Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ԱՇԽԱՐՀ


Էրդողանի հերթական ոտնձգությունը

Նրա ձգտումը՝ վերանայելու տաճարի կարգավիճակը, քաղաքականապես մոտիվացված որոշում է

Հուլիսի 2-ին Թուրքիայի Գերագույն դատարանը որոշել է, որ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է փոխել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը։ Միեւնույն ժամանակ օրինական է համարվել Թուրքիայի առաջին նախագահ Աթաթյուրք Քեմալի 1934 թ. հրամանը՝ տաճարին տալու թանգարանի կարգավիճակ։
Որոշումը կընդունվի 15 օրվա ընթացքում։ Ինչպես հայտնում է «CNN Turk»-ը, լսումները տեւել են 17 օր։ «Orthodox Times»-ի տեղեկություններով՝ եթե տաճարը վերածվի մզկիթի, մահմեդականների առաջին զանգվածային աղոթքը կարող է տեղի ունենալ արդեն հուլիսի 15-ին՝ Թուրքիայում զինվորական հեղաշրջման քառամյա տարելիցին, երբ մի խումբ զինվորականներ փորձեցին ուժով տիրանալ իշխանությանը երկրում։
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 537 թ., Հուստինիանոս կայսրի հրամանով, քրիստոնեական շատ ավելի հին տաճարների տեղում։ 1453 թ., երբ թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը, տաճարը դարձավ մզկիթ, սակայն 1934 թ. թուրքական ժամանակակից պետության հիմնադիր Քեմալ Աթաթյուրքը նրան թանգարանի կարգավիճակ տվեց։
Տաճարի կարգավիճակի փոփոխության շուրջ բանավեճն արդեն վաղուց է ընթանում։ Թուրքիայի նախագահն անձամբ նման առաջարկով հանդես է եկել 2019 թ. մարտին։
Այս անգամ թուրքական ղեկավարը չի սահմանափակվել խոսակցություններով։ Հունիսի 5-ին նա իր օգնականներին հանձնարարել է հետազոտություն կատարել եւ Սուրբ Սոֆիայի տաճարը նախապատրաստել մզկիթի պաշտոնական վերածման արարողությանը։
Թուրքիայում շատ մահմեդականներ պաշտպանել են այդ քայլը, իսկ աշխարհիկ ընդդիմությունը գերազանցաբար դեմ է հանդես եկել։ Գաղափարը, սակայն, առաջացրել է միջազգային հանրության քննադատությունը։
Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը զգուշացրել է, որ տաճարի կարգավիճակի փոփոխությունը «կհիասթափեցնի միլիոնավոր քրիստոնյաների»։
ԱՄՆ—ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի եւ այդ հաստատությանը թողնել թանգարանի կարգավիճակը։ «Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում Սուրբ Սոֆիայի տաճարը թողնել որպես թանգարան։ Դա կցուցադրի Թուրքիայի՝ ավանդույթները հարգելու պատրաստակամությունը՝ կապված կրոնի եւ թուրքական պետության պատմության հետ։ Անհրաժեշտ է, որ բոլորը մուտք ունենան տաճար»,–նշված է նրա հայտարարության մեջ։
Անկարայի գործողություններն առաջին հերթին անհանգստացնում են Հունաստանին, որի մշակույթի նախարար Լինա Մենդոնին Թուրքիային մեղադրել է «ֆանատիկ ազգայնական ու կրոնական տրամադրությունների» վերածնման մեջ՝ պնդելով, որ ՅՈւՆԵՍԿՕ—ի համաշխարհային ժառանգության վայրում ոչ մի փոփոխություն չի կարող իրականացվել առանց այդ կազմակերպության միջկառավարական կոմիտեի հաստատման։ ՅուՆԵՍԿՕ—ի փոխտնօրեն Էռնեստո Օտոնե Ռամիրեսը հունական «Ta Nea» թերթին տված հարցազրույցում համաձայնել է ավելի լայն հաստատման անհրաժեշտության հետ։
Իր հերթին՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Հունաստանը տաճարի կարգավիճակի փոփոխության հարցի լուծման մեջ ձայնի իրավունք չունի, քանի որ այն գտնվում է Թուրքիայում։ «Այն, ինչ մենք անում ենք մեր երկրում եւ մեր սեփականության հետ, կախված է մեզանից»,–ասել է նա թուրքական «24 TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Միեւնույն ժամանակ Էրդողանի ձգտումը՝ վերանայելու տաճարի կարգավիճակը, քաղաքականապես մոտիվացված որոշում է՝ ուղղված Եվրամիության հետ առանց այդ էլ լարված փոխհարաբերությունների, ինչպես նաեւ Հունաստանի հետ հակամարտության առավել սրմանը։ Անկարայի ու Բրյուսելի հարաբերությունները երկար ժամանակ տուժել են փախստականների վերաբերյալ համաձայնագրի պատճառով։ Թուրքիան, ի վերջո, բացեց սահմանները անլեգալ փախստականների առջեւ, հնչեցին հրապարակային մեղադրանքներ։ Սակայն առիթը, որը վերջնականապես փչացրեց կողմերի հարաբերությունները, եղավ Լիբիայի հակամարտությունը, որին միջամտեց Անկարան՝ խախտելով ԵՄ-ի միանգամից 2-ի անդամի՝ ՆԱՏՕ-ում իր դաշնակիցներ Ֆրանսիայի ու Հունաստանի պլանները։
Այն բանում, որ Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է գործիք դառնալ Թուրքիայի ու Արեւմուտքի միջեւ քաղաքական դիմակայության մեջ, որոշակի տրամաբանություն կա։ Այստեղ միայն քաղաքական ենթատեքստ է, իսկ պատմական հիշողությունը սոսկ պատրվակ է։ Ըստ էության՝ Արեւելյան միջերկրածովյանում գազային հանքավայրերի ֆոնին հարաբերությունների պարզաբանումն է քաղաքական գլխավոր պատճառը։
Էրդողանը միտումնավոր է փչացնում հարաբերությունները Արեւմուտքի հետ՝ խաղալով կրոնական զգացմունքների վրա։ Դա քրիստոնեական Եվրոպային հակադրման քաղաքականություն է, որը ցուցադրում է Էրդողանը։ Սա նաեւ գաղափարական առումով ինչ—որ կերպ ԱՄՆ—ին ցավեցնելու ձգտում է, քանի որ այդ երկիրը նույնպես քրիստոնեական արժեքների պաշտպան է։ Թուրքիան ցանկանում է ցուցադրել, որ ունի իր ինքնությունն ու ավանդույթը՝ այդ թվում կապված Կոստանդնուպոլսի գրավման եւ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու հետ։ Եվ թուրքական ղեկավարությունը կյանքի կկոչի այդ ավանդույթները՝ առանց հաշվի առնելու իր ներկա եւ նախկին արեւմտյան գործընկերներին։
Այսպես Էրդողանը բոլորի համար անսպասելիորեն հակամարտությունը տեղափոխեց այլ հարթություն՝ որպես հաղթաթուղթ օգտագործելով Սուրբ Սոֆիայի տաճարը։ Եվ ոչ միայն քաղաքական, այլեւ գաղափարական դիմակայությունում։
Եվրամիության հետ խաղերում Թուրքիան օգտագործել է փախստականներին՝ առանց հաշվի առնելու մարդկանց տարրական իրավունքները։ Հիմա օգտագործում է տաճարը՝ առանց հաշվի առնելու մարդկանց կրոնական զգացմունքները։
Երբ խոսում ենք կրոնական թեմայի մասին, հնարավոր չէ նկատի չառնել, որ Սուրբ Սոֆիայի տաճարի քրիստոնեական կարգավիճակը պատմական ու մշակութային առումով պետք է որ մեծ նշանակություն ունենա Ռուսաստանի համար։ Բայց վերջինս չի կարող քննադատել Թուրքիային, որովհետեւ ՌԴ-ն հանդես է գալիս այդ երկրի լիարժեք ինքնիշխանության դիրքերից, այդ թվում՝ ազգային արժեքների ու կրոնի գործերում։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

04-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO