Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ազգի եւ մարդկության բարերարը

Ալեք Մանուկյանը տաժանակիր աշխատանքից հետո հայոց լեզվի դասընթացներ էր անցկացնում…

Մեծ եղեռնից հետո մեր հայրենակիցներից շատերը դժվարությամբ, բայց կարողացան ապաստան գտնել օտար ափերում։ Սփռվեցին աշխարհով մեկ՝ «բնակվելով» օտար լեզվի ու մշակույթի կողքին։ Ինչպե՞ս անել, որ հայն այլ երկրում չմոռանա իր լեզուն ու հողը։ Այս մտատանջությունը կիսում էին հայ մեծամեծներից մինչեւ շարքային քաղաքացիները եւ ամենից առավել՝ սփյուռքահայությունը։ Մշտապես հայրենիքի կարոտով՝ նրանք կարիք ունեին որեւ կերպ մոտ լինելու հային ու հայկականին։ Ամերիկահայ մի գործարար՝ Ալեք Մանուկյանը, որոշում է իր ֆինանսական խոշոր կարողությունները ծառայեցնել Հայաստանի եւ սփյուռքի հայերի հոգեւոր կապն ամրացնելու համար, որը հնարավոր համարեց հայ հոգեւոր, մշակութային ու կրթական զարգացմամբ։
Հուլիսի 10—ը հայ հասարակական գործիչ, մեծահամբավ բարերար, գյուտարար, արդյունաբերող Ալեք Մանուկյանի հիշատակի օրն է։ Հայրենասիրական եւ ազգասիրական վեհ նպատակներով ոգեշնչված՝ նա ձգտում էր ընդլայնել սեփական արդյունաբերությունը, որպեսզի կարողանար էլ ավելի օգտակար լինել իր հայրենիքին։ Ցանկանում էր, որ մեր մշակույթը, հայ գիրն ու գրականությունը «չանտեսվեն այլեւս»։ Ալեք Մանուկյանի մասին եվրոպական մամուլը գրելու էր. «Հայ ազգի ամենանշանավոր անհատներից մեկն աշխարհում»…
Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված՝ հայերի բնաջնջման փորձից հետո դժվար էր հանգիստ եւ ապահով ապրել հայրենի ծննդավայր Զմյուռնիայում։ Երիտասարդ Ալեք Մանուկյանը, ով փայլում էր գիտելիքներով եւ աշխատասիրությամբ, իր հետ վերցնելով մի քանի կարեւոր իրեր եւ գրպանում ունենալով 50 դոլար՝ մեկնել է ԱՄՆ։
Ապագա գործարարին սպասվում էին դժվարություններով լի օրեր։ Ալեք Մանուկյանը, բնակություն հաստատելով ԱՄՆ—ի նահանգներից մեկում, սկսել է որպես ավտոմեխանիկ աշխատել ավտոմեքենաշինական գործարանում։ Աշխատանքային ժամերը հագեցած էին, ուժերի լարումով, հոգնեցուցիչ։ Միայն այն հանգամանքը, որ երիտասարդը տաժանակիր աշխատանքից հետո, չխնայելով իրեն, հայոց լեզվի դասընթացներ էր անցկացնում հայ մեծահասակների հետ, կարելի է եզրակացնել նրա հայրենասիրության մասին։ Նա չէր ցանկանում, որ հայը մոռանա իր մայրենի լեզուն։
Անքուն աշխատանքի, մշտապես սովորելու եւ գործելու համառ բնավորության շնորհիվ Ալեք Մանուկյանը կարողանալու էր ոչ միայն սեփական ընտանիքն ապահովել բարեկեցիկ կյանքով, այլ նաեւ՝ իր հայրենակիցներին։
Նրա սեփական բիզնեսը՝ ավտոմեքենաների մասեր արտադրող «Մասքո» ընկերությունը, շուտով գործարարին եկամտաբեր շահույթներով է ապահովել, որի շնորհիվ հնարավոր է դարձել կատարել բարեգործություններ։ Ալեք Մանուկյանն օր ու գիշեր աշխատում էր այն գիտակցությամբ, որ երազանքներն իրագործելու համար հարկավոր է մտածել, գործել. «Տղաս ծնվեց, եւ ես այնքան էի գործով զբաղված, որ նրան կարողացա տեսնել շաբաթվա վերջում՝ 6 օր անց»։ Համառ աշխատանքի արդյունքն այն էր, որ գործարանն ընդգրկվեց ԱՄՆ—ի խոշորագույն ձեռնարկությունների շարքում։
Հայաստանի բարեգործական ընդհանուր միության անդամ, իսկ ավելի ուշ՝ նախագահ Ալեք Մանուկյանը կատարել է համահայկական բազմապիսի ծրագրեր, կառուցվել են մշակութային, կրթական բազում օջախներ։ «Մասքո» ընկերության շահույթն օգնեց նաեւ աշխարհի տարբեր երկրներում հաստատված հայությանը։ Անգնահատելի է Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո առաջին անհրաժեշտ պարագաների փոխադրումն աղետի ենթարկված շրջաններ։ «Ինձ համար որեւէ անձնական հաջողություն կամ բարօրություն թունավոր բան կունենա իր մեջ, երբ ազգն այնտեղից իր բաժինը չստանա». ահա Ալեք Մանուկյանի առաքելության կարգախոսը։
Նա իր սիրելի, նվիրյալ կնոջ՝ Մարիի հետ միասին աջակցեց ծերանոցներին, կառուցեց եկեղեցիներ, օգնեց հազարավոր հայերի։ Ամուսին բարերարների անձնուրաց գործը ժառանգաբար շարունակեցին զավակները... ...Ալեք Մանուկյանն իր մահվան վերջին շաբաթներն անցկացրել է հիվանդանոցում։ Թեեւ վիճակը ծանր էր, խոսելը՝ դժվար, սակայն ամեն օր հետաքրքրվել է իր հայրենիքի դրությամբ. «Արցախի վիճակն ինչպե՞ս է, Հայաստան գազ կա՞, էլեկտրական հոսանքը քանի՞ ժամ է տրվում»,–մտահոգ հարցրել է նա։
Ալեք Մանուկյանի աճյունն ամփոփվել է Մայր տաճարի բակում…
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

10-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO