Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Պոեզիան արվեստների լեզուն է

Էդոյանի բանաստեղծությունը հակընթաց է ե՛ւ «կոլեկտիվին», ե՛ւ, առավել եւս, «անգիտակցականությանը»

Կլասիցիզմի համար պոեզիան աստվածների լեզուն է, ռոմանտիզմի համար՝ սրտի։ Ռեալիզմը փոխում է այդ փոխաբերության բովանդակությունը, սակայն պահպանում է բնույթը. արվեստը կյանքի լեզուն է, որի օգնությամբ իրականությունը պատմում է ինքն իր մասին։ Էդոյանի համար պոեզիան առհասարակ արվեստների լեզուն է, որով հայտնում է իր գոյության մասին՝ որպես մի այլ աշխարհի։ Էդոյանը չի փոխում լեզուն, փորձում է արդեն իսկ մշակութաբանված լեզվով նոր մտքեր ձեւակերպել, ուստի նրա լեզուն այն է, որ հնարավորություն է տալիս ձեւակերպելու այդ մտքերը։
Որքան էլ տարօրինակ հնչի, հայերենը մտքեր ձեւակերպելու համար չէ. այն ամենասովորական միտքը բանաստեղծականացնում է, եւ պաթոսը գրեթե անխուսափելի է։ Նույն պատճառով հայերենը դժվարությամբ է արձակունակ դառնում, որովհետեւ բանաստեղծական լեզվից մինչեւ արձակ միջակայքում պակասում է մի օղակ, որ կարելի է կոչել միջին խոսակցական լեզու։
Տե՛ս՝ հմմտ. Ա. Շեկոյանի եւ Հ. Էդոյանի բանաստեղծությունների «լեզուները».
Փոքրիկ տղան «Շիսսոտ» տեսավ, Մինչեւ կանցի հիշողության ժամը հին
տեսավ «Շիսսոտ» մայլի միջին, (որն օրվա մեջ մի կղզի է թվում ինձ),
«Շիսսոտ» տեսավ, ուրախացավ, ես դուրս կգամ իմ օրերի գծերից,
մոտիկ վազեց սիրուն մաշնին։ կմոտենամ քո հեռավոր սահմանին
Սիրուն մաշնին, քնքուշ մաշնին, Իմ աչքերը կհանդիպեն շենքերին,
սիրուն մաշնին մայլի միջին։ կխուսափեմ գիտակցության ցանցերից։
Հայերենի հիշողությունը խնայողական չէ, այն թողնում է, որ սիրտը խոսի եւ ոչ թե գլուխը։ Այդ պատճառով, որքան էլ տարբեր լինեն ոճերը, հայ բանաստեղծության մեջ մշտապես գերիշխող որակ է ռոմանտիզմը՝ իր այլազան դրսեւորումներով։ Հայերեն բանաստեղծության մեջ գլուխը քիչ է։ Էդոյանի բանաստեղծությունը փորձում է գլուխ լինել մի լեզվում, որտեղ սիրտն է մտածում։ Անշուշտ, սրա համար նա թանկ է վճարում. առերեւույթ նրա լեզուն զրկվում է ինքնատիպությունից, այսինքն՝ այն, ինչ ընդունված է ինքնատիպություն համարել։ Էդոյանի լեզուն անձնական չէ։ Այսինքն՝ բանաստեղծությունը որպես այդպիսին գոյություն ունի անկախ լեզվից։ Եվ անձնականացվում է հայերենում եզակի լինելու իր հանգամանքով եւ ոչ թե անհատականությամբ։ Այդ պատճառով այնտեղ կարելի է գտնել ինտելեկտ, միտք, խորություն, բայց ոչ անձնավորություն, ոչ Ես։ Ես—ն ամենուր է եւ ոչ մի տեղ։ Այն Բացարձակն է։ Այլ կերպ ասած՝ Ես—ի իդեան է եւ ոչ թե ինքը Ես—ը։ Ըստ էության մեր մշակույթին շատ ավելի բնորոշ է ինքնահաղորդակցման, «Ես»! «Ես» համակարգը, որը, սովորաբար, ուժեղացնում է ոչ թե հաղորդակցման տարածական տեղափոխման եղանակը, այլ ժամանակային։ Սակայն հայկական հաղորդակցական համակարգի այս եղանակը տարբերվում է ինֆորմացիայի տեսության մեջ մշակված եղանակից։
Մի այլ ձեւակերպումով՝ Էդոյանի Ես—ը նախ եւ առաջ լեզվական արտահայտության փաստ է, այսինքն՝ քերականական, տեքստային միավոր եւ ոչ թե բուն անձնավորություն, որ Ես ասելով՝ հասկանում է ինքն իրեն։
Անարտահայտելի բովանդակություն չի լինում։ Այլ բան է, որ լեզվի սատանան ուղեկցում է ամենուր, մինչդեռ երբեմն թվում է, թե գործ ունենք Աստծո խոսքի հետ։ Մտավոր առօրյան սովորություններից ամենաաննկատելին է։ Այն չի կորցնում առարկան, սակայն չի խորանում էության, այլ պատսպարվում է սեփական իներցիայի մեջ։ Այն աստիճանաբար ոչնչացնում է մտքի լավագույն որակները։ Ինքնագլուխ աշխատող լեզուն մի կաղապար է, որ լավագույնս արտացոլում է Յունգի ասած «կոլեկտիվ անգիտակցականությունը»։ Էդոյանի բանաստեղծությունը հակընթաց է ե՛ւ «կոլեկտիվին», ե՛ւ, առավել եւս՝ «անգիտակցականությանը»։ Սրանով նրա միտքը փոխում է քերականության սովորությունը, թեպետ արտահայտվում է այն նույն կաղապարներով, որոնք վաղուց արդեն ոչինչ չեն արտահայտում, մինչդեռ արդյունքում «ջարդվում» է պոեզիայում հարյուրավոր անգամներ հայտնվող փոխաբերությունների ինքնաբերությունը։
Էդոյանի բանաստեղծությունը, եթե կարելի է այդպես ասել, իր տեսակով «ներքին էմիգրանտություն» է, իսկ հայ բանաստեղծության օրգանականության տեսակետից՝ «մոլորության էներգիայի» կրող, պատրանք, բայց չափազանց արդյունավետ պատրանք։ Էդոյանի համար լեզուն անկառավարելի չէ։ Այն, ինչ կառավարելի է, ենթարկվում է բանականությանը, ուրեմն նաեւ ստեղծագործական է։ Ճիշտ է, ավանդույթի պես անառարկելի է հնչում, թե բանականությունը չի կարող «օգնել» բանաստեղծականացմանը, սակայն Էդոյանի դեպքում այն անուղղակիորեն նպաստում է ենթատեքստի խորությանը, ընդարձակում ասոցացիաների դաշտը, հարստացնում տեքստը։ Եթե կարելի է այսպես արտահայտվել, նրա բանաստեղծությունը անվերջ երկխոսություն է ժամանակակից մտածողության մակարդակի եւ ստեղծագործության միջեւ։ Այդ իմաստով նույնպես նրա բանաստեղծությունը բացառիկ է։ Մշակույթը միշտ պահպանողական է, սակայն գրականությունը չի կարող հեղափոխական չլինել։ Մեր գրականությունը մշտապես դիմադրում է իմացության ներխուժմանը գրական տարածք, մինչդեռ Էդոյանի պարագայում այն հիմնական բաղադրիչ է։ Բայց այդ մասին կխոսենք հաջորդ հոդվածում։
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

09-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO