Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ԱՅԼՔ...


Կենսոլորտը պետք է պաշտպանվի

Մարդն ինչպես է հարաբերվում մայր բնության հետ

Հատկապես վերջին տարիներին մարդկությունը բախվում է մի երեւույթի՝ մեծացել են տարերային աղետները, կատակլիզմները։ Բնությունը մարդկանց անակնկալներ է մատուցում նաեւ կլիմայական անոմալիաներով. անապատում ձյուն է տեղում, իսկ այն տարածաշրջանները, որոնք ավանդաբար ունեցել են ցրտաշունչ ձմեռներ, ասպատակում են տաք հոսանքները։
Ինչո՞ւ է այսպես, ի՞նչ է կատարվում բնության հետ. այս հարցն է տալիս մարդն ինքն իրեն ու չի կարողանում պատասխանը գտնել։ Սովորաբար, մեղքը բարդվում է գիտության վրա. գիտատեխնիկական զարգացումը, մարդկության քաղաքակրթական առաջընթացն իրենց հետքն են թողնում արտաքին աշխարհի վրա, խախտվում է բնության հավասարակշռությունը։
Եվ, իրոք, այդպես է։ Մեկ—երկու հարյուրամյակ առաջ մարդը սկսեց անխնա շահագործել բնությունը, քամել նրանից այն, ինչ հնարավոր էր։ Բնության պատասխանը մարդուն անխուսափելի էր։ Ավելին՝ այն եղավ անվրեպ։ Ասես կռիվ էր մղում մարդու դեմ ու փորձում պաշտպանվել նրանից։
Եվ այդպես էլ պետք է լիներ։ Որովհետեւ հազարամյակների ընթացքում կենսոլորտը ձեւավորվել է իր հարաբերություններով, տեսակային կազմով, էներգետիկ հարաբերակցությամբ, սննդային շղթաներով։ Երբ մենք կոպտորեն մտնում ենք բնության մեջ, խախտում ենք այդ կապերը, խանգարում ենք եւ այլեւս թույլ չենք տալիս, որ այն իրականացնի իր վերականգնողական ֆունկցիաները։ Կա օրենք դինամիկ հավասարակշռության մեջ գտնվող համակարգերի վերաբերյալ. եթե որեւէ գործոն փորձում է խախտել համակարգի հավասարակշռությունը, ապա վերջինս, վերափոխվելով, փորձում է չեզոքացնել այն։ Այս սկզբունքը գործում է եւ մեր կենսոլորտի համար, որի հավասարակշռությունը խախտող գործոնը մարդն է։ Կենսոլորտը պետք է պաշտպանվի, ու այդ պաշտպանության հետեւանքները մենք զգում ենք մեզ վրա։
Իսկ ո՞րն է մեծ հաշվով մարդու տեղը բնության մեջ. մարդն ինչպե՞ս պետք է հարաբերվի մայր բնության հետ։ Ահա այս կետում է, որ հատվում են բոլոր տեսակետները։ Ի վերջո, մարդկությունը եկավ միանշանակ եզրակացության. մարդը, որպեսզի կարողանա շարունակել իր գոյությունը, պետք է եւ պարտավոր է ենթարկվել բնության օրենքներին եւ գործել նրա տրամաբանությանը համապատասխան։ Եթե կարողացավ իր գործունեությունը համահունչ դարձնել բնության օրինաչափություններին, ապա այս դեպքում, անգամ գիտատեխնիկական առաջընթացի հսկայական ցատկերի պայմաններում, նվազագույնի կհասնի նրա՝ բնությանը հասցրած վնասը։ Այնպես որ, ոչ թե պետք է պայքարել բնության դեմ, այլ հասկանալ բնության լեզուն, նրա օրենքները ու ենթարկվել դրանց։
Եվ այստեղից է, որ առաջ է գալիս հիմնական սկզբունքը, որը պետք է դրվի մարդկային գործունեության հիմքում։ Դա էթիկայի կամ որ նույնն է՝ բարոյականության խնդիրն է։ Ի՞նչ է այն ըստ էության։ Նախ եւ առաջ պատասխանատվությունն է հետագա սերունդների առջեւ. չընկնես փող կուտակելու հետեւից ու անխնա չշահագործես բնությունը, չոչնչացնես այն։ Ապագա սերունդներին էլ հնարավորություն տաս, որ օգտվեն նրա ռեսուրսներից։
ՅՈՒՆԵՍԿՕ—ն արդեն առաջարկում է ընդունել հռչակագիր կլիմայափոխության էթիկական խնդիրների վերաբերյալ։ Պետությունները հիմնականում սիրով վավերացնում են այն։ Ավելին. մասնագետները մի բան են պնդում՝ կլիմայափոխության դեմ պայքարի մեջ առանցքայինը պետք է լինի բարոյական խնդիրը։ Ապա նոր այդ առանցի շուրջ ձեւավորվեն հարցի մյուս՝ տեխնիկական, քաղաքական, տնտեսական եւ մյուս բաղադրիչները։
Ի վերջո, կրոններն են այս մասին խոսում. մարդուն տրված է ընտրության իրավունք. նա ինքը պետք է որոշի, թե ինչպես է ապրում։ Ապրում է բարոյական չափանիշներին համապատասխա՞ն, ապրում է առաջնայինը համարելով սիրո եւ պարտականության սկզբունքնե՞րը, թե՞ ապրում է՝ նպատակ ունենալով ամեն ինչից վերցնել առավելագույնը։
Բնապահպան Կարինե Դանիելյանի կարծիքն է. «Նոոսֆերայի գաղափարը միշտ դիտարկում են ֆիզիկական դաշտում։ Բայց ես կարծում եմ, որ այստեղ հոգեւոր դաշտը եւս ունի իր դերակատարությունը»։
Այնպես որ, յուրատեսակ ընտրության շրջան է։ Ո՞րն ենք ընտրում՝ Աստվա՞ծ, թե՞ մամոնա։ Բարոյականությո՞ւնը, թե՞ փողի քսակը։ Ո՞ր ուղղությամբ կգնա մարդկությունը կամ ավելի որոշակի՝ նրա գերակշիռ մասը։ Կկարողանա՞նք լեզու գտնել բնության հետ, շահել նրա սիրտը, թե՞ թույլ կտանք, որ բնությունն ինքն արդեն մտածի սեփական պաշտպանության մասին։ Եվ մարդու գործունեության դեմ նրա հակազդեցությունը ձեռք բերի այնպիսի դրսեւորումներ, որոնք պարզապես աղետաբեր կլինեն մարդկության համար։
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

04-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO