Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ջերմոցային գազերի արտանետումների մեր բաժինն ու դրանք կրճատելու ներուժը

Հրապարակվել է կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրությունը

Շրջակա միջավայրի նախարարությունը հրապարակել է կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրությունը՝ ըստ կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի։ Ազգային հաղորդագրությունը պատրաստել է շրջակա միջավայրի նախարարությունը՝ գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ եւ Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ «ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի չորրորդ ազգային հաղորդագրության եւ երկամյա առաջընթացի երկրորդ զեկույցի պատրաստում» ծրագրի շրջանակներում։
Հայաստանն առաջին ազգային հաղորդագրությունը ներկայացրել է 1998 թ., որն ընդգրկում է 1990—1996 թթ. ժամանակահատվածը, 2010 թ.՝ 2–րդ ազգային հաղորդագրությունը՝ 1996—2006 թթ. ժամանակահատվածի, 2015թ.՝ 3—րդ ազգային հաղորդագրությունը՝ 2007—2012 թթ. ժամանակահատվածների համար։ Չորրորդ ազգային հաղորդագրությունն ընդգրկում է 1990—2016 թթ.։
ՇՄ նախարարությունը նշում է, որ կլիմայի փոփոխությունը համապարփակ խնդիր է, որը թե՛ հրատապ է, թե՛ չափազանց լուրջ։ Այն ամբողջ աշխարհում մարդկության զարգացման իրական սպառնալիք է, հետեւաբար, անհրաժեշտ է իրականացնել կլիմայի փոփոխության հակազդման առումով հավակնոտ ու վճռական միասնական գործողություններ։ Կլիմայի փոփոխության ճգնաժամը հաղթահարելու նպատակով միջազգային հանրության կողմից 2015 թ. դեկտեմբերին ընդունվել է Փարիզի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել 2016 թ. նոյեմբերից։ Հայաստանի խորհրդարանը Փարիզի համաձայնագիրը վավերացրել է 2017 թ., եւ, համաձայն վերջինիս, բոլոր ստորագրող երկրների հետ մեկտեղ Հայաստանը եւս միջոցներ է ձեռնարկում ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման եւ նվազեցման ուղղությամբ։
Ըստ այդմ՝ ջերմոցային գազերի արտանետումների ի՞նչ «մասնաբաժին» ունի Հայաստանը, եւ ո՞ր հատվածներում ու նաեւ ո՞ր ոլորտներում այդ արտանետումների կրճատման ինչ ներուժ կա։
Դարձյալ, ըստ շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի էներգետիկ հատվածին բաժին է ընկնում ՋԳ արտանետումների գերակշիռ մասը՝ ազգային արտանետումների մոտ 70 տոկոսը։ Սակայն այս ոլորտը միաժամանակ ունի ՋԳ արտանետումների կրճատման առավելագույն ներուժը՝ ինչպես էներգարդյունավետ միջոցառումների իրականացման, այնպես էլ էներգիայի վերականգնվող աղբյուրների լայնածավալ օգտագործման շնորհիվ։ Ցածր ածխածնային արտանետումներով զարգացումը լիովին համահունչ է ազգային էներգետիկ անվտանգության գերակայություններին։ Հայաստանը հենվում է ատոմային էներգետիկայի հետագա զարգացման, վերականգնվող էներգետիկայի ներուժն օգտագործելու, էներգակիրների մատակարարման տարատեսականացման եւ էներգարդյունավետ ու նոր տեխնոլոգիաների ներդրման վրա՝ այդ ամենը նպատակուղղելով երկրի էներգետիկ անվտանգությանը։ Վերջին տարիների ընթացքում ընդունված օրենսդրական փոփոխությունները, ռազմավարական փաստաթղթերն ու սակագնային քաղաքականությունը նպատակաուղղված են կայուն զարգացման սկզբունքների եւ Հայաստանի ընդունած միջազգային բնապահպանական պարտավորությունների վրա հիմնված էներգետիկ ոլորտի կայուն զարգացմանն ու բնապահպանորեն կենսունակ էներգամատակարարման ապահովմանը։
Ի դեպ, որպեսզի այս «բնապահպանորեն կենսունակ» ու «ատոմային էներգետիկա» ասվածը մեկ տեղում նշելը տարընկալման տեղիք չտա, փաստենք. մասնագետները նշում են, որ ԱԷԿ—ները (եթե տեխնիկական անվտանգության բոլոր ցուցիչներին համապատասխան են աշխատում) բնապահպանական տեսակետից ամենամաքուր էլէներգիա արտադրող կայաններն են (ՋԷԿ—երից անվտանգ են նույնիսկ)։
Մյուս ոլորտը, որտեղ արտանետումների լուրջ ծավալ կա, գյուղատնտեսությունն է՝ արտանետումների ավելի քան 22 տոկոս բաժնով։ Բայց անասնաբուծության առանձին ճյուղերի խթանման նպատակով հաստատվել են մի շարք ծրագրեր, որոնց իրականացումը կարող է նպաստել գյուղատնտեսական կենդանիներից ՋԳ արտանետումները նվազեցնելուն ու կլիմայի փոփոխությունը մեղմելուն։ Մասնագետները բացատրում են, որ միայն անասունների գենետիկական բարելավման շնորհիվ Հայաստանի խոշոր եղջերավոր կենդանիների աղիքային խմորումից մեթանի արտանետումները 2023 թ. կնվազեն 128 Գգ CO2 համ.—ով, իսկ 2030 թ.՝ 260 Գգ CO2 համ.—ով՝ 2016 թ. նկատմամբ։ Գենետիկական բարելավման, վաղահաս կենդանիների բուծման, սպանդանոցների գործարկման, սնկի արտադրության, ինչպես նաեւ կենսագազի ու կենսահումուսի ստացման արդյունքում կնվազեն մեթանի եւ ազոտի ենթօքսիդի արտանետումները գոմաղբի կառավարումից։
ՋԳ գազերի արտանետումների կրճատմանը կարող է նպաստել անտառային տնտեսության ոլորտը։ ՇՄ նախարարությունը վստահեցնում է, որ իր նախաձեռնած՝ անտառի ազգային ծրագրի մշակումը նպատակաուղղված է մինչեւ 2050 թ. Հայաստանի անտառպատվածությունը երկրի տարածքի 20.1 տոկոսի հասցնելուն՝ ըստ կառավարության կողմից 2015 թ. հավանությանն արժանացած «ՄԱԿ—ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո ՀՀ ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների/ ներդրումների»։
Թափոնների արդյունավետ կառավարմամբ էլ կարող ենք կրճատել ՋԳ արտանետումները։ Եթե 2017—2036 թթ. կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի զարգացման ռազմավարությունն իրագործվի ամբողջ ծավալով, ապա մենք ԵՄ չափանիշներին բավարարող նոր համակարգ կունենանք, ու դրան զուգընթաց կփակվեն ՀՀ տարածքում գործող աղբավայրերը, եթե դրանց արդիականացումը դիտվի ոչ նպատակահարմար։ Ըստ կանխատեսումների՝ արտանետումների ընդհանուր կրճատումը 2030 թ. կկազմի 212.9 Գգ CO2 համ. կամ 2016 թ. ԿԿԹ արտանետումների 51 տոկոսը։ Նկատի ունենանք, որ թափոնների ոլորտում արտանետումների մոտ 71 տոկոսը բաժին է ընկնում հենց այս՝ կոշտ կենցաղային թափոններին։
Եվ վերջում՝ մինչ մենք տարբեր ծրագրեր կմշակենք ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար, հիշենք ամենակարեւորը՝ հենց անտառներն են կլանում ջերմոցային գազերը։ Տարբեր տվյալներով՝ ապահով կենսագործունեության համար 1 շնչին ընկնում է 15-24 քմ ընդհանուր օգտագործման կանաչ տարածք։ Խորհրդային շրջանում մեկ շնչին ընկնում էր 12 քմ կանաչ տարածք, եւ ձգտում էին հասնել 14-15-ի։ 2005 թ. տվյալներով՝ Հայաստանում 1 շնչին ընկնող ընդհանուր օգտագործման կանաչ տարածքը 4-5 քմ էր։ 2010 թ. Երեւանի քաղաքապետարանը, օրինակ, 1 շնչին ընկնող կանաչ տարածքի ցուցանիշը նշել է 7-8 քմ։ 2019 թ. արձանագրել է 7.8 քմ ցուցանիշը։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO