Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԶԱՆԱԶԱՆ


Պատմության հետագծով

–1921 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Լիլի Չուգասզյանը՝ ծագումով հայ, ամերիկացի հայտնի օպերային երգչուհի (կոնտրալտո), 1960-80-ական թթ. երգել է «Մետրոպոլիտեն» օպերայում եւ Նյու Յորքի օպերային թատրոններում (մահ.՝ 2012 թ.)։
–1933 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Զորայր Խալափյանը՝ հայ գրող, արձակագիր եւ դրամատուրգ (մահ.՝ 2008 թ.)։
–1934 թ. օգոստոսի 1-ին Երեւանում սկսվեց Հայաստանի գրողների միության առաջին համագումարը։
–1903 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Գուրգեն Մահարին (Գուրգեն Գրիգորի Աճեմյան)՝ հայ բանաստեղծ, արձակագիր, գրականագետ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1965 թ.)։
–1917 թ. օգոստոսի 1-ին ծնվել է Ժակ Հակոբյանը՝ բանաստեղծ։ Նրա ստեղծագործության հիմնական թեման հայրենաբաղձությունն է, կարոտի, «նահանջի» մոտիվները։
–1917 թ. օգոստոսի 1—ին ծնվել է Լեւոն Բաբայանը՝ հայ պատմաբան։
–1946 թ. օգոստոսի 1—ին ծնվել է Արաքս Մանսուրյանը՝ հայ օպերային երգչուհի, սոպրանո։    Կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի եւ նկարիչ Մհեր Մանսուրյանի քույրն է, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանի մայրը։
–1956 թ. օգոստոսի 1—ին ծնվել է Անուշավան Դանիելյանը՝ հայ քաղաքական գործիչ, 1994 թ. նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ։
–1936 թ. օգոստոսի 1—ին մահացել է դերասան Հովհաննես Աբելյանը՝ հայ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ։
–1938 թ. օգոստոսի 1—ին մահացել է սովետական դիվանագետ Ալեքսանդր Բեկզադյանը՝ հեղափոխական գործիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր (1913)։ 1920 թ. նոյեմբերին նշանակվել է ՀԽՍՀ արտաքին գործերի ժողկոմ, 1926—1930 թթ. եղել է Անդրֆեդերացիայի Ժողկոմխորհի նախագահի տեղակալ եւ առեւտրի ժողկոմ։ 1930—1934 թթ. ԽՍՀՄ դեսպանն էր Նորվեգիայում, իսկ 1934—1937—ին՝ Հունգարիայում։
–1953 թ. օգոստոսի 1—ին մահացել է Գաբրիել Հարությունյանը՝ հայ խորհրդային բժշկապատմաբան, մանկաբարձ—գինեկոլոգ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1953), ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1944)։
–1959 թ. օգոստոսի 1—ին մահացել է Արտաշես Բաբալյանը՝ հայ բժիշկ, հասարակական—քաղաքական գործիչ, հրատարակիչ, դաշնակցական կուսակցության անդամ։ Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության կառավարության անդամներից մեկը, Հայաստանի առաջին եւ երկրորդ խորհրդարանների անդամ։ 1919 թ. հոկտեմբերի 31—ից 1920 թ. մայիսի 5—ը եղել է սոցիալական ապահովության նախարար։
–1964 թ. օգոստոսի 1—ին մահացել է Գրիգոր Ամիրյանը՝ հայ հեղափոխական գործիչ, մասնակցել է Հայաստանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծմանը։

***
–1851 թ. օգոստոսի 2—ին ծնվել է Պողոս Նուբար Փաշան՝ հայ ականավոր քաղաքական գործիչ, Եգիպտոսի վարչապետ Նուբար Փաշայի որդին։ Պողոս Նուբարը նաեւ Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադիրներից է եւ առաջին նախագահը։ Ղեկավարել է պատվիրակությունը, որը մասնակցել է Փարիզի վեհաժողովին։
–1922 թ. օգոստոսի 2—ին ծնվել է Գաբրիել Արկալիյանը՝ հայկական ծագումով հունգարացի դերասան։
–1927 թ. օգոստոսի 2—ին ծնվել է Փոլ Գարաբեդյանը՝ հայկական ծագումով ամերիկացի կիրառական մաթեմատիկոս եւ թվային վերլուծաբան։
–1939 թ. օգոստոսի 2—ին ծնվել է Ալբերտ Նալչաջյանը՝ հոգեբան։
–1944 թ. օգոստոսի 2—ին ծնվել է Գուրգեն Գալստյանը՝ ծաղրանկարիչ։
–2013 թ. օգոստոսի 2—ին մահացել է Ազատ Գասպարյանը՝ կինոյի եւ թատրոնի հայ դերասան։
–1809 թ. օգոստոսի 2—ին մահացել է Հովսեփ Էմինը՝ հայ ազատագրական պայքարի գործիչ։
–1945 թ. օգոստոսի 2—ին ավարտվեց Պոտսդամի համագումարը, որտեղ քննարկվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպային վերաբերող մի շարք հարցեր։ Համագումարին մասնակցում էին ԱՄՆ—ի նախագահ Հարրի Թրումենը, ԽՍՀՄ ժողկոմի ներկայացուցիչ Իոսիֆ Ստալինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը։
–1972 թ. օգոստոսի 2—ին Եգիպտոսը, Լիբանանը եւ Սիրիան հայտարարեցին, որ ստեղծում են միասնական Արաբական հանրապետությունների ֆեդերացիա։

***
–1903 թ. օգոստոսի 3—ին ծնվել է Շահան Շահնուրը՝ ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից (մահ.՝ 1974 թ.)։
–1966 թ. օգոստոսի 3—ին ծնվել է Գագիկ Գինոսյանը՝ մշակութային գործիչ, ազգային պարարվեստի մասնագետ, արցախյան ազատամարտի մասնակից։
–1829 թ. օգոստոսի 3—ին Փարիզի երաժշտության թագավորական ակադեմիայում («Օպերա Գառնիե») կայացավ Ջոակինո Ռոսինիի «Վիլհելմ Տելլ» օպերայի առաջնախաղը։
–1914 թ. օգոստոսի 3—ին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
–1903 թ. օգոստոսի 3—ին ծնվել է Լեւոն Հարությունյանը՝ հայ բժիշկ, հիգիենիստ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1941), ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ (1961)։ ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1956)։
–1930 թ. օգոստոսի 3—ին ծնվել է Եվգենի Աբրահամյանը՝ հայ ինժեներ—ֆիզիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1968)։
–1937 թ. օգոստոսի 3—ին ծնվել է Վան Սողոմոնյանը՝ հայ նկարիչ, խեցեգործ։
–1959 թ. օգոստոսի 3—ին ծնվել է Աշոտ Խաչատրյանը՝ ֆուտբոլիստ։
–1993 թ. օգոստոսի 3—ին մահացել է Գարեգին Հովսեփյանը՝ գրականագետ։

Մ. Ա.

01-08-2020





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO