Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Մայթեզրերն ավտոշուկա, վարձույթի շուկա կազմակերպելու համար չեն

Հարցը կկարգավորվի օրենսդրական նախաձեռնությամբ

Օրենսդրորեն սահմանվելու են տրանսպորտային միջոցների վաճառքի համար նախատեսվող վայրերն ու դրանց ներկայացվող պահանջները։ Լրացումները նախատեսվում են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում։ Առաջարկվում է համայնքի ղեկավարի աջակցությամբ հաստատել համայնքի սեփականություն համարվող այն վայրերը, որտեղ կազմակերպվում է տրանսպորտային միջոցի վաճառքը կամ վարձույթը, ինչպես նաեւ սահմանել այդ վայրի վճարի չափը։ Նախագիծն օրերս քննարկվեց ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում։ Օրինագծի հեղինակներն են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Նարեկ Զեյնալյանը եւ Կորյուն Մկրտչյանը։ Հեղինակներն առաջարկում են նաեւ սահմանել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, եթե վաճառքի ենթակա տրանսպորտային միջոցը կայանված է չնախատեսված վայրում։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծերի փաթեթին։ «Անհրաժեշտ է դիտարկել Հայաստանում, մասնավորապես՝ Երեւանում կայանման տեղերի խնդիրը։ Երբ պայմանական ինչ—որ հատվածում մշտապես վարձակալության կամ վաճառքի համար կայանվում են տրանսպորտային միջոցներ, նույն տարածքում բնակվող կամ գործունեություն իրականացնող քաղաքացիներն ստիպված են լինում իրենց տրանսպորտային միջոցները կայանել այլ վայրերում։ Ես չեմ պնդում, որ սա հիմնավոր լուծում է, մենք առաջարկում ենք ժամանակավոր լուծում։ Կանխատեսում ենք, որ քաղաքապետարանը այս ոլորտում կմշակի քաղաքականություն, կստեղծի հատուկ կայանատեղիներ՝ բարձր կամ ստորգետնյա, որպեսզի խնդիրը լուծում ունենա»,–«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ պետա—իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։
Օրենքի նախագծի շուրջ քննարկումներ են եղել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ։ Բաղդասարյանի խոսքերով՝ վերջինս ողջունել է նախագծով առաջարկվող փոփոխությունները։ Խնդրի լուծման համար առաջարկվում է մի քանի տարբերակ։ Տնտեսավարող սուբյեկտները կարող են կառուցել հարթակներ՝ տրանսպորտային միջոցների վաճառքը կամ վարձույթը կազմակերպելու համար, մյուսը՝ քաղաքապետարանը, կհատկացնի վայրեր։ Վերջինի դեպքում քաղաքացին կարող է իր ավտոմեքենան անվճար կամ գումարի դիմաց կայանել նախատեսված վայրում՝ կախված նրանից, թե քաղաքապետարանն ինչ ծառայություն է առաջարկում։ «Մայթեզրերը կայանատեղիների համար են, ոչ թե ավտոշուկա կամ վարձույթի շուկա կազմակերպելու։ Երեւանում շրջելիս կտեսնեք, որ մայրաքաղաքում, մասնավորապես՝ Սայաթ—Նովա, Խանջյան, Լենինգրադյան փողոցներում շուկայի վայրեր կան։ Կազմակերպվում են մեքենաների վաճառք, արգելող օրենք չկա։ Ոլորտը կարգավորելու անհրաժեշտություն է առաջանում»,–նշեց Բաղդասարյանը՝ տեղեկացնելով, որ նախագծով արվող կարգավորումները սահմանվելու են բոլոր համայնքներում։ «Այս մասով կարեւոր շեշտադրում պետք է անենք. եթե ավտոմեքենայի վաճառքը կամ վարձույթն իրականացվում է խճուղու վրա, Երեւանից կամ այլ համայնքից դուրս, սահմանափակումները չեն գործի։ Սահմանափակումներ չեն լինի, եթե սեփական մեքենայի վաճառքն իրականացնես նաեւ միջհամայնքային ճանապարհների վրա։ Օրենքն արգելում է միայն քաղաքի ներսում իրականացվող վաճառքը կամ վարձույթը»,–մանրամասնեց պատգամավորը։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

14-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO