Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ԱՇԽԱՐՀ


Անգելա Մերկելը կղեկավարի ԵՄ-ն

Եվրոպական երկրների կառավարությունների ղեկավարները մեծ հույսեր են կապում նրա հետ

Գերմանիան հուլիսի 1-ից սկսել է իր վեցամսյա նախագահությունը Եվրախորհրդի խորհրդում։ Այդ դերը Բեռլինն սկսել է բավական բարդ ժամանակահատվածում, եւ այդ օրվանից սկսած՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի նկատմամբ առավելագույն ուշադրություն կդրսեւորվի։ Գերմանիայի նախագահությունից սպասելիքներն էլ չափազանց մեծ են։
«Այն փաստը, որ այսքան ծանր ճգնաժամի շրջանում ԵՄ խորհրդում նախագահությունն անցնում է Գերմանիային, մեծ հաջողություն է։ Անգելա Մերկելը եվրոպական քաղաքականության հսկայական փորձ ունի, ինչպես նաեւ վստահություն եվրոպական կառավարությունների բոլոր ղեկավարների կողմից»,–ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը «Handelsblatt»—ին տված հարցազրույցում։
Հույսերը՝ կապված Գերմանիայի ու նրա կանցլեր Անգելա Մերկելի հետ, միանգամայն արդարացված են, որովհետեւ այդ երկիրը եվրոպական ինտեգրացիայի լոկոմոտիվն է, ԵՄ—ի քաղաքական ու տնտեսական կենտրոնը։ Դա մի երկիր է, որն ամենամեծ ներդրումն ունի Եվրամիության տնտեսության մեջ։ Եվրոպայի ակնկալիքները շատ բանով կապված են Գերմանիայի կանցլերի անհատականության հետ, որովհետեւ Մերկելը կայունություն է խորհրդանշում, ինչպես նաեւ Գերմանիայի առաջատար դերը Եվրոպայում։ Նրան, ընդհանուր առմամբ, շատերն են նայում իրենց գործունեության մեջ։
Առաջին հերթին՝ Բեռլինի ուսերին է ընկած Եվրախորհրդի տնտեսության փրկությունը կորոնավիրուսից հետո, ինչպես նաեւ այդ հիվանդության երկրորդ ալիքի կասեցումը։
«Ոչ մի երկիր՝ մեկուսացած կամ ինքնուրույն, չի կարող հաղթահարել այս ճգնաժամը։ Դա հնարավոր է հաղթահարել միայն այն դեպքում, եթե գործենք փոխադարձ հիմունքներով ու միասին։ Մեր ընդհանուր խնդիրը պետք է լինի միասին, հետեւողականորեն ու ապագային նայելով դուրս գալ ճգնաժամից»,–հայտարարել է Մերկելը հունիսի 18—ին՝ ելույթ ունենալով բունդեսթագում։
«The Guardian»—ին վերջերս տված հարցազրույցում կանցլերը պարզորոշ հասկացրել է, որ իր համար հրատապ խնդիր է լինելու կորոնավիրուսից հետո ԵՄ տնտեսության վերականգնման ֆոնդի վերաբերյալ համաձայնագրի ձեռք բերումը՝ 750 մլրդ եվրո արժեքով։ 500 միլիարդն առաջարկվում է հատկացնել դրամաշնորհների, եւս 250 միլիարդը՝ վարկերի տեսքով։
Երկար ժամանակ Գերմանիան դեմ էր համաեվրոպական ընդհանուր պարտքի ձեւավորմանը։ Այդուհանդերձ, այժմ նա ստիպված կլինի համոզել, այսպես կոչված, «ժլատ քառյակին»՝ Ավստրիային, Դանիային, Հոլանդիային ու Շվեդիային, որոնք պնդում են, որ միջոցները պետք է հատկացվեն միայն վարկերի տեսքով ու կոշտ խնայողության պայմաններում։
Այս հարցը կքննարկվի ԵՄ—ի առաջիկա գագաթնաժողովում։ Համաձայնագրի ընդունման համար անհրաժեշտ է ԵՄ—ի բոլոր անդամների համաձայնությունը։ Այդ գագաթնաժողովում կքննարկվի նաեւ Եվրամիության յոթամյա բյուջեի նախագիծը։
Բացի այդ, ամենակարեւոր հարցը մնում է ԵՄ—ում սահմանափակումների աստիճանական հանումը։ Եվրոպան զգուշանում է կորոնավիրուսի երկրորդ ալիքից, սակայն չի համբերում՝ վերագործարկելու տնտեսությունը։
Օրերս Եվրամիությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնց համար հուլիսի 1—ից բացվել են Շենգենյան գոտու սահմանները։ Ցուցակում հայտնվել են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը։ Եվրամիություն կարող են մտնել նաեւ Չինաստանի քաղաքացիները, սակայն այն պայմանով, որ Եվրամիության քաղաքացիներն էլ, իրենց հերթին, կարողանան այցելել Չինաստան։ Յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ անգամ ցուցակը կվերանայվի։
Գերմանիայի խնդիրների ցուցակում են նաեւ բանակցությունները Մեծ Բրիտանիայի հետ՝ անցումային շրջանից հետո ԵՄ—ում նրա ապագայի վերաբերյալ։ Այդ հարցը, ինչպես պլանավորվում է, ԵՄ—ում Բեռլինի նախագահության երկրորդ փուլի կենտրոնական թեման կլինի։ Կողմերը հույս ունեն առեւտրային համաձայնության հասնել հոկտեմբերին։
Անցումային շրջանն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 31—ին, եւ Լոնդոնը մտադիր չէ երկարաձգել այն, չնայած այն բանին, որ բանակցությունների ընթացքի վրա ազդել են եւ կորոնավիրուսը, եւ առանցքային հարցերում կողմերի հսկայական տարաձայնությունները։
Հատկանշական է, որ Մեծ Բրիտանիայում էլ մեծ հույսեր են կապում անձամբ Անգելա Մերկելի հետ։ Չնայած ԵՄ—ի կողմից բանակցային գործընթացը գլխավորում է Միշել Բարնյեն, Լոնդոնում հույս ունեն, որ կանցլերը կկարողանա փոխզիջում գտնել՝ հենվելով իր պրագմատիզմի եւ «կոշտ» բաժանման ցանկության բացակայության վրա։
Երրորդ փուլում Բեռլինը պլանավորում է անցնել միգրացիայի հարցերին։ Խորհրդանշական է, որ այդ խնդիրը հենց Անգելա Մերկելը պետք է լուծի. համարվում է, որ նա է պատասխանատու «բաց դռների քաղաքականության համար», որը հանգեցրել է 2015 թ. միգրացիոն ճգնաժամին։
Երրորդ փուլում ակտիվորեն կքննարկվի նաեւ եվրոպական «կանաչ» համաձայնագիրը. ԵՄ—ն պլանավորում է 2050 թ. տնտեսությունը հասցնել այնպիսի աստիճանի, որի դեպքում այլեւս վնաս չի հասցնի կլիմային։
Միեւնույն ժամանակ Գերմանիան վեցամսյա նախագահության ընթացքում ստիպված կլինի շարունակել իր նախորդի՝ Խորվաթիայի չավարտած գործունեությունը։ Հենց Զագրեբի նախագահության շրջանում է պլանավորվել համաձայնագիր ստորագրել ԵՄ—ի հաջորդ յոթամյա բյուջեի վերաբերյալ, ինչպես նաեւ քննարկել միգրացիայի խնդրի համակարգային լուծումը։ Բացի այդ, բանակցությունները՝ կապված Ալբանիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի՝ ԵՄ—ի կազմի մեջ մտնելու հետ, գործնականում տեղից չեն շարժվել, իսկ Հունգարիայում ու Լեհաստանում ԵՄ—ի իրավունքի գերակայության հարցերն առաջվա պես կախված վիճակում են։
Գերմանիայի նախագահության եւս մեկ կարեւոր պահ է Եվրամիության ու Չինաստանի հետագա փոխհարաբերությունների որոշումը։ Բեռլինը կպնդի, որ ԵՄ—ի դիրքերը Չինաստանի նկատմամբ խստացվեն՝ առաջնահերթ համարելով փոխադարձությունն առեւտրային հարաբերություններում։ Նման համոզմունքները հենված են գերմանական ընկերությունների բողոքների վրա, որ իրենք չինական շուկաներում այնպիսի ելք չունեն, ինչպես չինական ընկերությունները՝ Գերմանիայում։
Դեռ կորոնավիրուսի տարածումից առաջ պլանավորվել էր, որ Գերմանիայի նախագահության կարեւորագույն տարրերից մեկը կլինի Լայպցիգում ԵՄ—Չինաստան գագաթնաժողովի անցկացումը՝ վերջինիս նախագահ Սի Ցզինպինի մասնակցությամբ։ Աշնանը դրա անցկացումը կախված կլինի վարակաբանական իրավիճակից։ Ի դեպ, Բեռլինը պատրաստակամություն հայտնում է վերը նշված հարցով երկխոսություն վարել Պեկինի հետ, սակայն նրանց համաձայնությունը դուր չի գա ԱՄՆ—ին, որը կրկին հայտնվել է Չինաստանի հետ առեւտրային պատերազմի շեմին։
Հարկ է նշել, որ ԵՄ—ի հետ ԱՄՆ—ի հարաբերություններն անամպ չեն, եւ ԱՄՆ—ի նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունը հենց Գերմանիայի հետ է կապված։ Կողմերի հարաբերություններում լարվածություն են առաջացրել «Հյուսիսային հոսք—2»—ի շինարարությունը եւ ՆԱՏՕ—ին Գերմանիայի անբավարար հատկացումները։ Այս բոլոր հարցերը պետք է լուծի հենց Անգելա Մերկելը, ինչը նրան հնարավորություն կտա վառ ու արժանապատվորեն ավարտել քաղաքական կարիերան։ Կանցլերն արդեն հաստատել է, որ 2021 թ. չի առաջադրվի։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

02-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO