Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Մխիթարյանը մնում է «Ռոմայում». ի՞նչ կփոխվի մրցաշրջանի ավարտին

Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտարարել է Հենրիխ Մխիթարյանի վարձակալության ժամկետը մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը երկարաձգելու եւ հաջորդ մրցակցային տարում հայ կիսապաշտպանի ներկայությունը թիմում ապահովելու նախնական պայմանավորվածության մասին։ Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հակասական տեղեկությունների տարածումը՝ իրավիճակը կներկայացնենք բացառապես պաշտոնական աղբյուրներին հղումով։
Նախ, փորձենք հասկանալ, թե ինչ է ենթադրում ներկայիս պայմանավորվածությունը։ Ընթացիկ՝ 2019/20 թթ. մրցաշրջանն ավարտվելու է Իտալիայի այս առաջնությանը զուգահեռ՝ օգոստոսի 7—ին։ Այսինքն՝ խոսքը տվյալ դեպքում ոչ թե օրացուցային, այլ մրցակցային տարվա մասին է։ Դատելով այն հանգամանքից, որ հաջորդ մրցաշրջանի վերաբերյալ պայմանավորվածությունը նախնական բնույթ է կրում՝ կողմերը, հավանաբար, խնդրի քննարկմանը կվերադառնան այս ամռան վերջին ու, ամենայն հավանականությամբ, 31—ամյա հայ ֆուտբոլիստն առնվազն մինչեւ 2021 թ. հունիսի 30—ը կշարունակի հանդես գալ հռոմեական ակումբում։ Հատկանշական է, որ այդ հարցով հայտարարություն է տարածել միայն «Ռոման», մինչդեռ «Արսենալը», որը պահպանում է Մխիթարյանի նկատմամբ իրավունքները, չի արձագանքել տեղի ունեցածին։ Եվ դա այն դեպքում, երբ միջազգային մամուլը նախ հայտնեց, որ մեր մարզիկը խզել է պայմանագիրը լոնդոնցիների հետ, ապա, հավանաբար, հասկանալով նման պնդման անհեթեթությունը՝ հայտարարվեց, որ Հենրիխը պատրաստվում է դա անել։ Եթե Մխիթարյանը խզած լիներ բրիտանացիների հետ աշխատանքային համաձայնագիրը, ապա «Ռոման» ոչ թե կերկարաձգեր նրա վարձակալության ժամկետը, այլ կկարողանար լիարժեք պայմանագիր առաջարկել։ Իսկ հիմա հռոմեացիների մարտավարությունը պարզ է՝ մեկ տարվա վարձակալության համար վճարել 3 մլն եվրո եւ 2021—ին անվճար ստանալ Հենրիխին։ Այն ժամանակ կլրանա «Արսենալի» հետ պայմանագրի ժամկետը, եւ նա կկարողանա ազատ գործակալի կարգավիճակով ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը։ Հռոմեացիներն էլ կկարողանան առանց փոխհատուցում վճարելու պահել մեր ֆուտբոլիստին։
Ինչեւէ, «Ռոմայի» գործադիր տնօրեն Գվիդո Ֆիենգան հայտարարել է, որ իրենք ուրախ են շարունակելու համագործակցությունը Մխիթարյանի հետ։ «Ուրախ ենք, որ նա տակավին աջակցելու է մեր աճին։ Մեր ակումբի նպատակները չեն փոխվել՝ Մխիթարյանի պես մեծ ցանկություն, պրոֆեսիոնալիզմ եւ վճռականություն դրսեւորող խաղացողները միշտ տեղ ունեն մեր թիմում։ Հուսով եմ՝ նա երկար կմնա Հռոմում, եւ թույլ տվեք նրան շնորհավորել որդու ծննդի կապակցությամբ»,–նշել է նա։
«Ռոման» Մխիթարյանին վարձակալել է անցյալ տարվա սեպտեմբերի 2—ին՝ պարտավորվելով 9 ամսում «Արսենալին» վճարել 3 մլն եվրո։ Իտալիայի ընթացիկ առաջնությունը պետք է ավարտվեր մայիսի վերջին, որից հետո կողմերը պետք է հստակեցնեին հետագա անելիքները։ Սակայն համավարակը խախտեց բոլոր ժամկետները։ Հենրիխն իր հաշվին 6 գոլ եւ 4 արդյունավետ փոխանցում է գրանցել այդ թիմում անցկացրած 19 խաղում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

02-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO