Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում»

Կամ որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին

Երգիչ-երգահանի հետ «ՀՀ»-ն զրուցում է հազար ու մի բաներից. փորձում է հասկանալ ու մոտենալ այն կերպարին, որը կոչվում է Ռուբեն Հախվերդյան։ Կամ հստակեցնել այն տեղը, որը մեր իրականության մեջ պատկանում է նրան։
–Պարոն Հախվերդյան, Ձեզ համար դժվա՞ր է ապրելը։
–Դե, ժամանակ է լինում՝ դժվար է, ժամանակ է լինում՝ հեշտ է։ Ապրում եմ համերգից համերգ։ Փողը հերիքում է՝ լա՛վ եմ ապրում, չի՛ հերիքում՝ լավ չեմ ապրում։
–Միայն փողով չեն ապրում։
–Ինձ ուրիշ բան շատ չի հետաքրքրում։ Եթե իմ ընտանիքը լավ է ապրում, ես էլ եմ լավ ապրում։
–Ուրեմն Դուք անկե՞ղծ չեք Ձեր երգերում։
–Երգն արվեստ է։ Ով իրեն տեսնում է նրա մեջ, նշանակում է՝ իրենն է։
–Բայց երբ գրում եք, անկե՞ղծ եք լինում։
–Անկեղծ չլինես, ծափ չեն տա։
–Ուրեմն ո՞ր Ռուբեն Հախվերդյանն է ճիշտը. նա, որ գրո՞ւմ է, թե՞ նա, ով, այստեղ նստած, խոսում է։
–Դե, դրանք իրար զուգահեռ են, չէ՞ որ արվեստը կյանքի արտացոլումն է։ Բայց ամեն տարիք իր մտածողությունն ունի։ Քսան տարի առաջ, ասենք, այդպես եմ մտածել եւ ապրել, հիմա այլ կերպ եմ մտածում—ապրում։
–Շատերի համար գոյություն ունի փրկության ափ։ Ձեզ համար կա՞ այդ ափը։
–Հիմա բոլորովին այլ կերպ եմ մտածում։ Փրկության ափն այն է, երբ կարողանում ես ուրիշներին օգնել, երբ կարողանում ես ծառայություն մատուցել մարդկանց։ Հակառակ դեպքում դու փրկության ափ չունես, քանզի մարդը հասարակական կենդանի է։ Ես իմ արվեստի հիմքը դա եմ համարում. մարդկանց հուսալքությունից հանելը, նրանց մխիթարելը, օգնելը։ Այն հանգամանքը, որ իմ երգերը հաճախ մարդկանց հետ են պահել ինքնասպանությունից, դրսում ապրողին դուրս են բերել դեպրեսիայից, կամ պատերազմի դաշտում կռվող տղաները սիրել են իմ երգերը։ Մի՞թե դրանք չեն խոսում այն մասին, թե ինչպես եմ ես ապրել։
–Այսքան տարիների մեջ ինչպիսի՞ եզրակացության եք եկել. մարդն ինչի՞ համար է ծնվում եւ ապրում։
–Ես արտասահմանում ամենադժբախտ մարդկանց որ տեսել եմ, դրանք եղել են ամենահարուստ մարդիկ։ Նրանց կյանքի իմաստը փողը բազմապատկելն է։ Դժբախտ են, որովհետեւ կորցնելու բան ունեն, եւ իրենց թվում է, թե դա փողն է։ Բայց դա բոլորովին էլ փողը չէ։ Ինչ վերաբերում է ինձ, ես իմ կյանքը հանգիստ եմ ապրում։ Ինքս ծույլ մարդ եմ, շատ քիչ եմ աշխատում։ Տարիներ շարունակ եթե ձեռքս կիթառ չվերցնեմ՝ երգ գրելու համար, էլի թքած ունեմ...
–Դուք Ձեզ զգու՞մ եք Լիվինգստոն ճայ։ Քանզի երբ սովորական եք, «քամին Ձեր մահն է սուլում»։
–Անպայման։ Բուդդայական ասացվածք կա. առողջ անդամները հոսանքին հակառակ են ծնվում։ Ես դպրոց չեմ սիրել, դպրոց չեմ գնացել, դպրոց չեմ ավարտել։ Ատեստատս հայրս է գնել, որ ունենամ։ Ինձ ասում էին, որ հակասովետական երեւույթ եմ, որ եթե 37 թիվը լիներ, ինձ կգնդակահարեին։ Անվերջ ծեծ ու կռիվ էր ուսուցիչների հետ։
–Ձեզ համար Երեւան քաղաքն առանձնահատուկ նշանակություն ունի՞։
–Ես փորձել եմ այնտեղ աղբի մեջ ոսկի փնտրել եւ հաճախ գտել եմ։ Երեւանը վերջին 70—80 տարում Երեւան դարձավ։ Այն քարվանսարայի մշակույթ ուներ, քանի որ դրսից էր բերվել։ Օրինակ՝ Սարյանը, Թամանյանը, Հրաչյա Ներսիսյանը եւ մյուսները դրսից են եկել, եւ ամեն մեկն իր հետ բերել է տվյալ երկրի մշակույթը։ Եվ երեւի ես այն քչերից եմ, ով կարողացել է արվեստ ստեղծել հենց ներսում։ Նկատի ունենանք, որ սյուժետային երգ, քաղաքային ֆոլկլոր համարյա չենք ունեցել։ Ինձ շատ օգնեցին 60—ականների համաշխարհային այն վարպետները, որոնք հեղափոխություն արեցին իրենց երկրներում՝ Բիթլսներ, Վիսոցկի, Ժան Բրել եւ այլն։ Ես նաեւ նրանցից մեկն էի, ովքեր կիթառը Հայաստանում դարձրեցին ժողովրդական գործիք, որն անհամեմատ հարուստ հնարավորություններ ունի, քան թառը, սազը, որոնցով մինչ այդ նվագում էինք։
–Ի՞նչ է սերը Ձեզ համար։
–Սերը կյանքն ապրելու ձեւ է։ Օրինակ՝ եթե ես առավոտյան արթնանում ու ծուղրուղու կամ ծտի ձեն եմ լսում, ինձ համար վայելք է։
–Դուք ընտանեկան երջանկությանը հեգնանքով եք վերաբերվում, ասում եք՝ բանտարկում է մարդուն։ Գտե՞լ եք այլ տարբերակ։
–Ամուսնությունը բոլորովին սխալ ինստիտուտ է։ Բայց քանի որ մենք համաշխարհային շրջանակներից դուրս չենք գալիս, ապրում ենք ինչպես բոլորը. ամուսնանում ենք, ամուսիններով կամաց—կամաց դասակարգային թշնամիներ ենք դառնում ու հաշտվում ենք այն մտքի հետ, որ այդ երկու թշնամիները պետք է մինչեւ վերջ իրար հետ ապրեն։
–Այդ դեպքում մարդուն ի՞նչ է մնում անել. գնում է թափառելո՞ւ տիեզերքում։
–Ես երգեր եմ գրում։ Շատ գիտեմ…։ Իմ ապրումները, իմ հակասությունները ես ծածկում եմ իմ երգերում։ Դրանք չէ՞ որ բոլորն էլ հիմնված են պարադոքսների վրա. նայում եմ մեդալի մի կողմը, հետո՝ մյուս կողմը։ Ո՞րն է ճիշտ. գուցե՝ սա՞, գուցե՝ դա՞….
–Հիմա որտե՞ղ փնտրենք Ռուբեն Հախվերդյանին։
–Ֆրանսուա Վիոնն ասում է՝ ես գիտեմ ամեն ինչ, գիտեմ նույնիսկ, թե խոզերը ոնց են ժպտում, գիտեմ, թե կատվի վրա ոնց են նստում ճանճերը, լիքը մանր—մունր բաներ գիտեմ։ Ես ամեն ինչ գիտեմ, բացի ինձնից։
–Ձեզ համար կայուն արժեքներ կա՞ն։
–Ընկերությունը։ Բայց դու հույսդ չպետք է դնես դիմացինիդ վրա։ Դու պետք է պարկեշտ լինես ընկերներիդ հանդեպ։ Ավելի ճիշտ՝ հարգանքը դեպի մանկությունը, այն ժամանակվա ընկերությունը։ Ես մանկության մի ընկեր ունեի, որ գրպանահատ էր։ Երբ ժամանակին մենք իրար հետ ընկերություն էինք անում ու իրար շատ էինք սիրում, հո չէի՞նք մտածում, թե մեկը գրպանահատ է լինելու, մյուսը՝ երգիչ։
–Դուք ինչի՞ն եք լուրջ վերաբերվում։
–Որեւէ բանի լուրջ չեմ վերաբերվում, բացի էն գործից, որ կոչվում է երգ։
–Ձեր նավակը հասա՞վ «ծովին կապուտակ»։
–Չգիտեմ։ Առհասարակ երբ մարդ գրում է՝ չգիտի, թե ինչի մասին է գրում։ Դրա համար է ասված՝ մարդուն տրված է գտնելու իրավունք, մարդուն տրված չէ հնարելու իրավունք։
–Արվեստն ու քաղաքականությունն իրար ասելիք ունե՞ն։
–Բացարձակապես իրար հետ կապ չունեցող բաներ են։ Եթե ես ինչ–որ բանից դժգոհ եմ, դժգոհ եմ որպես այս երկրի քաղաքացի։
–Ձեր հայրը բարեհամբույր մարդ էր, չնայած գրչի սրությանը։ Դուք՝ ոչ։ Ու՞մ եք նմանվել։
–Չգիտեմ։ Երեւի՝ ինքս ինձ։
–Ձեզ համարում են կոպիտ, մեծախոս։ Շատերը Ձեզ չեն սիրում։
–Դա ինձ բոլորովին չի հետաքրքրում։
–Դուք ինչո՞ւ Ձեր բանաստեղծությունները չեք հրապարակում առանձին գրքով, որպեսզի մարդիկ իմանան իրենց կողքին ապրող մեծ բանաստեղծի մասին։
–Թքած ունեմ։ Մեծ բանաստեղծ….
Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO