Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Թվային քաղաքակրթություն

Իսկ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ եւ հրաշք գույներով

Զարմանալի ժամանակներում ենք ապրում։ Արմատական փոփոխությունները մեր առօրյայում եւ, ընդհանրապես, մարդկանց, հասարակությունների եւ պետությունների կազմակերպման առումով տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով, աշխարհը փոխվում է մեր աչքի առաջ։ Այն, ինչ ժամանակին ֆանտաստիկայի ժանրից էր, այսօր արդեն սովորական երեւույթ է, եւ առանց դրա չենք էլ պատկերացնում մեր կյանքը։
Թռիչքային զարգացումը գիտության, բժշկության, տեխնոլոգիաների եւ մյուս բնագավառներում՝ համացանց, սմարտֆոն, 3D տպագրություն, ինքնակառավարվող մեքենաներ, արհեստական ինտելեկտ, գենային ինժեներիա, լազերային վիրահատություններ, օրգանների փոխպատվաստումներ, գլխիվայր շրջում են մեզ ծանոթ աշխարհը։ Տեխնոլոգիաների օգտագործումը խթանում է հաղորդակցման հնարավորությունները, ֆինանսական, առեւտրային եւ հասարակական ծառայությունների հասանելիությունը՝ վերափոխելով հասարակությունները։ Սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս մարդկանց լսելի դառնալ եւ շփվել միմյանց հետ՝ անկախ իրական ժամանակից եւ աշխարհագրական դիրքից։ Եվ այս ամենը՝ ընդամենը մի քանի տասնամյակի ընթացքում։
Աշխարհը վերափոխող նորարարական զարգացումների հիմքում, որոնք ավելի դյուրին են դարձրել մարդկանց կյանքը եւ հրաշք կթվային մեր նախնիների համար, դրված են թվային տեխնոլոգիաները։ Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր—նախագահ Կլաուս Շվաբը «Չորրորդ արդյունաբերական հեղափոխությունը» աշխատության մեջ գրում է, որ «տեղի ունեցող փոփոխություններն այնքան հիմնարար են, որ համաշխարհային պատմությունը դեռեւս չգիտի նման դարաշրջան, որը բնութագրվում է ինչպես նոր հնարավորություններով, այնպես էլ՝ հնարավոր վտանգներով»։
Հայաստանը նույնպես հետ չի մնում այս գործընթացներից. դեռեւս 2017 թվականից գործնական քայլեր են կատարվել «թվային Հայաստան» ունենալու համար, ստեղծվել է հիմնադրամ, արդեն մշակվել է 2020—2025 թթ. թվայնացման ռազմավարությունը, որի նպատակն է ապահովել կառավարության, տնտեսության եւ հասարակության թվային փոխակերպումը։ Ռազմավարության նախագիծը դրված էր նաեւ e—draft տեղեկատվական հարթակում։
Որքան էլ թվային հարթակը կատարյալ թվա, մենք ապահովագրված չենք կիբերհարձակումներից, ծրագրային եւ այլ խնդիրներից, անգամ մարդկային գործոնի թույլ տված սխալներից, իսկ այդ ամենը խոցելի է դարձնում թվային աշխարհը։ Եթե ամեն ինչ պայմանավորված լիներ թվային տեխնոլոգիաներով, ապա հասարակությունը, որը հարմարվել է դրան եւ չի էլ պատկերացնում իր առօրյան, աշխատանքը, անգամ հանգիստը՝ առանց թվային տեխնոլոգիաների, համացանցի, այլեւս անպաշտպան կլինի ինչպես մանկահասակ երեխան, որին պետք է ամեն ինչ սովորեցնել, բացատրել, ուղղորդել։
Ինչպե՞ս ապրել թվային աշխարհից դուրս, ինչպե՞ս օգտագործել սեփական ուղեղը՝ լուծումներ գտնելու համար առանց որոնողական համակարգերի, առանց համացանցի օգնության ինչպե՞ս հիշել ամենակարեւորը, ամենաանհրաժեշտը։ Վերջապես, ինչպես շփվել հարազատի, ընկերոջ, հարեւանի հետ, որին ավելի լավ գիտես համացանցային գրառումների եւ նկարների միջոցով, մինչդեռ կարող ես անգամ չճանաչել փողոցում հանդիպելիս։ Քավ լիցի, կոչ չենք անում վերադառնալ քարեդարյան աշխարհ, օգտագործել օբսիդիանից պատրաստած գործիքներ կամ էլ ճանապարհորդել կառքերով։ Այսօր, թերեւս, անկասելի են տեխնոլոգիական զարգացումը, նորարարությունները, սակայն դրանք չպետք է մուտք գործեն մեր կյանք ամենատարրական հմտությունների եւ գիտելիքների հաշվին, որը մեզ կապում է բնությանը, իրական աշխարհին։
Թվայնացված հասարակության լրջագույն մարտահրավերներից են սոցիալականացման հետ կապված դժվարությունները, հատկապես երիտասարդ սերնդի համար։ Ինչպես հարաբերվել, ինչպես հարթել տարաձայնությունները, ինչպես կառուցել ներդաշնակ հարաբերություններ։ Սրանք խնդիրներ են, որոնց լուծումից է կախված լինելու հետագա սերունդների որակը։
Նախօրեին կապի խափանման հետեւանքով զրկվել էինք ինտերնետից եւ բջջային կապից օգտվելու հնարավորությունից։ Շատերի համար այն թթվածնային քաղցին համարժեք հարված էր։ Ձեռքդ մեկնում ես հեռախոսին, իսկ այն նույնիսկ զանգ չի ընդունում կամ ուղարկում։ Զրկված ես անգամ ֆեյսբուքյան հանրույթի հետ այդ «ապոկալիպսիսի» մասին խոսելու, քննարկելու հնարավորությունից։ Չգիտես՝ ինչ է կատարվում աշխարհում, եւ դա թվայնացված հասարակության ողբերգությունն է։
Մինչդեռ իրական աշխարհը մեզ է սպասում իր ամենավառ եւ հրաշք գույներով, իրադարձություններով, բույրով եւ ներդաշնակ ձայներով։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am

11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO