Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ազգային հպարտության զգացումը պետք է կարեւոր տեղ գրավի մեր կյանքում

Էթնոհոգեբան, հոգեբանության պրոֆեսոր Ալբերտ Նալչաջյանի հետ «ՀՀ»—ն զրուցում է մեր ազգին բնորոշ հոգեբանական առանձնահատկությունների մասին։ Ի՞նչ դրսեւորումներ ունեն դրանք այսօր։ Եվ ինչքանո՞վ են նպաստում կամ խանգարում ներկա մեր ընթացքին։
–Պարոն Նալչաջյան, այս տարիների ընթացքում մեր ժողովուրդը կարողացա՞վ հոգեբանորեն յուրացնել անկախությունը։
–Մասամբ դա հաջողվել է։ Բայց՝ ոչ ամբողջությամբ։ Այն հանգամանքը, որ մեր երկիրը փոքր է, հնարավորությունները մեծ չեն, եւ մարդիկ ստիպված են երկրից հեռանալ աշխատանք որոնելու կամ մշտական բնակության համար, նշանակում է մի բան, որ այս մարդիկ սեփական երկրում իրենց անկախությունն ու ազատությունը ամբողջությամբ չեն զգում։ Համենայնդեպս՝ մի որոշ մասը։ Եթե համատարած ողջ հայ ժողովուրդը, գոնե այն մասը, որն ապրում է Հայաստանում, հասներ այն մակարդակին, որ իմանար անկախության արժեքը եւ ապրեր նրանով, ապա հայրենիքից հեռացողների թիվն ավելի փոքր կլիներ։ Այնուամենայնիվ, քանի որ կորիզը կա, մնացել է այստեղ, եւ գործ է արվում հայրենիքի պաշտպանության եւ նրա հզորացման ուղղությամբ, ապա, անշուշտ, անկախության գաղափարախոսությունը պետք է համարել, որ հիմնավորվել է։ Եվ սա այն բանից հետո, երբ դարեր շարունակ մեր ժողովուրդը փաստացի լիակատար անկախություն չի ունեցել։ Բացի առաջին հանրապետության տարիներից։ Ուստի պատմական նման հենքի վրա ժողովրդի գիտակցության եւ վարքի մեջ սուվերենության, անկախության գաղափարի ներմուծումը դժվարին գործ է։ Դրա համար էլ կարծում եմ, որ այն, ինչ ձեռք է բերվել, որը գուցեեւ մասնակի հաջողություն է, այնուամենայնիվ, պետք է ողջունել։
–Մենք այսօր մեր երկրի հանդեպ անփույթ ենք, թափթփված, հաճախ օրինախախտ ենք։ Սակայն այլ երկրներում բոլորովին էլ այդպիսին չենք. հարգում ենք օտար երկրների օրենքներն ու բարքերը։ Ինչո՞ւ է այդպես։
–Դա հոգեբանական լուրջ խնդիր է։ Հայաստանում, ուր ապրում ենք միասին, ե՛ւ շատ անփույթ ենք, ե՛ւ շատ կոնֆլիկտներ ենք ստեղծում, կռվում ենք իրար հետ, խանգարում ենք իրար։ Ցավոք սրտի, էթնոհոգեբանական այդ առանձնահատկությունը մեր մեջ կա։ Եվ դա հնից է գալիս։ Շատ հնից։ Մի ժամանակ, երբ շատ չէի խորացել հայոց հոգեբանական պատմության հարցերի մեջ, կարծում էի, որ այն մեր ժամանակների՝ սովետական հասարակարգի ազդեցության հետեւանք է։ Բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական այդ հատկանիշները հայ ժողովրդի մոտ առաջացել են հնագույն ժամանակներում։ Պատմության ընթացքում մեր կյանքը շատ հաճախ է անկայուն եղել, եւ միշտ էլ Հայաստանից մեր ազգակիցների մի մասը հեռացել է։ Գործում է, մասնավորապես, այսպիսի հոգեբանական օրինաչափություն՝ եթե օտարները ձեզ ճնշում են, եւ դուք թույլ եք նրանց հանդեպ, սկսում եք ավելի թույլի, ագրեսիվության զոհի փնտրել սեփական ազգի մեջ։ Արտաքին ուժերի հանդեպ թուլությունը հանգեցնում է ներքին՝ ներազգային ագրեսիվության ուժեղացման։ Այս մեխանիզմն ամրապնդվել է մեզանում՝ հանգեցնելով մի շարք լուրջ հետեւանքների։ Ընդ որում, նաեւ արհամարհանքի սեփական մշակույթի նկատմամբ, ազգային ականավոր գործիչների աշխատանքի արդյունքների նկատմամբ։ Իսկ օտարի հանդեպ մեր հայրենակիցներից շատերը լցված են լինում մշտական հարգանքով ու ակնածանքով։ Եթե արտասահմանից հասարակ մի մասնագետ գա, պատիվներով նրան կընդունեն, բայց չեն նկատի իրենց կողքին աշխատող տաղանդավոր հայ մարդուն։ Այս երեւույթն այսօր ակնհայտ է կորոնավիրուսի դեմ պայքարը կազմակերպելիս։
–Իսկ ի՞նչ անել, ինչպե՞ս հաղթահարել այս վիճակը։
–Դրա դեմ պետք է պայքարել։ Եվ լուրջ աշխատանք կատարել այդ ուղղությամբ։ Թե չէ՝ մե՛կ ուղղություն ենք վերցնում դեպի մի պետություն, մե՛կ ուղղություն ենք վերցնում դեպի մեկ այլ պետություն ու այդպես անվերջ մնում ենք որոնումների մեջ։ Կարծում եմ, որ պետք է հավատարիմ մնանք այն ռազմավարական դաշնակցային կապերին, որոնք ստեղծվել են նախորդ շրջանում։ Անշուշտ, մեր պարագայում կողմնորոշումներն անհրաժեշտ են եւ նույնիսկ՝ անխուսափելի, դա հասկանալի է, բայց ազգային գաղափարախոսություն պետք է մշակվի, ազգային հպարտության զգացումը պետք է կարեւոր տեղ գրավի մեր կյանքում։ Բարեկամություն անելով տարբեր ժողովուրդների հետ՝ չպետք է կորցնենք ազգային արժանապատվության զգացումը։
–Իսկ Դուք տարբերություն տեսնո՞ւմ եք հին եւ նոր սերունդների միջեւ։ Այդ առումով ինչպիսի՞ն են երիտասարդները։
–Իհարկե, հիմա երիտասարդների մեծ մասի ազգային գիտակցությունն ավելի ուժեղ է, քան խորհրդային ժամանակներում էր, երբ կոմսոմոլներ էինք։ Ու, փաստորեն, քարոզում էինք ինտերնացիոնալիզմ, կոսմոպոլիտիզմ։ Հիմա նույն այդ կոսմոպոլիտիզմն այլ բնույթ է ստացել։ Հիմա էլ խոնարհվում են արեւմտյան մշակույթի առջեւ, ցուցաբերում են անքննադատ մոտեցում. մինչդեռ Արեւմուտքում գաղափարական եւ մշակութային ճգնաժամ է։ Բայց, այսքանով հանդերձ, ինձ թվում է, որ ներկա երիտասարդության զգալի մասի մոտ ազգային մտածելակերպն ավելի ուժեղ է, քան խորհրդային իշխանության ժամանակներում էր։ Այնպես որ, պետք է ուժեղացնել ազգակենտրոն գաղափարական աշխատանքը։ Շեշտը չպետք է դրվի քաղքենիական արժեքների վրա։ Նայում ես հայոց պատմությանը եւ ափսոսանքով ես տեսնում, թե ինչքան ջանքեր ենք գործադրել՝ քաղաքներ ենք կառուցել, ապարանքներ, եկեղեցիներ, ու դրանք բոլորը կորցրել ենք։ Ինչո՞ւ։ Որովհետեւ քաղքենիությունը շատ տարածված է եղել մեզանում։ Հայրենիքի եւ ազգի պաշտպանությունը պատշաճ մակարդակով չի կազմակերպվել։ Ազգային պետությունը պետք է բարձրագույն արժեք դառնա բոլոր հայերի համար։ Անհատապաշտությունը շատ վտանգավոր է։ Հիմա պետք է մեր մեջ եղած այդ քաղքենիությունը կարողանանք հաղթահարել։ Բայց դա այսօր շատ դժվարին գործ է, որովհետեւ մեր հասարակությունը բուրժուական է։ Իսկ բուրժուական հասարակության մեջ ուժեղ է լինում մրցակցությունը, բոլորը շահույթ են ուզում ստանալ, եւ մրցակցային պայքարը հաճախ դաժան բնույթ է ստանում։ Նման իրավիճակում իրական ու լիարժեք ազգային քաղաքականություն վարելը շատ դժվար է։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

03-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO