Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԱՇԽԱՐՀ


Թրամփն ԱՄՆ-ն հանեց ԱՀԿ-ից

Բայց նա չէր կարող նվեր մատուցել իր քաղաքական հակառակորդներին…

ԱՄՆ-ի Կոնգրեսը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից ծանուցում է ստացել այն մասին, որ երկիրը պաշտոնապես դուրս է եկել Համաշխարհային առողջապահական կազմակերպությունից (ԱՀԿ)։ Ինչպես իր թվիթերյան էջում նշել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսը, այդ որոշումը կհարվածի ԱՄՆ-ի բնակիչներին։
«Կոնգրեսը ծանուցում է ստացել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ԱՄՆ-ն հանեց ԱՀԿ-ից համավարակի տարածման այս շրջանում։ Այդ որոշումը չի պաշտպանի ամերիկացիների կյանքն ու հետաքրքրությունները։ Այն ամերիկացիներին հիվանդ կթողնի, իսկ Ամերիկային՝ մենակ»,–գրել է սենատորը։
Թրամփը մայիսի 29—ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ ԱՄՆ—ն այլեւս չի համագործակցի ԱՀԿ—ի հետ։ Իր որոշումը նա բացատրել էր այն հանգամանքով, որ կազմակերպությունը չի իրականացրել Վաշինգտոնի պահանջած բարեփոխումները, ապա փաստել, որ ԱՀԿ—ի համար նախատեսված միջոցները կուղղվեն ողջ աշխարհում առողջապահական խնդիրների լուծմանը։
«Մենք դադարեցնում ենք մեր հարաբերություններն Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ, որն աշխատում է Չինաստանի հրամանով»,–ասել է Թրամփը։
«Covid—19» hամավարակի տարածման շրջանում ԱՀԿ—ի հետ հարաբերությունների խզումը լավ գաղափար չէ։ Այս կարծիքին է ՌԴ Պետդումայի միջազգային կապերի կոմիտեի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան, ում խոսքերով՝ ամերիկյան առաջնորդի որոշումն «անհեռանկարային է ու բացարձակապես ոչ ճիշտ»։
Սակայն Վաշինգտոնի որոշումը բացասաբար կանդրադառնա նաեւ ԱՀԿ—ի վրա, որովհետեւ ԱՄՆ—ն այդ կազմակերպության խոշորագույն հովանավորն էր։ Արդյոք կհայտնվե՞ն այնպիսի երկրներ, որոնք ինչ—որ չափով ԱՀԿ—ին կփոխհատուցեն կորսված միջոցները…
Շատերն այն կարծիքին են, որ այս քայլով Դոնալդ Թրամփը փորձում է ազատվել ԱՄՆ—ում վարակի լայնորեն տարածման համար պատասխանատվությունից, եւ դա քաղաքական լուրջ վնաս կհասցնի Նահանգներին։
Բայց սա հարցի միայն արտաքին կողմն է։ Չենք կարծում, որ այս ամբողջ ժամանակահատվածում, ինչ «Covid—19»—ը «քայլում» է ողջ աշխարհում, ԱՄՆ—ի իշխանությունները չեն հաշվարկել ԱՀԿ—ից դուրս գալու դրական եւ բացասական կողմերը։ Այդ երկրին, որը տարեկան կես մլրդ դոլար է հատկացնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, հասկանալի չէ, որ հիվանդության տարածումն իր իսկ երկրում, այն էլ՝ ԱՀԿ—ի ոչ հիմնավոր բացատրությունների պարագայում, կարող էր նման ծավալներ ստանալ։ Հասկանալի է նաեւ, որ նախագահ Թրամփի այդ որոշումը կձգտեն օգտագործել նրա քաղաքական հակառակորդները աշնանը կայանալիք նախագահական ընտրություններից առաջ։ Եվ միամտություն է կարծել, որ նախագահի պաշտոնում վերընտրվել ցանկացող Դոնալդ Թրամփը կարող էր նման շքեղ նվեր մատուցել իր մրցակիցներին։ Ուստի կարելի է ենթադրել, որ առջեւում մենք լսելու ենք այդ թեմայով նոր բացահայտումներ։
Հունվարին ԱՀԿ—ն հրապարակայնորեն բարձր գնահատեց Չինաստանին՝ երկրում տարածվող նոր տիպի կորոնավիրուսային «Covid—19» հիվանդությանն արագ արձագանքելու, ինչպես նաեւ այն բանի համար, որ Պեկինն «անմիջապես» տրամադրել է վիրուսի գենետիկ քարտեզը եւ բաց է աշխատել։
Սակայն կես տարի անց, ինչպես գրում է AP—ն, պարզվել է, որ ԱՀԿ—ի ներկայացուցիչները հիասթափություն են ապրել տեղեկատվության տրամադրման գործում ձգձգումների պատճառով, որն անհրաժեշտ էր վիրուսի տարածման դեմ պայքարի համար։
Լրագրողների տեղեկություններով՝ ՉԺՀ—ն կորոնավիրուսի գենետիկական քարտեզը փաստացի հրապարակել է այն բանից միայն մեկ շաբաթ անց, երբ երեք տարբեր պետական լաբորատորիաներ լիովին գաղտնազերծեցին անհրաժեշտ տեղեկատվությունը։
Պատճառը, ըստ AP—ի, Չինաստանի առողջապահական համակարգում մրցակցությունն ու տեղեկատվության նկատմամբ վերահսկողությանը միտված կոշտ միջոցառումներն էին։ Ըստ գործակալության՝ ԱՀԿ—ն կարող էր դրական տոնով արտահայտվել Չինաստանի մասին՝ կառավարությունից ավելի շատ տեղեկատվություն ստանալու նպատակով։
Ըստ այդ տվյալների՝ ԱՀԿ—ի պաշտոնյաները դեռ հունվարի 6—ին ամենշաբաթյա հանդիպման ընթացքում նշել են, որ Չինաստանը բավարար տեղեկություններ չի տրամադրում՝ գնահատելու համար, թե վիրուսը որքանով է արդյունավետ տարածվում մարդուց մարդուն, ինչպիսի ռիսկեր է առաջացնում աշխարհի մյուս երկրների համար։
Այդ ժամանակ ամերիկացի վիրուսոլոգ Մարիա վան Կերխովը հայտարարեց. «Մենք նվազագույն տեղեկատվություն ենք ստանում։ Ակնհայտ է, որ դա անբավարար է, որպեսզի ճիշտ պլանավորենք վիրուսի դեմ գործողությունները»։
Շուտով ամերիկյան օրենսդիրները սենատ մտցրեցին մի օրինագիծ, որը կորոնավիրուսի տարածման պատճառով ենթադրում էր պատժամիջոցների կիրառում Չինաստանի նկատմամբ։ Փաստաթղթի համաձայն՝ սահմանափակումներ կկիրառվեն, եթե ՉԺՀ—ն «համաճարակի բռնկման վերաբերյալ լիարժեք հաշվետվություն չտրամադրի»։ Մասնավորապես, խոսքն այն իրադարձությունների մասին է, որոնք անմիջականորեն վարակի տարածման պատճառ են դարձել։
Օրինագծի հեղինակներից մեկը՝ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը, վստահ է, որ վիրուսն ԱՄՆ-ում է հայտնվել Չինաստանի կոմունիստական կուսակցության «խաբեության» միջոցով։ Նրա կարծիքով՝ Պեկինը պարտավոր էր թույլատրել միջազգային փորձագետներին՝ հետազոտություն իրականացնելու նպատակով մտնելու Ուհանի լաբորատորիա։
Ի պատասխան դրան՝ ՉԺՀ-ի փոխարտգործնախարար Լե Յուժենը հայտարարել է, որ Պեկինն ափսոսում է «մի շարք քաղաքագետների կողմից» կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը Չինաստանին «զրպարտելու» նպատակով օգտագործելու համար։
Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

09-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO