Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

13.08.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


«Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…»

Հովհ. Թումանյան, «Քառասուն տարի»

1862 թվի գարնանը մի օր «Կռունկի» խմբագիր Մ. Աղաբեգյանի մոտ մտավ իր գրաշարներից մինը՝ մի 20-22 տարեկան գեղեցկադեմ բարձրահասակ տղա, «Մեղու Հայաստանի» լրագրի N 17–ը ձեռքին։ Այդ N–ում նա տպել էր իր ոտանավորը, ուզում էր խմբագրի կարծիքն իմանալ։
Խմբագիրն առավ թերթը։
Անուշիկ գարնան զվարթ օրերում գրավում են պատանու սիրտը ծաղկազարդ վայրեր, միտն են ընկնում էնտեղի եղբայրքը եւ գնում է…
Բարձրանում է մի բարձր բլուր, նայում է չորս կողմը՝ ծաղկած դաշտեր, շենք, շինության, առուք, վտակք՝ ցնծությամբ լցված իջնում է ստորոտ։
«Էսքան բարության վայելողների
Տեսությանն է միայն փափագում»։
Եվ ահա հայտնվում է մի ծերունի, գավազանը ձեռքին, գլխակոր, շորերը մաշված, պատանին դիմում է սրան.
«Հայրի՛կ… ասա ինձ, խնդրեմ,
Ինչպե՞ս եք այստեղ դուք կառավարվում,
Ունի՞ք կայք, կալված եւ հանգիստ կենցաղ,
Թե՞ միշտ եք այդպես ստոր վիճակում։
Գլուխը շարժեց ծերունին տխուր.
—Ցավ է ինձ ասել,–ասաց նա լալով.
Ահա անցանեն իմ կյանքի օրեր,
Բոլորն էլ սրտիս ցավ ու վիշտ տալով։
Տեսնում ես դու այդ սիրուն դաշտերը,
Որոնք գրավում են շատերի հոգին,
Չկարծես, թե դրանց մենք ենք վայելում,
Այլ մեր ոսոխներն ու մեր թշնամին…
Լռեց ծերունին, տխրության ամպը աչքերը պատեց։ Այդ «մեծ վիշտ պատճառեց» պատանուն ու գնաց նա դեպի մյուս գյուղերը.
Բոլոր փորձանքներն աչքիս տակն առած,
Ընկա մեծամեծ սարեր ու ձորեր։
Ինչե՜ր եմ տեսնում, ով կարե պատմել,
Հայ կանայք բոկոտն՝ սուր—սուր քարերում
Ման գալիս տեսա, սիրտս, հոգիս թնդաց.
Տեսնում եմ շատ բան, բայց լուռ անցկենում։
Այս թշվառ աշխարհից գալիս է պատանին իր խեղճ բնակարանն ու սկսում մտածել.
Թե ի՞նչ միջոցով կարող են արդյոք
Ազգասեր անձինք այն որբոցն օգնել։
Ոչ դրամ, ոչ նյութ չէ ինձ հարկավոր,
Միայն թե տեսնեն, քննեն, իմանան,
Թե ինչ է պատճառն, որ նրանք աղքատ,
Կարոտ են մնում արհեստի, ուսման։

Ու կանչում է.
Եկե՛ք, իմ եղբարք, որդիք արամյան,
Միմյանց անխտիր կերպով մենք օգնենք,
Թե քաղաքացի եւ թե շինական
Նոր հոգի առած՝ իրարու գգվենք։
Խմբագիրը հավանեց։ «Աշխատիր,–ասաց,–չհուսահատվիս, դու ապագա ունիս. միայն այստեղ չմնաս…»։ Խրատեց ու, ի՞նչ պետք է աներ, կրկին ուղարկեց տպարան։
Այդ ոտանավորի տակ ստորագրած էր՝ Ղազար Ս. Աղայան։
Դուք արդեն իմացաք, թե ով էր 40 տարի առաջվա այն գեղեցկադեմ, աոողջ, բարձրահասակ տղան։ Նա, որ 40 տարի առաջ սկսել էր իր գրական գործն այս երգով՝ «Պետք է օգնել չքավորներին», որոնք
«Արհեստ, գիր, լեզու, օրենք ասած բանըդ
Չգիտեն, թե ինչ է նշանակում…»։
Նա 40 տարի առաջ բարձրացել է իր խավար հայրենիքի բլուրները ու իր բարձրությունից ինչե՜ր, ինչե՜ր է տեսել…
Ու այն օրվանից մտել է իր «խեղճ բնակարանը, սկսել է մտածել, թե ինչ միջոցով կարող է օգնել… Ու բոլոր փորձանքներն աչքի տակն առած, ընկել մեծամեծ սարեր ու ձորեր…
«Խավար էր այդ ժամանակ մեր աշխարհը, շատ էր խավար. լուսավոր մարդուն պետք էր լապտերով փնտրել»,–ասում է նա իր ինքնակենսագրության մեջ։ Ահա այդ լապտերով գտած սակավաթիվ մարդիկ պետք է ամեն բան անեին, ամեն պակասության հասնեին։ Վեպ չկար–վեպ գրեին, ոտանավոր չկար—ոտանավոր հորինեին, դասագիրք չկար—դասագիրք կազմեին, վարժապետ չկար—վարժապետություն անեին…
Ահա այսպիսի մի ժամանակ երեւաց Ղ. Աղայանը։ Եվ այդ շրջանում, այս սերունդի մեջ նա բռնում է մի շատ պատվավոր եւ առանձին տեղ։ Նա նման չէ մեր գրողներից ոչ մեկին։ Նա ամեն մի ճյուղի մեջ ցույց է տվել ինքնուրույն ճաշակ ու տաղանդ եւ երբեք չի եղել երկրորդը։
Նրա «Երկու քույրը» մեր վիպական գրականության մեջ մինչեւ օրս նշանավոր գրվածք է, ինչպես «Տորք Անգեղը» մեր սակավաթիվ պոեմների շարքում, «Մանի՛ր, մանի՛ր» եւ նմանները մեր ժողովրդական բանաստեղծության մեջ։ Բայց ո՞վ է մրցել նրա հետ, երբ նա «Անահիտ» եւ «Արեգնազան» է պատմել կամ «Գյուլնազ տատի հեքիաթը» եւ զրույց է արել երեխաների հետ կախարդական աշխարհներից։ Ո՞վ է կարող մեր աշխարհքում շոշափել հայոց լեզվի եւ ուղղագրության խնդիրն առանց առաջ հիշելու Ղ. Աղայանի անունը, եւ, վերջապես, մեր նոր սերունդից ո՞վ կա ամբողջ ռուսահայքում, որ հայերեն լինի սովորած առանց Աղայանի դասագրքերի… Քառասուն տարի՜… Ասելը հեշտ է։
Հայոց մամուլը երբեք չի զբաղվել նրա գրական գործերով—քառասո՜ւն տարի…
Թ. Խ.

11-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO