Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.08.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բարձր դրույքաչափով մաքսատուրք վճարածը կկարողանա հետ ստանալ ավելի փոխանցած գումարը

Հունիսի 12-ից ուժի մեջ մտած որոշումը հետադարձ ուժ ունի

Հայտնի է, որ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանը մեկ տարով մաքսատուրքի արտոնություն է ստացել։ Մինչեւ 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ Հայաստանում կիրառվում էին ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող, հիմնականում առավել ցածր դրույքաչափեր եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թ. դեկտեմբերի 10-ի թիվ 113 որոշմամբ սահմանված ապրանքների համար։ ԵԱՏՄ շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքում հաջողվել է, ըստ էության, երկարաձգել Հայաստանին տրվող արտոնությունների ժամկետը՝ վերանայելով, սակայն, ապրանքների ցանկը։ Այսպիսով՝ ԵՏՀ կոլեգիայի 2020 թ. ապրիլի 28—ի թիվ 62 որոշմամբ սահմանվել է այն ապրանքների ցանկը (ավելի քան 600 անուն) եւ դրույքաչափերը, որոնց ներմուծման ժամանակ Հայաստանում կիրառվելու են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող ցածր դրույքաչափեր։ Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12—ից։
Իսկ ի՞նչ է լինելու այն տնտեսավարողների հետ, ովքեր այս տարվա հունվարի 1—ից բարձր դրույքաչափերով են վճարում կատարել, տուժեցի՞ն, փաստորեն։ Պարզաբանում ստանալու համար «ՀՀ»—ն դիմեց պետական եկամուտների կոմիտեին։ Ի պատասխան՝ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մկրտչյանը տեղեկացրեց, որ, այո, որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 12—ից, սակայն ունի հետադարձ ուժ։ 2020 թ. հունվարի 1—ից հունիսի 11—ն ընկած ժամանակահատվածում այդ ապրանքները ներմուծելիս տնտեսավարողները մաքսատուրքերը վճարել են հայտարարագիրը գրանցելու օրվա դրությամբ գործող՝ բարձր դրույքաչափերով։ Հաշվի առնելով, որ հիշյալ թիվ 62 որոշումը տարածվում է նաեւ 2020 թ. հունվարի 1—ից ծագած իրավահարաբերությունների վրա, կառավարությունը նախաձեռնել է տնտեսավարողների համար կարեւոր՝ վճարված մաքսատուրքերի տարբերության վերադարձի գործընթաց։
Այսպիսով՝ ըստ ՊԵԿ—ի՝ այն անձինք, ովքեր 2020 թ. հունվարի 1—ից մինչեւ հունիսի 11—ը ներմուծել են թիվ 62 որոշման ցանկում ընդգրկված ապրանքները, եւ դրանց համար կիրառվել են մաքսատուրքի բարձր դրույքաչափեր, կկարողանան հետ ստանալ օրենքով սահմանված կարգով ավելի վճարած գումարները։
Այս նպատակով վճարումը կատարողը կամ նրա իրավահաջորդը պետք է դիմում ներկայացնի ՊԵԿ, որի հիման վրա մաքսային մարմինը կուսումնասիրի ապրանքների մաքսային ձեւակերպումները եւ կկազմակերպի վերադարձման գործընթացը։
Ի դեպ, դրույքաչափերի տարբերության վերահաշվարկման գործընթացն արդեն սկսվել է. կոմիտեն ստացել է դիմումներ՝ ավելի վճարված մաքսատուրքի գումարները վերադարձնելու վերաբերյալ։ Հուլիսի 1—ի դրությամբ ավելի քան 57 մլն դրամ արդեն վերադարձվել է տնտեսավարողներին, որի մի մասը ենթակա է հաշվանցման։ Նախնական գնահատումներով՝ վերադարձման ենթակա է, ընդհանուր առմամբ, 2,3 մլրդ դրամ։

ՀԴՄ ձեռքբերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ

«ՀՀ»-ն ՊԵԿ-ին դիմել էր նաեւ ՀԴՄ-ների ձեռքբերման հայտերի մերժման հետ կապված պատճառի պարզաբանման համար։
Ինչպես տեղեկացանք, հսկիչ—դրամարկղային մեքենաների շուկայի ազատականացման հետեւանքով մասնավոր կազմակերպություններն են բացառապես զբաղվում ՀԴՄ—ների ներդրման գործընթացով, ինչպես նաեւ սարքերի ծրագրային ապահովման մշակմամբ ու սպասարկմամբ։ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետն ասաց, թե «Հսկիչ—դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ—ը ՀԴՄ—ներ տրամադրելու է միայն կառավարության՝ 1998թ. հոկտեմբերի 17—ի թիվ 713 որոշմամբ հաստատված ցանկում ներառված սահմանամերձ գյուղերում հաշվառված եւ փաստացի գործունեություն իրականացնող հարկ վճարողներին՝ հիմք ընդունելով 2017 թ. հուլիսի 20—ի թիվ 861—Ն որոշումը։
Այսպիսով, ՀԴՄ—ների ձեռքբերման դիմումներին տրվելու է «մերժված» կարգավիճակ։
Իսկ այդ պարագայում ու՞ր են ուղղվելու «Հսկիչ—դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ—ի հաշվեհամարին կատարված կանխավճարները։
ՊԵԿ—ից վստահեցրին. դրանք ենթակա են վերադարձման։
Հավելենք, որ հաշվի առնելով համավարակային այս իրավիճակը՝ հերթերից խուսափելու նպատակով կոմիտեն տնտեսավարողներին կամ նրանց կողմից լիազորված անձանց հորդորում է դիմումներն ու գրությունները հիշյալ ՊՈԱԿ ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ hdm@taxservice.am էլփոստի միջոցով։ ՊՈԱԿ կարող են այցելել, իհարկե, բայց միայն խիստ անհրաժեշտության դեպքում։
Իսկ վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը հետ ստանալու համար տնտեսավարողները պետք է ներկայացնեն դիմում, վճարման անդորրագրի պատճենը, արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի պատճենը, անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները, լիազորագրի պարագայում՝ լիազորագրին կցելով լիազորված անձի անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենները։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

14-07-2020





01-08-2020
682 դեպքով հրդեհների թիվը նվազել է
Սակայն հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի նաեւ օգոստոսին եւ սեպտեմբերին



01-08-2020
Ադրբեջանի էթնիկ քարտեզը
Հայկական տարրը տեւապես եղել է Կովկասի մշակութային շարժիչ ...


01-08-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 291 նոր դեպք․ ապաքինվել է 560, մահացել 11 քաղաքացի
Հայաստանում օգոստոսի 1-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր ...


01-08-2020
Հուշապատում
Բինգյոլը... Սեւանի ափին

Սեւանա կղզին Իսահակյանի ամենասիրելի վայրերից ...


01-08-2020
«Ամենատխուր մարդը» կամ անազատության ազատությունը
Վերարժեւորելով Պերճ Զեյթունցյանին եւ նրա ինքնատիպ գործերից մեկը՝ ...


01-08-2020
Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է
ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն ...


01-08-2020
Կալիսիրի ակումբը՝ Շվեդիայի գավաթակիր
Շվեդիայի ֆուտբոլային գավաթը 8-րդ անգամ նվաճեց «Գյոթեբորգը»։ Ակումբակիցների հետ ...



01-08-2020
Հայաստանում մեկնարկում է հիմնարար բարեփոխումների գործընթաց
68-97 տոկոսով կբարձրացվեն ոստիկանության ...

01-08-2020
ՀԱԷԿ-ում ՊՆՎ-ն ըստ ժամանակացույցի է եւ առանց խոչընդոտների
Հայաստանն ատոմակայանի շահագործման եզակի ...

01-08-2020
Պատմության հետագծով
–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ...

01-08-2020
Ինֆանտինոն արդեն մեղադրյալ է
Համաշխարհային ֆուտբոլը հերթական ապտակը ստացավ. ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +36... +38

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO