Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

10.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ծնողների օրհնության ուժը երեխաների կյանքում

Աստվածաշնչում բազմիցս կոչ է արվում աղոթել։ Դա չի նշանակում, որ ժամանակ առ ժամանակ, առավոտյան կամ երեկոյան հապշտապ աղոթել։ Հարկավոր է սահմանել հատուկ ժամեր Աստծո հետ շփման, երաշխավորված աղոթքների համար։ Որպես Աստծո սիրելիներ եւ ընտրյալներ, մեզ համար նախասահմանված են շատ ավելի բարձր ու հիասքանչ բաներ։ Աստված մեզ հրավիրում է լիարժեք աղոթքային կյանքի եւ Իր հետ մշտական շփման։ Պողոս առաքյալը հիշեցնում է. «Անդադար աղօթք արէք»։ Ա Թեսաղ. 5։ 17
Եթե աղոթքը մշտապես ներկա է մեր կյանքում, ապա նոր միայն կյանքը կարելի է համարել լիարժեք։
Տարիներ առաջ աղոթքով ես Աստծու առաջ բացեցի իմ ցանկությունները. «Տե՛ր Աստված, ցանկանում եմ, որ ես եւ իմ ընտանիքը պատկանենք եւ ծառայենք Քեզ, որպեսզի երեխաներս զգան քո ներկայությունը, որպեսզի Դու նրանց համար լինես իրական, որպեսզի նրանց սիրտը լիարժեք նվիրված լինի Քեզ, որպեսզի իմ ընտանիքը օգտակար լինի Քո հերկելիք արտում, որպեսզի մենք գործիք լինենք Քո ձեռքերում, որպեսզի մեր կյանքով արտացոլենք Քեզ՝ խաչված ու հարություն առած Քրիստոսին»։
Սուրբ Գրքում Արարիչը բազմիցս օրհնում է Իսրայելի որդիներին։ Այս օրինակով Աստված դրեց իմ սրտում ամեն օր օրհնել ե՛ւ երեխաներիս, ե՛ւ ամուսնուս, ե՛ւ հարազատներիս, ուր էլ որ նրանք գնալիս լինեն, ինչ էլ անելիս լինեն։ Սկզբում ես դա անում էի զգուշավորությամբ, հետո՝ ավելի ու ավելի վստահորեն։ Եվ երբեք չեմ զղջացել դրա համար։ Հիշենք մի քանի աղոթք։
—Տեր, Քո սուրբ անունով եմ խնդրում, օրհնիր իմ երեխաներին՝ Քո Խոսքը ճանաչելու, ինչպես որ Դու ես ասում. «Զգոյշ կաց անձիդ եւ վարդապետութեանդ, եւ դորանում յարատեւիր. որովհետեւ այդ անելով քո անձն էլ կապրեցնես, եւ քեզ լսողներին էլ»։ Ա Տիմ. 4։ 16
—Տե՛ր, Քո սուրբ անունով եմ խնդրում, օրհնիր իմ երեխաներին փրկությամբ՝ Հիսուս Քրիստոսի միջոցով։
—Տե՛ր, Քո սուրբ անունով եմ խնդրում, օրհնիր իմ երեխաներին եւ օժտիր նրանց հավատքով, որովհետեւ. «Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չերեւացող բաների ապացոյցն է»։ Եբր. 11։ 1
—Տե՛ր, Քո սուրբ անունով եմ խնդրում, սովորեցրու իմ երեխաներին աղոթել գոհության, խոստովանության, փառաբանության, միջնորդության աղոթքներով։
—Տե՛ր, Քո սուրբ անունով եմ խնդրում, օրհնիր իմ երեխաներին, որպեսզի կյանքում երբեք հապշտապ որոշումներ չկայացնեն, արարքներ չկատարեն, եւ բոլոր հարցերը համաձայնեցնեն Քեզ հետ։
—Տե՛ր, Քո սուրբ անունով եմ խնդրում, օրհնիր իմ երեխաներին՝ իմաստությամբ ուսման մեջ եւ ջանքերով՝ աշխատանքի մեջ։
—Տե՛ր, Քո սուրբ անունով եմ խնդրում, օրհնիր իմ երեխաներին՝ օժտելով նրանց կարեկցանքով ու գթասրտությամբ, որպեսզի բոլորին հատուցեն բարությամբ, որպեսզի ունենան գոհացող սիրտ, որովհետեւ Դու ասել ես. «Ամեն բանի մէջ գոհացէք. որովհետեւ սա է Աստուծոյ կամքը ձեզ վերայ Քրիստոս Հիսուսումը»։ Ա Թեսաղ. 5։ 18
Ժամանակի ընթացքում նկատեցի, որ երեխաներս դարձել են ավելի լսող, ավելի ուշիմ, սկսեցին կիսվել իրենց մտահոգություններով ու ուրախություններով։
Այսպիսով, օրհնելով երեխաներիս ու ամուսնուս, ես նրանց հանձնել եմ Աստծո հովանավորությանը՝ վստահելով Նրա կամքին, ինչ էլ որ պատահի։ Իհարկե, լինում են ոչ միայն լավ, այլեւ ցավալի բաներ, բայց մենք ամեն ինչ ընդունում ենք Աստծո ձեռքից այնպես, ինչպես կա, որովհետեւ. «Բայց գիտենք, որ Աստուծուն սիրողներին ամեն բաները գործակից են լինում դէպի բարին նորանց՝ որ նախասահմանելովը կանչուած են»։ Հռովմ. 8։ 28
Ժամանակի հետ երեխաների հավատքն ավելի ամրապնդվեց։ Նրանք սկսեցին ինքնուրույն կարդալ Սուրբ Գիրքը, այցելել եկեղեցի, մասնակցել եկեղեցական կյանքին, երգել հոգեւոր, փառաբանական երգեր։ Վաղ տարիքից նրանք իրենց սիրտը նվիրեցին Աստծուն։ Շատ կարեւոր է, որ երեխաները, կյանքում որեւէ կարեւոր քայլ անելուց առաջ, խնդրեն ծնողների օրհնությունը։
Թանկագին մայրեր, ամեն օր օրհնեցեք ձեր երեխաներին, թոռներին, ամուսիններին, հարազատներին …, որովհետեւ. «Տիրոջ օրհնութիւնն է հարստացնում, եւ չարչարուիլը մի բան չէ աւելացնում նորա վերայ»։ Առակաց 10։ 22

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

04-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO