահովում են մեր երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ 35 տոկոսը։ Բայց դա քիչ է, որպեսզի կարողանանք խոսել երկրի էներգետիկ անկախության մասին, որն ինքնին երկրի անվտանգութունն է նաեւ։ Եվ պատահական չէ, որ այս օրերին մեր արտաքին քաղաքական օրակարգային կարեւոր թեմաներից է հենց այս՝ էներգետիկ հարցը։
Գիտական աշխարհում կան շատ հետաքրքիր հաշվարկներ, թե Արեւն ինչքա՞ն ռեսուրսներ ունի եւ ինչքա՞ն էլեկտրաէներգիա կարելի է արտադրել այդ ռեսուրսներով։ Դրանք հասնում են ֆանտաստիկ թվերի։ Իհարկե, այսօր Արեւի էներգետիկ հնարավորությունների դեռեւս չնչին մասն է օգտագործվում։ Սակայն նաեւ տեսնում ենք, որ աշխարհը հաստատուն քայլերով գնում է հենց այդ ուղղությամբ։
Անգամ Չինաստանը, որ համարվում էր միջավայրն ամենից շատ աղտոտող երկրներից եւ առանձնապես հակված չէր վերականգնվող էներգետիկայի արտադրությանը, վերջին ժամանակներում կառուցում է արեւային հզորագույն կայաններ։ Դեռ չխոսենք եվրոպական երկրների մասին։ Օրինակ, սկանդինավյան երկրները համարյա այլեւս չեն օգտագործում էներգիայի ավանդական աղբյուրները, ամբողջությամբ անցել են վերականգնվող էներգետիկային։
Իսկ մեր երկիրը, գիտենք, աեւային երկիր է։ Այժմ պարզապես պետք է արեւի պոետական ընկալումներից անցում կատարենք նրա ներուժի օգտագործման կիրառական դաշտ։
Մենք արդեն քարտեզագրել ենք մեր երկիրը եւ պարզել, որ ունենք արեւային ծածկույթով բավականին ընդարձակ տարածքներ։ Պարզապես, կա մեկ այլ խնդիր. դրանք գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են նաեւ։ Այս հանգամանքը եւս պետք է հաշվի առնենք։ Այնպես չէ, որ կարող ենք Արարատյան ողջ դաշտը «ծածկել» արեւային կայաններով։ Ուստի պետք է գտնենք այն տեղանքները, որոնք ոչ պիտանի են գյուղատնտեսական աշխատանքների համար։ Այս դեպքում էլ, հեռու գտնվելով կայանների ցանցից, մեծանում է էներգիայի տեղափոխման ծախսը։ Առաջ է գալիս ոսկե միջինի խնդիրը։ Ինչեւէ, սրանք աշխատանքներ են, որ պետք է արվեն։
Հետազոտությունների արդյունքում արդեն մեր երկրում ամրագրվել է չորս տարածք, որտեղ Արեւի ներուժը բարձր է եւ կարելի է կառուցել արեւային էլեկտրակայաններ։ Դրանք Մասրիկ, Հրազդան, Թալին եւ Մերձավան բնակավայրերն են։
«Մասրիկ—1»—ին հետեւեցին նաեւ «Այգ—1» արեւային կայանի կառուցման նախապատրաստական աշխատանքները։ Վերջերս կառավարությունը հաստատեց այս կայանի կառուցման համար մրցույթի մասնակիցներին ներկայացվելիք նախաորակավորման պահանջները։
Միաժամանակ հետազոտված են նաեւ մեր երկրի այն տարածքները, որտեղ կարելի է էլեկտրակայաններ ստեղծել գեոթերմալ ռեսուրսների հաշվին։ Սիսիանի Քանքար տեղամասում փորվել է երկու հորատանցք։ Շուրջ 1,6 կմ խորությամբ։ Մասնագետների կարծիքով, խորության վրա ընդերքի ջերմաստիճանը կազմում է 130 աստիճան C։
Այս տեղանքի էներգետիկ ներուժը բացահայտելուց հետո աշխատանքները դադարեցվել են՝ շարունակությունը թողնելով հնարավոր ներդրողին։ Վերջիններս կարող են գալ եւ իրենց միջոցներով արդեն կատարել արդյունաբերական նշանակության հորատում՝ էլեկտրակայանի կառուցման համար։
Կամ մինչեւ 150 կվտ արտադրության կայաններ կարելի է տեղադրել հասարակական նշանակության ու բնակելի շինությունների տանիքներին եւ դրանք օգտագործել սեփական կարիքների համար, ավելցուկ էներգիան էլ վաճառել էլեկտրացանցերին։ Սա եւս ճանապարհ է։ Ճիշտ է, վաճառքը լինելու է սահմանված սակագնի որոշակի մասով, բայց այդքանն էլ խթան է, որ մարդը շահագրգռված լինի եւ տեղադրի արեւային կայան։
Ամենքս ենք հիշում, որ մի քանի տարի առաջ Հայաստանում ԱՄՆ դեսպանը հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է մինչեւ 8 միլիարդ դոլար ներդնել մեր երկրում վերականգնվող էներգետիկայի ոլորտում։ Իսկ որպեսզի նման նախագծերն իրականություն դառնան, հարկ է ստեղծել գործարար այն միջավայրը, որը հնարավորություն կտա ներդրողին գալ ու բիզնես գործունեություն ծավալել։
Իսկ այս ոլորտում բիզնեսը միայն բիզնես չէ, նաեւ քաղաքականություն է, նաեւ աշխարհաքաղաքական առաջնահերթություններ են։ Եվ այս ամենի արդյունքում պարզապես էներգետիկ անկախություն է, որն իր հետեւից բերում է իրական քաղաքական անկախության նաեւ։
Այնպես որ, շատ չդժգոհենք. Աստված մեր երկրին ավանդական էներգակիրներ չի տվել, բայց տվել է դրա այլընտրանքը, որի օգտագործման դեպքում հայացքդ ոչ թե գնում է անցյալ, այլ ձգտում է դեպի ապագա։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

04-06-2020





10-07-2020
«Լիճք» ենթակայանի ամբողջական վերակառուցումն անհրաժեշտություն է
Այն նաեւ Արցախի էներգետիկ անվտանգության հետ կապված կարեւոր ...


10-07-2020
Գյուղոլորտի ապագա կադրերը՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանից
Ուսուցում՝ նաեւ լսարանից դուրս, «գործնական դաշտում»

Շուշիի տեխնոլոգիական ...


10-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 557 նոր դեպք․ապաքինվել է ևս 709, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


10-07-2020
Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու ...


10-07-2020
«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»
Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն ...


10-07-2020
Ազգի եւ մարդկության բարերարը
Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ ...


10-07-2020
Պետությունը պատասխանատվություն է ստանձնում
Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներն անվճար սովորելու հնարավորություն կունենան




10-07-2020
«Թուֆենկյանը»՝ Քաշաթաղի շրջանին
«Ազատագրված տարածքները պիտի բնակեցվեն, ...

10-07-2020
«Դերասանուհին, որը դերասանություն չի անում...»
«Նա երբեք չի ստել, չի կեղծել, նրա ոչ մի ...

10-07-2020
Տուֆով սալարկումն ընդօրինակելի է
Անցած տարի սուբվենցիոն միջոցներով Ջրաշեն ...

10-07-2020
Ալոյանը կվիճարկի աշխարհի չեմպիոնի կոչումը
Ռուսաստանցի Միխայիլ Ալոյանը հոկտեմբերի 15-ին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO