Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները

Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու է մեր զավակներին, եւ մեր երեխաները կարող են կրկնել Հիսուսի ասածները, որ Ինքը գտնվում է այն ամենում, ինչ պատկանում է Հորը։ Սա միակ սկզբունքն է։
Հայրերն այսօր տիրություն են անում այն ամենին, ինչ պատկանում է իրենց։ Որովհետեւ գիտեն, որ զավակները ժառանգելու են ե՛ւ գենետիկ, ե՛ւ հոգեւոր, ե՛ւ նյութական արժեքները։
Եթե հորը պատկանում է մեղքը՝ ալկոհոլիզմը, ատելությունը եւ այլ չար բաներ, ապա այդ փտած, զզվելի, անիծված ժառանգություն կմտնեն իր զավակները։ Դրա համար էլ բժիշկները հետագայում նրանց կախտորոշեն ժառանգական արատներ, ժառանգական հիվանդություններ, ժառանգական անեծքներ, ժառանգական…
Այն, ինչ երեկ պատկանում էր հայրերին, այսօր պատկանում է զավակներին։
Եթե ինձ, որպես հոր, այսօր պատկանում է արդարությունը, ինձ պատկանում է Ավետարան քարոզելու մեծ առավելությունը, ինձ պատկանում են Աստծո խոսմունքները, առավելությունը՝ լինելու Զարթոնքի առաջնագծում, ապա ես հստակ գիտեմ, որ իմ զավակները մտնելու են այս ժառանգության մեջ, ինչը ես ունեմ Հիսուս Քրիստոսով։
Եւ ոչ երեսպաշտ հավատքը, որով ապրել են իմ ծնողները, այնուհետեւ մենք՝ ամուսիններով, մոր կաթի հետ անցնելու է մեր դուստրերի ճակատագրեր, մեր թոռների ու ծոռների ճակատագրեր։
Այն, ինչ այսօր պատկանում է մեզ՝ ծնողներիս, վաղը պատկանելու է մեր երեխաներին, թոռներին, ծոռներին։ Ֆիզիկական, գենետիկ, հոգեւոր. բոլոր առումներով։ Դրա համար պետք է հաշվառել այն ամենը, ինչ ունենք այսօր։
Եւ եթե մենք այսօր ունենք բացասական երեւույթներ, ապա պետք չէ ապրել այնպես, որ դրանց պատճառով տառապենք մենք, իսկ վաղը՝ մեր ժառանգները։
Պետք է համաձայնել, որ ճիշտ չէ գենետիկ չարչարանքներ փոխանցել մեր սերունդներին։ Հարկավոր է խոստովանել մեղքերը, հրաժարվել դրանցից, վերցնել մեր խաչը, հետեւել Քրիստոսին, որպեսզի մեր երեխաները ժառանգեն արդարություն, սրբություն եւ օրհնություն։
Թող մեր զավակներն ունենան ոչ թե ժառանգական հիվանդություններ ու անեծք, այլ ժառանգական օրհնություն, ժառանգական համարձակություն, ժառանգական իմաստնություն ու տրամաբանություն։
Որպեսզի մեր զավակների մասին հպարտությամբ ասեն, որ մեկը ժառանգել է հոր լավ գծերը, մյուսը՝ մոր հրաշալի հատկանիշները՝ արդարամտությունն ու ոչ երեսպաշտական հավատքը։

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO