Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.08.2020
ԱՇԽԱՐՀ


Իսկը «թուրքեցի» սպանություններ

«Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ Եկեք տեսնենք, թե ինչ կստացվի, եթե նրանցից մի քանիսը ոչնչացվեն»

Անցանկալիներին, անկառավարելիներին, պնակալեզության կողմնակից չդարձողներին իշխանություններն ավանդաբար չեն սիրում։ Եվ ձգտում են նրանց ինչ-որ կերպ հնազանդեցնել։ Եթե մեր ազդեցության օբյեկտը հնազանդեցմանը չի ենթարկվում, ապա այլ գործիքներ են կիրառվում՝ նենգասպառնալիքներ, ահաբեկում, վարչական ճնշում եւ այլն։ Երբեմն ֆիզիկական վերացումն էլ է հարգի։ Ըստ էության՝ դա իրեն ամենազոր տիրակալ երեւակայող իշխանի գործիքակազմ է։
Այդուհանդերձ, նմանատիպ գործողությունները համընդհանուր քննման առարկա չեն դարձվում։ Եվ նույնիսկ, մեղմ ասած, ազնվության առկայությամբ չտառապող իշխանությունները ջանում են պահպանել պատշաճության գոնե ինչ—որ ձեւ։
Իսկ ահա Թուրքիայում, ինչպես երեւում է, նույնիսկ այդպիսի ձեւ պահպանելն էլ արդեն ավելորդ է համարվում։ Վերջերս այնտեղ իրականացվել է «հեղափոխական առաջխաղացում», այն է՝ թուրքական հեռուստատեսությամբ, առանց փակագծերի, երկրի հատուկ ծառայություններին հասցեագրվել է արտասահմանում ապրող ու աշխատող թուրք լրագրողներին հայտնաբերելու եւ վերացնելու կոչ։
Ըստ հունական «Greek City Times» մեդիա—հարթակի՝ «նման արտառոց մեկնաբանությունները» հնչեցվել են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին լոյալ «TGRT Haber» հեռուստաալիքով։ Ուղիղ եթերում հեռարձակվող «Medya Kritik» հեռուստահաղորդման ընթացքում դրա մասնակիցները Թուրքիայի հետախուզական ծառայությանը կոչ են արել սպանել արտերկրում բնակվող թրքազգի լրագրողներին։ Հաղորդման խոսնակներից մեկը՝ Ջեմ Քյուչուկը, հայտարարել է, որ Էրդողանին քննադատող լրագրողներին լավ կլիներ «սատկեցնել»։ Նրա հետ համամիտ էր զրուցակիցը՝ Ֆուատ Ուգուրը։
«Այլեւս պետք չէ ծանրութեթեւ անել,–անկեղծանում է Քյուչուկը։–Նրանց (քննադատ լրագրողների Ա.Գ.)՝ արտերկրում գտնվելու վայրերը լավ էլ հայտնի են։ Գթասրտություն դրսեւորելու կարիք չկա։ Եկեք տեսնենք, թե ինչ կստացվի, եթե նրանցից մի քանիսը ոչնչացվեն։ Ինչպես բոլորը կսարսափեն, այդպես չէ՞»։
Մահապատժի արժանի այդպիսի «մերժվածներից» մեկի անունն առանձնակի էր շեշտվում։ Դա լրագրող Աբդուլա Բոզկուրտն է (Abdullah Bozkurt), որը հայտնի է Էրդողանի հանդեպ հանդուգն քննադատությամբ, թուրք այլախոհների նկատմամբ MIT—ի գործողությունների վերաբերյալ, ինչպես նաեւ Թուրքիայից քրիստոնյաներին վտարելու՝ երկրի բարձրաստիճան գեներալիտետի մտադրությունները հավաստող փաստաթղթերի եւ «պրոսլուշկաների» հրապարակումներով։ Ներկայումս Ստոկհոլմում կամավոր տարագրության մեջ գտնվող Բոզկուրտը ղեկավարում է Սկանդինավյան «Nordic Monitor» հետազոտական եւ մշտադիտարկման ցանցը։
«Արդեն երկար տարիներ է, ինչ մերկացնում եմ MIT—ի խորագաղտնիքները, ներառյալ՝ շփումները Ալ—Քաիդայի, ԻԼԻՊ—ի եւ ջիհադական այլ գարշելի խմբավորումների հետ։ Իսկ նախագահ Էրդողանի բթագլուխ օպերաշխատողներ Ֆուատ Էգուրն ու Ջեմ Քյուչուկն ազգային հեռուստատեսությամբ ի լուր բոլորի հայտարարում են ինձ սպանելու անհրաժեշտության մասին»,–այսպես է արձագանքել լրագրողն իր հասցեին կատարած վերոհիշյալ հարձակմանը թվիթերում։

Անատոլիական անազատություն

Թուրքիան, գրում է «Greek City Times»—ի մեկնաբան Պոլ Անտոնոպուլոսը, ԶԼՄ—ների ազատության համաշխարհային ռեյտինգում զբաղեցնում է ամենավերջին տեղերից մեկը, ինչպես նաեւ ֆեյք լուրեր, այսինքն՝ ստեր տարածելու տրամադրված երկրորդ երկիրն է Եվրոպայում։ Բանտարկված լրագրողների ընդհանուր թվով Թուրքիան աշխարհում առաջինն է։ Կառավարությունը խստորեն վերահսկում է երկրի ԶԼՄ—ների շուրջ 90 տոկոսը։ Նման պայմաններում զարմանալի չէ, որ լրագրողներից ոմանք ազատորեն կարող են քննարկել Էրդողանի գլխավորած ավտորիտար իշխանություններին մարտահրավեր նետող այլ լրագրողների ֆիզիկական վերացման հնարավորությունը եւ նույնիսկ հատուկ ծառայություններին են նման կոչով դիմում՝ առանց որեւէ հետեւանքի եւ դատապարտման։
Մամուլի ազատության համաշխարհային ընթացիկ ինդեքսում (2020 World Press Freedom Index), որը կանոնավոր հաշվարկում է «Լրահաղորդներն առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը, Թուրքիան աշխարհի 180 պետությունների ցանկում զբաղեցնում է 154—րդ տեղը (50.02 միավոր)՝ Բելառուսից ցածր (49.75) եւ Ռուանդայից բարձր (50.31)։ Ցանկը, ինչպես միշտ, սկանդինավներն են գլխավորում՝ Նորվեգիան (7.84), Ֆինլանդիան (7.93), Դանիան (8.13) եւ Շվեդիան (9.25)։ Ամենավերջին տեղերն զբաղեցնում են Չինաստանը, Էրիթրեան, Թուրքմենստանն ու Հյուսիսային Կորեան՝ համապատասխանաբար, 78.48, 83.50, 85.44 եւ 85.42 միավոր։ Հետխորհրդային երկրներից ամենաբարձր դիրքում Էստոնիան է՝ 14—րդ տեղ (12.61)։ Միացյալ Նահանգները 45—րդ տեղում է (23.85), Ռուսաստանը՝ 149—րդ (48,92)։ Հայաստանին բաժին է հասել 61—րդ տեղը (28.60 միավոր), մենք զիջում ենք Ռումինիային, Մադագասկարին ու Վրաստանին, միաժամանակ առաջ ենք անցել Արգենտինայից, Ճապոնիայից եւ Իսրաելից։
RSF—ի նախաձեռնությամբ՝ 2002 թ. ամեն տարի հրատարակվող Մամուլի ազատության ինդեքսը մատուցվում է որպես կոնկրետ երկրներում բազմակարծության, օրենսդրության, լրատվամիջոցների անկախության եւ լրագրողների պաշտպանվածության գնահատման հիմքի վրա ձեւավորվող ԶԼՄ—ների ազատության իրավիճակն արտացոլող կարեւոր գործիք։ Մամուլի ազատության մակարդակը հաշվարկվում է 87 հարցերից բաղկացած հարցաշարին փորձագետների պատասխանների վերլուծության արդյունքներով։ Այդ հարցաթերթում ներառված են հետեւյալ թեմաները՝ բազմակարծություն, ԶԼՄ—ների անկախություն, շրջակա միջավայր, ինքնագրաքննություն, օրենսդրություն, մեդիա—արտադրանքին սատարող ենթակառուցվածքների թափանցիկություն եւ որակ։ Եզրափակիչ գնահատականը որոշվում է 100—բալանոց սանդղակով, ընդ որում «0»—ն ամենաբարձր գնահատականն է, իսկ «100»—ն ամենացածրն է։
Ընթացիկ արդյունքները ֆիքսվում են նաեւ Մամուլի ազատության քարտեզի միջոցով, որի վրա տեսողաբար պատկերվում է այս կամ այն պետության դիրքը Համաշխարհային ինդեքսում։ Գույները հետեւալն են՝ սպիտակ (վիճակը լավ է), դեղին (փոքրիշատե լավ է), նարնջագույն (զգալի խնդիրներ), կարմիր (վիճակը բարդ է), սեւ (վիճակը շատ վտանգավոր է)։ Թուրքիայի գույնն այստեղ կարմիրն է։ Այնպես որ, մեր հարավային հարեւանները գլուխ գովելու տեղ չունեն։
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

14-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO