Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Մեծ Պեպոն

Գաբրիել Սունդուկյանը միշտ հաճոյախոսել է հմայիչ կանանց, նրանց համար Սայաթ-Նովա նվագել

Մի անգամ Գաբրիել Սունդուկյանը հարցնում է Շիրվանզադեին.
–Ասացեք, խնդրեմ, ո՞րն է ավելի գեղեցիկ՝ «ես պաշտում եմ նրան», թե՞ «ես նրան պաշտում եմ»։
–Երկու ձեւն էլ գեղեցիկ են,... բայց նեղություն մի կրեք Ձեր ձեռնոցը հանելու, թողեք՝ սեղմեմ Ձեր ձեռքն այդպես,–ասում է Շիրվանզադեն։
–Ոչ, ոչ, չի կարելի, քաղաքավարությունը պահանջում է։ Հա, ուրեմն, Ձեր կարծիքով՝ երկուսն էլ գեղեցիկ են, բայց էլի ասացեք՝ ո՞րն է ավելի դուրեկան հնչում։
–Ես պաշտում եմ նրան,— պատասխանում է Շիրվանզադեն։
–Բայց «ես նրան պաշտում եմ»–ն էլ է գեղեցիկ։ Շնորհակալ եմ, թող Աբգարին էլ հարցնեմ, տեսնեմ՝ նա՞ ինչ է ասում,— պատասխանում է Սունդուկյանը եւ քաղաքավարի շարժուձեւով հեռանում։
«Եվ այսպես՝ նա հարցնում էր մեկին, մյուսին, երրորդին եւ հետո գրում էր, ջնջում, նորեն գրում, տասն անգամ փոփոխում ու գրում։ Եվ միայն լեզվի կամ ոճի մասին չէր խորհրդակցում ուրիշների հետ, այլեւ բովանդակության, գաղափարի»,–հիշում է Շիրվանզադեն։ Չնայած այն բանին, որ Սունդուկյանն այդ ժամանակից ի վեր հասարակության մեջ երեւելի դրամատուրգ էր, մեծ համբավ ուներ գրական ասպարեզում, միեւնույն է, արժեւորում էր յուրաքանչյուրի միտքն ու կարծիքը, որը խոսում է դրամատուրգի գրական ու մարդկային մեծության մասին։ Հպարտությունն ու գոռոզամտությունը խորթ են եղել նրան։
Քայլում էր «վեհ», անշտապ, ինքն էլ՝ ամրակազմ, մշտապես ձեռնոցներով, վայելուչ հագուստով, քաղաքակիրթ շարժուձեւով։ Անցորդները հիանում էին այս նրբաճաշակ դրամատուրգով, միեւնույն ժամանակ սիրում, մեծարում, իսկ Սունդուկյանը բարեհամբույր ժպիտով արձագանքում էր նրանց ողջույններին։ Հուլիսի 11—ը հայ մեծանուն դրամատուրգ, հասարակական, թատերական գործիչ Գաբրիել Սունդուկյանի ծննդյան օրն է։ Հայ թատերագրության զարգացման գործում անգնահատելի է անվանի դրամատուրգի դերը։
Գաբրիել Սունդուկյանը սիրում էր իր հայրենի քաղաք Թիֆլիսը։ Նեղ ու հինավուրց փողոցների, առեւտրականների, կինտոների պարի, գինեվաճառների ու ձկնորսների քաղաքը դառնալու էր «Պեպոյի» հայրենիքը։ Պատահական չէ, որ Սունդուկյանն իր հերոսին «հանդիպելու» էր թիֆլիսյան փողոցներից մեկում։ Նա, տեսնելով կինտոյի հագուստով մի ձկնորսի, հրավիրել է իր տուն, հյուրասիրել թեյով, զրուցել, բարեկամացել, հետո Սունդուկյանը դառնալու էր այդ կինտոյի նորածնի կնքահայրը, իսկ նա՝ Սունդուկյանի հերոսը. «Պեպոյին մի քիչ իդեալացրել եմ, Կակուլին է կինտոյի իսկական տիպը»,–խոստովանել է դրամատուրգը։ Ի դեպ, Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» կատակերգությունը ժամանակին համընդհանուր ճանաչման է արժանացել։ Թատրոնը ազդարարում էր «Պեպո» ներկայացման առաջնախաղի մասին, իսկ մարդիկ շտապում էին ձեռք բերել տոմսերը, շատերին չէր հաջողվում։ Հասարակությունը ցանկանում էր տեսնել Պեպոյի՝ հանուն արդարության ու խղճի պայքարը վաշխառու Զիմզիմովի դեմ։ Իսկ թե ինչպե՞ս էր բեմում կերպարանափոխվում «Պեպո» պիեսը, հուզում էր դրամատուրգ Սունդուկյանին։ Նա լուրջ ու մտածկոտ հայացքով հանդիսասրահից հետեւում էր բեմում ընթացող գործողություններին, երբեմն հուզվում, երբեմն՝ բարկանում։ Այո, նա շատ բծախնդիր էր դերակատարների խաղի նկատմամբ։ Սարսափում էր այն մտքից, որ դերասանները կարող են մի պահ պիեսի բնագրից շեղվել, դա էր պատճառը, որ ներկա էր լինում ներկայացման փորձերին եւ ցուցուներ տալիս դերասանների խաղին, երբեմն՝ չափից շատ։ Պետք է ասել, որ դրամատուրգի բծախնդրությունը համեմատաբար մեղմանում էր, երբ «Պեպոյի» փոխարեն բեմում «Խաթաբալան» էր կամ այլ կատակերգություն։ Սա չի նշանակում, որ այս թատերագրությունների արժեքն ավելի պակաս էր, քան «Պեպոյինը» (գուցեեւ առավե՞լ էր), պարզապես «Պեպոյի» մասին «առանձին գուրգուրանքով էր խոսում», ինչպես փաստել է Շիրվանզադեն։ Հայ ժողովուրդն էլ, իր հերթին, առանձնակի գուրգուրանքով էր վերաբերվելու ազնիվ ձկնորս «Պեպոյին»։ Զուր չէ, որ Մայր թատրոնի բացումը մեկնարկեց հայ դասական կատակերգությամբ։
Անվանի դրամատուրգն իր թատերագրություններում սոցիալական անջրպետի հետ միասին բարձրաձայնեց նաեւ բարոյական խեղաթյուրված արժեհամակարգի մասին։ Նա բարձր էր գնահատում կնոջ դերը հասարակության մեջ, միեւնույն ժամանակ ցավում էր հասարակության մեջ նրանց «արատավորված» լինելու («Խաթաբալա») պատճառով։ Սունդուկյանը ոչ միայն թատերգությունում, նաեւ իր կյանքում է արժեւորել կանանց դերը։ Մշտապես հաճոյախոսել է հմայիչ կանանց, նրանց համար Սայաթ—Նովա նվագել։ Ութսունամյա ծերունի Սունդուկյանը շրջվել է Շիրվանզադեի կողմը եւ ասել. «Գիտեք, եթե այժմ էլ մի սիրուն կին ինձ ժամադրություն տա, վազելով կգնամ։ Կգնամ, թեկուզ անձրեւ, ձյուն, կարկուտ, փոթորիկ, երկրաշարժ լինեն։ Այս փուչ աշխարհում ի՞նչն է ավելի անուշ, քան կինը»։ Մշտապես երիտասարդ, կյանքով լեցուն անվանի դրամատուրգը սիրել է երիտասարդությունը, իրեն ուղղված հաճոյախոսությունները, մարդկանց։ Թեեւ ծերունական կնճիռները մատնել են դրամատուրգի տարիքը, սակայն նա ամեն օր պարտաճանաչ զբոսնել է, հետեւել իր արտաքինին եւ վիրավորվել, երբ ասել են՝ «այսօր մի քիչ գունատ եք երեում»…
Կյանքով լեցուն դրամատուրգն իր մահկանացուն կնքեց 87 տարեկանում։ Մեծանուն Սունդուկյանը չցանկացավ՝ իրեն շուքով հանձնեն հողին, փոխարենը բոլորին խաղաղություն, «սրտով ուրախ, հոգով հանգիստ» օրհնեց։ Կտակեց, որ եթե սրտով կցանկանան իր արձանը կանգնեցնել, դրա փոխարեն, եթե արժանի կհամարեն, թող կանգնեցնեն Պեպոյի արձանը…
«Ու անվերջ էն Մեծ Պեպոն՝ կյանքի բեմի վրա մաքուր, հաղթական, Զիմզիմովի դեմը կանգնած, իր հալալ աշխատողի կոշտ ձեռքը կզարկի մուրհակին ու Թիֆլիսի բարբառով կորոտա. «Բաս քու սրտի դավթարումն ի՞նչ ի գրած»... Ու կվարի իր ազնիվ կռիվը ոչ թե մուրհակի, այլ ճշմարտության համար, արդարության համար»,–ասել է Ամենայն հայոց բանաստեղծը Սունդուկյանի մասին։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO