Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԶԱՆԱԶԱՆ


Հավաքականում վարակակիր կա, բայց դա չի խանգարի մարզումներին

Հայաստանի ըմբշամարտի հավաքականները տեւական ընդմիջումից հետո վերադառնում են մարզումներին։ Հարկադիր պարապուրդն առաջինը խախտել են ազատոճայինները, որոնց շարքում, ի դեպ, թագավարակի մեկ կրող ունենք։
Այդ մարզաձեւի ընտրանին երեկվանից երկշաբաթյա փակ ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում։ Ուղիղ մեկ շաբաթից նույն ձեւաչափով պարապմունքներ կանցկացնեն հունահռոմեական ոճի ըմբիշները։ Նշվում է, որ մարզումներն ընթանալու են համաճարակային պարետատան ցուցումների խստիվ պահպանմամբ։ Երկու հավաքականների գլխավոր մարզիչներ Հաբեթնակ Կուրղինյանը եւ Էդուարդ Սահակյանը (պաշտոնակատար) մտադիր են պատկերացում կազմել վերջին 4 ամիսներին գերազանցապես անհատական ծրագրով մարզված իրենց սաների պատրաստականության աստիճանի մասին, որից հետո միայն կորոշեն մարզումների ծանրաբեռնվածությունը։
Ըմբշամարտի հանրապետական ֆեդերացիայի տեղեկացմամբ՝ հավաքից առաջ մարզիչներն ու մարզիկները կորոնավիրուսի թեստ են հանձնել։ 30 ստուգվածներից դրական է եղել միայն մեկ ըմբիշի արդյունքը։ Վարակված մարզիկի անունը չի հրապարակվում, սակայն նշվում է, որ նրա ինքնազգացողությունը լավ է՝ ախտանշաններ չկան։ Ամեն դեպքում, նա կհանձնի եւս մեկ թեստ։
Ըմբշամարտի միացյալ աշխարհը (միջազգային ֆեդերացիան) հայտարարել է սեպտեմբերի 1-ից միջազգային մրցումների հնարավոր վերսկսման մասին, որոնց ժամանակացույցն ազգային ֆեդերացիաներին կներկայացվի հաջորդ ամիս։ Նախօրեին հայտարարվեց, որ միջազգային կառույցի գործկոմը վերջնականապես հաստատել է այս տարվա դեկտեմբերի 12-20-ը Սերբիայում մեծահասակների աշխարհի առաջնությունն անցկացնելու որոշումը։ Դրանից առաջ դարձյալ Բելգրադում նախատեսվում է անցկացնել աշխարհի երիտասարդական առաջնությունը։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

09-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO