Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՅԼՔ...


Համարակալված կենդանիները նաեւ անձնագիր կունենան

Խթանվում է խոշոր եղջերավոր անասունների մսատու եւ կաթնատու ուղղությունների զարգացումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը շրջանառության մեջ է դրել ՀՀ կառավարության 2015 թ. նոյեմբերի 12-ի «Կենդանիների համարակալմանը ներկայացվող պահանջները սահմանելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թ. հունվարի 29-ի N 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1315—Ն որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու նախագիծը։
Կառավարության 2020 թ. հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման եւ հաշվառման ծրագիրը հաստատելու մասին» N 954—Լ որոշման ընդունմամբ սահմանվեց հանրապետությունում անասունների հաշվառման եւ համարակալման գործընթացը։ Մինչ այդ գործադիրի 2019 թ. դեկտեմբերի 26—ի N 1919—Ն որոշմամբ հաստատվել էր միջնաժամկետ ծախսային ծրագիր, մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում եւ հաշվառում» գործընթացն իրականացնելու համար։ Սակայն բաց էին մնացել որոշ տեխնիկական հարցեր, որոնց լուծման համար էլ էկոնոմիկայի նախարարությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ։
Նոր նախագծով առաջարկվում է նաեւ կենդանիների համարակալմանը զուգահեռ վերջիններիս համար ստեղծել անձնագիր, որպեսզի «Գնումների մասին» օրենքի հետ հակասություններ չառաջանան։
Նախագծով առաջարկվում է խոշոր եղջերավոր կենդանիների համար ներդնել անձնագիր, որը կհատկացվի անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց՝ ականջապիտակ ունեցող յուրաքանչյուր կենդանու համար։ Կենդանու անձնագրում ներառվելու են կենդանու հաշվառման համարը, ծննդյան տարեթիվը, սեռը, ցեղը, տեղաշարժի մասին տվյալներ, անասնաբուժական միջոցառումների անվանումները եւ դրանց իրականացման ժամկետները, սպանդի վերաբերյալ տեղեկատվություն՝ ամիս, ամսաթիվ, տարեթիվ։ Անձնագիրը լրացնելուց հետո այն տրվելու է անասնապահությամբ զբաղվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կամ նրանց կողմից լիազորված անձին։ Նույնանման անձնագիր է նախատեսված նաեւ մանր եղջերավոր կենդանիների համար։
Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 20—րդ եւ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 19—րդ հոդվածներով սահմանված դրույթների կիրարկման ապահովումը, որը հնարավորություն կընձեռի ՀՀ—ում բուծվող խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի վերաբերյալ ունենալ ստույգ տեղեկատվություն՝ ըստ սեռահասակային խմբի։ Այն նաեւ հնարավորություն կընձեռի ունենալ կենդանիների, կենդանիների եւ մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր արդյունավետ համակարգի ներդրում եւ հետագծելիության ապահովման նոր մեխանիզմ։ Կկատարելագործվի ԽԵԿ—ի տեղաշարժի վերահսկման գործընթացը, ինչպես նաեւ կխթանվի նրանց մսատու եւ կաթնատու ուղղությունների զարգացումը՝ մրցունակ դարձնելով միջազգային շուկաներում։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

14-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO