Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ՄԱՐԶԵՐ


Հայաստանի «Ինտերկապը» 30 տարեկան է

ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռուբեն Հակոբյանի, փոխնախագահ, աշխարհահռչակ ջրացատկորդ Դավիթ Համբարձումյանի ստորագրությամբ Հայաստանի «Ինտերկապ» բարեգործական կազմակերպության արխիվում պահպանվող, 30 տարվա խունացած երկու փաստաթուղթ՝ ուղղված Կիրովականի քաղխորհրդի գործկոմի նախագահ Վանդոս Ղարագյոզյանին, վկայում են երկրում առաջիններից մեկը ստեղծված հասարակական կազմակերպության մասին։
Ֆիզկուլտուրայի եւ սպորտի բնագավառում իր գործունեությամբ աչքի ընկած հիմնադիր-նախագահ Նորայր Զուլոյանին հաջողվեց ստեղծել համախոհների նվիրյալ մի խումբ, կապեր հաստատել աշխարհի 30 երկրի, Կարմիր խաչի, բարեգործական, մարզա-մշակութային միությունների, սփյուռքի, հայ եւ այլազգի անհատ բարերաների հետ եւ բարեգործական գործունեություն ծավալել ոչ միայն հայրենի քաղաքում, այլեւ ամբողջ հանրապետությունում, Արցախում, Վրաստանում, անգամ Ռուսաստանի ու Ուկրաինայի մեր հայրենակիցների շրջանում։ Հազարից ավելի փաստաթղթերը, շնորհակալագրերը վկայում են հսկայածավալ աշխատանքի մասին։
Այսօր անհնար է հստակ ասել, թե եվրոպական երկրներում հազարավոր կիլոմետրեր կտրած-անցած «Ինտերկապի» «Կամազները» քանի տոննա բեռ են հասցրել Հայաստան՝ դեղորայք, բուժսարքավորումներ, բուժկահավորանք, հագուստ, կենցաղային ապրանքներ, հեռուստառադիոսարքավորումներ, սնունդ, տպագրական սարքեր, գրենական պիտույքներ, որոնք անհատույց տրամադրվել են հիվանդանոցների, մանկատուն-ծերանոցների, դպրոցների ու բուհերի, տարբեր տիպի կազմակերպությունների, սպորտի վետերանների, աղետից տուժած, հաշմանդամ ունեցող եւ զոհված ազատամարտիկների ընտանիքների։
Իսկ որքան խոչընդոտներ ու վտանգներ են հաղթահարել երկար ու ձիգ, դժվարին ճանապարհներին։ «Ինտերկապի» ջանքերով 1991-96 թթ. 13 տարեկան 10 պատանի անվճար կրթություն ստացան Իտալիայի Մխիթարյան միաբանության Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, մի մասն էլ՝ եվրոպական համալսարանական կրթություն։ 11 խաչքար կազմակերպության մեքենաները 1990-ից տեղափոխեցին Եվրոպա, որոնք տեղադրվեցին Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հոլանդիայի, Ռումինիայի հայտնի քաղաքներում։ Վանաձորում 1991 թ. հիմնադրվեց մինչեւ այժմ գործող երկու հեռուստաընկերություն. համահիմնադիրը «Ինտերկապն» է։  Նրա շնորհիվ Վանաձորի «Հորովել», «Տաթեւ» համույթները, «Կոմիտաս» լարային քառյակը համերգներով, իսկ մի խումբ ֆուտբոլային ակումբներ ու պատանեկան թիմեր մրցելույթներով հանդես եկան Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում, Հունաստանում, Ռուսաստանում, անգամ Աֆրիկայում եւ Ստամբուլում։ 2010—ից «Ինտերկապը» հանդես եկավ համարձակ մի ծրագրով եւս. հարյուրավոր հայեր հնարավորություն ստացան այցելելու Եվրոպա, հանդիպելու կարոտյալ հարազատների հետ։ Անցյալ տարին եւս բեղմնավոր եղավ. Վանաձորի կենտրոնական հատվածում «Ինտերկապի» նախաձեռնությամբ եւ համաժողովրդական հանգանակությամբ կառուցվեց եւ տեղադրվեց Մեծն Զորավարի՝ Անդրանիկի բրոնզաձույլ վեհակերտ հուշարձանը։

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

01-08-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO