Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.07.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Պատուիր քո հօրը եւ մօրը

Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ

Աստվածաշնչում շատ է խոսվում զառամյալ ծնողների կամ ընտանիքի այլ անդամների համար հոգ տանելու կարեւորության մասին, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույն դա անել։ Վաղ քրիստոնեական եկեղեցին հանդես էր գալիս սոցիալական ծառայության դերում այլ հավատացյալների ներգրավման օգտին։ Նրանք խնամում էին աղքատներին, հիվանդներին, այրիներին, որբերին, ովքեր չունեին ոչ ոքի, որ խնամեին իրենց։ Այն քրիստոնյաները, ում ընտանիքի անդամները օգնության կարիք ունեին, պարտավոր էին բավարարել նրանց պահանջմունքները։ Ցավոք սրտի, զառամյալ ծնողների խնամքը, որ մեզնից շատերը կարող են տանել, այլեւս պարտադիր չէ։
Տարեց մարդկանց հաճախ վերաբերվում են որպես բեռի, այլ ոչ՝ օրհնության։ Երբեմն, երբ մեր ծնողները մեր խնամքի կարիքն են ունենում, մենք հեշտությամբ մոռանում ենք, թե ինչ զրկանքների ու զոհողությունների են գնացել նրանք հանուն մեզ։ Նրանց մեր տուն տանելու փոխարեն հաճախ տեղավորում ենք ծերանոցներում, երբեմն՝ նրանց կամքին հակառակ։ Մենք կարող ենք չգնահատել նրանց իմաստնությունը, ինչը նրանք ձեռք են բերել իրենց երկար կյանքի ընթացքում, եւ անտեսել նրանց խորհուրդները՝ որպես «հնացած»։ Երբ մենք հարգանքի տուրք ենք մատուցում եւ խնամում ենք մեր ծնողներին, ապա ծառայում ենք նաեւ Աստծուն։ Աստվածաշնչում ասված է. «Որբեւայրիներին պատուիր՝ որ ճշմարիտ որբեւայրի են։ Բայց եթէ մէկ որբեւայրի որդիք եւ թոռներ ունենայ, թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի... Բայց եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիքների համար խնամք չտանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է» (Ա Տիմոթեոս 5։ 3 4, 8)։
Ոչ բոլոր տարեց մարդիկ են խնամքի կարիք ունենում եւ ցանկանում ապրել իրենց զավակների հետ։ Նրանք կարող են նախընտրել այլ մարդկանց, օրինակ՝ իրենց հասակակիցների ընկերակցությունը, կամ կարող են գլուխ հանել ինքնուրույն։ Ինչ էլ նրանք որոշեն կամ չորոշեն, միեւնույն է, մեր պարտավորությունները ծնողների առաջ մնում են նույնը։ Եթե նրանք դրամի կարիք ունեն, պետք է օժանդակենք, եթե վատառողջ են, պարտավոր ենք խնամել, հոգ տանել նրանց մասին։ Եթե նրանք բնակության տեղի կարիք ունեն, պետք է նրանց առաջարկենք մեր կացարանը, մեր տունը։ Եթե նրանք տան մաքրության անհրաժեշտություն ունեն, ապա պարտավոր ենք աջակցել այդ հարցում։
Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ աշխարհի խնդիրները ստվերեն այն ամենը, ինչն ամենակարեւորն է.
Ծառայել Աստծուն՝ մարդկանց ծառայելու միջոցով, հատկապես մեր ընտանիքների անդամներին։
Աստվածաշունչն ասում է. «Որդիք, հնազանդ եղէք ձեր ծնողներին Տէրով. որ այն է արժանը։ Պատուիր քո հօրը եւ մօրը, սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ» (Եփես. 6։ 1 3)։
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

04-06-2020





14-07-2020
Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը
Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ...


14-07-2020
Հանրակրթության նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը
Տարրական դասարաններում մեկական շաբաթով կերկարացվեն գարնանային եւ աշնանային ...


14-07-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 339 նոր դեպք․ ապաքինվել է 864, մահացել 8 քաղաքացի
Հայաստանում հուլիսի 14-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


14-07-2020
Ես արարում եմ, որովհետեւ տեսել եմ, թե ինչպես է արարում Հայրը
Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ, թէ Որդին իրանից կարող ...


14-07-2020
ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի եւ Գետաշենի ինքնապաշտպանության մասին մենագրության հետքերով
Նոյեմբերի 23-ին Փարիզի Հայկական մշակույթի տանը կայացավ գրքիս ...


14-07-2020
Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն
Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային ...


14-07-2020
Էռնեստ Հեմինգուեյ
Երջանկության եւ ողբերգության առասպելը

1961 թ. հուլիսի 2-ին ...



14-07-2020
Իսկը «թուրքեցի» սպանություններ
«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ ...

14-07-2020
«Գ. Գաբրիելյանը հայ մանկագրության մեջ իր հավասարը չունի...»
Նա բարձրացրել է ժանրը՝ հասցնելով ...

14-07-2020
Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան
Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների ...

14-07-2020
Հայաստանի հավաքականը 1/8 եզրափակիչում
Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +19... +21
ցերեկը +32... +34

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO