Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Միջնորդների դերը բանակցային գործընթացում

Սեփական շահի ակնկալիքո՞վ, թե՞ խաղաղ կարգավորման ջատագով

Սկսած 1994 թ.՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը թեւակոխել է բանակցությունների փուլ՝ Մինսկի խմբի եռանախագահության հովանու ներքո։ Եվ չնայած խաղաղության պայմանագրի ստորագրումն այդ փուլում առավել շահեկան էր Ադրբեջանի համար, որն այսօր ռազմավարական հռետորաբանություն կիրառող միակ կողմն է, խնդրի խաղաղ հանգուցալուծման առայժմ չենք հասել…
Ընդհանրապես՝ բանակցություններում առանցքային նշանակություն է ձեռք բերել միջնորդական առաքելությունների ինստիտուտը։ Ո՞րն է դրա էությունը։ Երբ բանակցող կողմերի միջեւ ծագում են լուրջ տարաձայնություններ՝ կապված առանցքային հարցերի քննարկման հետ, եւ ակնհայտորեն չկա փոխզիջումների գնալու մտադրություն, մեծանում է թշնամանքը եւ ռազմական գործողությունների ծավալման հավանականությունը, պարզ է դառնում, որ կողմերն այլեւս չեն կարող ինքնուրույն կարգավորել հիմնախնդիրը։ Ուստի դիմում են տվյալ հակամարտության կողմ չեղած երկրի, երկրների կամ միջազգային կազմակերպությունների, որոնք շահագրգռված են՝ հաղթահարելու կողմերի միջեւ ծագած հակամարտությունը, փնտրելու եւ առաջարկելու ուղիներ խաղաղ հանգուցալուծման համար եւ, ի վերջո, նպաստելու բանակցող կողմերի միջեւ համաձայնության կայացմանը։ Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման մտադրությամբ միջնորդական իրավունքը ստանձնելու նպատակով հանդես եկան մի շարք երկրներ, ինչպիսիք են Իրանի Իսլամական Հանրապետությունը, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, իսկ ավելի ուշ՝ Մինսկի խումբը՝ եռանախագահությամբ (Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա)։ Հույժ կարեւորություն ունի ներկայացուցիչների չեզոք վերաբերմունքը բանակցող կողմերի նկատմամբ, որպեսզի միջնորդական առաքելությունն ընդունելի լինի։
Իսկ որո՞նք են միջնորդների հիմնական պարտավորությունները, եւ ինչպիսի՞ սկզբունքներով են նրանք ղեկավարում բանակցային գործընթացը։ Այս հարցերին պատասխանելիս սույն ոլորտի հետազոտող, պատմական գիտությունների դոկտոր Լարիսա Զախարովան առանձնացրել է մի շարք ուղղություններ։ Միջնորդները պետք է ունենան բանակցություններ վարելու կարողություն ու փորձ, դիմացինին համոզելու կարողություն, պահպանեն չեզոքություն հակամարտող բոլոր կողմերի նկատմամբ առաքելության ողջ ընթացքում՝ հանդես չբերելով որեւէ շահագրգռվածություն՝ կապված վերջնարդյունքի հետ։ Իհարկե, պետք է ներկայանալ կառուցողական մոտեցմամբ եւ առավելագույնս մերձեցնել կողմերի տեսակետներն ու դիրքորոշումները։
Ըստ Զախարովայի՝ խաղաղության հաստատման կամ պահպանման նպատակով միջնորդները պետք է նվազագույնի հասցնեն հակամարտող կողմերի միջեւ առկա հակասությունները, վերլուծեն հակամարտության պատճառները, մասնավորապես՝ պատմական փաստերը, կողմերին չպարտադրեն խորհուրդներ կամ առաջարկություններ, այլ հիմնավորեն դրանց ընդունման ու գործարկման անհրաժեշտությունը։
Միջնորդները միաժամանակ պետք է ստեղծեն պայմաններ, որպեսզի բանակցությունների կամ հանդիպումների ժամանակ հակամարտության կողմերի ներկայացուցիչներին հատկացվի արտահայտվելու հավասարաչափ ժամանակ։ Միջնորդ կողմը կամ կողմերը պարտադիր պետք է լինեն անաչառ ու անկողմնակալ, ինչը վստահության միակ ու կարեւորագույն գրավականն է, աստիճանաբար նվազեցնեն եւ զսպեն երկկողմ սպառնալիքները եւ միմյանց վրա ազդելու ու ճնշում գործադրելու քայլերը, խոչընդոտեն հարցին չառնչվող ապացույցների ներկայացմանը՝ հակամարտող կողմերից մեկի դիրքերը ամրապնդելու նպատակով։ Շատ կարեւոր է բանակցային գործընթացը խիստ գաղտնի պահել, որը պետք է նախապես համաձայնեցվի բանակցության բոլոր մասնակիցների հետ, իսկ ջանքերն ուղղվեն հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելուն՝ համաձայնեցնելով հակամարտության կողմերի հետ։
Միջնորդի ընտրությունը հակամարտության կարգավորման ամենակարեւոր կողմերից է։ Միջնորդները ներգրավվում են բանակցային գործընթացում տարբեր շարժառիթներով, պատճառներով ու, բնականաբար, նաեւ, շահերով։ Ուսումնասիրելով միջնորդ կողմի կամ կողմերի ստանձնած պարտավորությունները՝ նրանք պետք է գիտակցեն, որ առաքելության ողջ գործընթացում կրում են պատասխանատվություն բանակցային փուլի կազմակերպման, արդյունավետ ընթացքի եւ վերջնարդյունքի, առաջընթացի կամ վատագույն դեպքում՝ անհաջողության համար։ Նրանց կատարած քայլերից է կախված այն համոզվածության ամրապնդումը, որ բանակցությունների մասնակիցները պատրաստակամ են եւ տրամադրված՝ կատարելու փոխզիջումներ։
Ինչպես վերը նշվեց, միջնորդները հատուկ պատճառներով են ներգրավվում այս կամ այն հակամարտության կարգավորման գործընթացում, ուստի հավանական է՝ այն երկրները, որոնք միջնորդական առաքելություն են իրականացնում, հակամարտության հաշվին լուծեն իրենց աշխարհաքաղաքական ու ռազմավարական խնդիրներն ինչպես հակամարտության գոտում, այնպես էլ տարածաշրջանային մակարդակով։ Բանակցային գործընթացում գուցե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ ստեղծվի իրավիճակ, երբ միջնորդական առաքելություն իրականացնող երկրի համար այլեւս անհնար լինի պահպանել չեզոքությունը եւ որի հետեւանքով ի հայտ գա կոնկրետ շահագրգռվածություն բանակցությունների վերջնարդյունքի հանդեպ։ Այս դեպքում միջնորդ կողմը պարտավորվում է պաշտոնապես հայտարարել միջնորդական առաքելությունից հրաժարվելու մասին։ Այս երեւույթի հակառակ պատկերի դեպքում, երբ բանակցային գործընթացը հաջողվի, համաձայն միջազգային պրակտիկայի՝ իրենց առաքելության արդյունավետ ու օգտավետ ավարտին միջնորդ կողմը կամ կողմերը պարտավոր են աջակցել հակամարտող կողմերին՝ կազմելու եւ մշակելու վերջնարդյունքի եզրափակիչ փաստաթղթերը։ Սրանից հետեւում է, որ միջնորդը պետք է սահմանի այն վերահսկողությունը, որը կապված է հակամարտող կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններն ի կատար ածելու գործի հետ։ Ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ առկա են մի շարք գործոններ, որոնք անմիջականորեն ազդում են միջնորդի ընտրության վրա։ Դրանք իրականում նպատակ ունեն «հրապուրել» հակամարտող կողմերին եւ ապացուցել իրենց համապատասխանությունն ու տրամադրվածությունը տվյալ հակամարտության հանդեպ։ Բացի դա, միջնորդներն ունեն նաեւ բազմազան ու տարատեսակ առանձնահատկություններ, հմտություններ ու միջոցներ։ Միջնորդը կամ կողմերը կարող են ներկայացնել միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպություններ, տարբեր պետություններ կամ պարզապես լինեն փորձառու եւ ուժեղ անհատներ։
Ինչպես վերը նշվեց, միջնորդները կարող են լինել անկողմնակալ կամ հակվածություն դրսեւորել կողմերից որեւէ մեկի նկատմամբ, ներկայացված լինել որեւէ հզոր պետության կամ կազմակերպության կողմից, ունենալ միջազգային ընդգծված հեղինակություն։ Սակայն հակամարտող կողմերի բնույթով է պայմանավորված միջնորդների ընտրությունը։ Նրանք կարող են լինել ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական երկրներ՝ ռազմական վարչակարգերով։ Հետեւաբար, կարող են հատուկ վերաբերմունք եւ տարատեսակ ընկալումներ ունենալ ինքնիշխանությանը, ինքնորոշմանը եւ անկախությանը վերաբերող հարցերում, այդ թվում՝ կապված մշակութային, կրոնական տարբերությունների հետ։ Նրանք կարող են կիսել կամ չկիսել միեւնույն գաղափարախոսությունը եւ դրա հիման վրա կառուցել իրենց հետագա գործողությունները, որոնցից էլ կախված կլինի բանակցային գործընթացը։ Վերջապես, կարող են ունենալ տարակարծիք եւ իրարամերժ մոտեցումներ միջազգային քաղաքականության խնդիրների ընկալմանն ու լուծմանն առնչվող տարբեր թեմաների վերաբերյալ։
Մեկ բան հստակ է. չնայած այս շփոթեցնող եւ կարեւոր տարբերություններին՝ հակամարտող կողմերն են համարվում առաջին ատյանը, որտեղ իրականացվում է միջնորդների ընտրությունը։
Ներկայացնելով այս ամենը՝ հույս ունենք, որ մեր ընթերցողները սեփական վերլուծությունները կանեն Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցում միջնորդների դերի, վերջնական խաղաղության հաստատման գործում կատարվող ձգձգումների եւ Ադրբեջանի՝ օրեցօր ակտիվացող ռազմական հռետորաբանության վերաբերյալ։
Մարիամ ԱՎԱԳՅԱՆ
Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի մագիստրանտ

09-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO