Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Անտառները փրկելու ներուժ ունենք, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը

Իսկ մատչելիության խնդրին պետք է լուծում տրվի

Որպես գազի եւ վառելափայտի այլընտրանք պելետների ու բրիկետների մասին խոսելիս (Հայաստանի գյուղական բնակավայրերում վառելափայտի/գոմաղբի օգտագործման նվազեցման մոտեցումներ. իրագործելիության ուսումնասիրություն եւ ծախս-օգուտ վերլուծություն, 2020, ՏԿԵ, էկոնոմիկայի, ՇՄ նախարարություններ, գերմանական համագործակցություն)՝ նկատել էինք, որ, այնուամենայնիվ, մատչելիության խնդիր կա: Ու հարց էինք բարձրացրել. դրա՝ այդ այլընտրանքի շուկայական գնից զատ հաշվարկվե՞լ են, արդյոք, տեղափոխման ծախսերը կամ կա՞, արդյոք, բավարար ներուժ ու հումք պահանջարկը բավարարելու համար, եւ ինչքա՞ն է այդ պահանջարկը հաշվարկված: Որովհետեւ ինչքանով որ ցույց էին տվել մեր գնային ուսումնասիրությունները (զանգել էինք վաճառքի տարբեր հայտարարություններով), 1 տոննա բրիկետն արժե 90-110 հազ. դրամ, այսինքն՝ փայտից մի քանի անգամ թանկ:
Ըստ նշված ուսումնասիրության, ծղոտե բրիկետների շուկայական գինը մոտ 80 դրամ է 1 կգ-ի համար (առանց տեղափոխման ծախսերի)։ Անտառամերձ տարածքներում, որտեղ վառելափայտի գինը համեմատաբար ցածր է (մոտ 20 հազ. դրամ), ծղոտե բրիկետների շուկայական գինը կարող է գերազանցել վառելափայտի գնին՝ միեւնույն քանակությամբ ջերմություն ստանալու հաշվարկով։ Միաժամանակ, անտառներից հեռու գտնվող տարածքների համար ծղոտե բրիկետների շուկայական գինն ավելի ցածր է վառելափայտի գնից (մոտ 30 հազ. դրամ)։
«Հաշվարկները ցույց են տալիս,-նշված է ուսումնասիրությունում,- որ եթե տնային տնտեսությունը կազմակերպում է սեփական մնացորդային ծղոտի տեղափոխումը մոտակա գոյություն ունեցող բրիկետավորման կետ, որտեղից ստանում է պատրաստի արտադրանքը եւ տեղափոխում այն, ապա այս դեպքում բրիկետների գինը կարող է ցածր լինել շուկայականից: Եթե տնային տնտեսությունն օգտագործում է իր մնացորդային ծղոտը եւ գնում է բոլոր աշխատանքները (ծղոտի հավաքում, հակավորում, բեռնում, բեռնաթափում, տեղափոխում եւ այլն), ապա մինչեւ 20 կմ հեռավորության վրա գտնվող բրիկետավորման կետում արտադրված բրիկետների գինը կկազմի մոտ 70 դրամ/կգ: Եթե տնտեսությունն իրականացնի հնարավոր բոլոր աշխատանքներն ինքնուրույն եւ գնի միայն այն աշխատանքները, որոնք սեփական ուժերով հնարավոր չէ իրականացնել (հակավորում, տեղափոխում եւն), ապա մինչեւ 40 կմ հեռավորության վրա գտնվող բրիկետավորման կետում արտադրված բրիկետների գինը կկազմի մոտ 75 դրամ»:
Նշվում է նաեւ, որ ծղոտի ռեսուրսների բավարար պաշար ունեցող համայնքներում նոր բրիկետավորման կետերի ստեղծումը եւս տարբերակ է՝ մնացորդային ծղոտի օգտագործումն ապահովելու եւ վառելափայտի օգտագործումը կրճատելու համար: Ի դեպ, բրիկետավորման նոր կետերի ստեղծման համար էլ առաջարկվում է դիտարկել նոր ֆինանսական մեխանիզմներ՝ հաշվի առնելով ծախսերի տարանջատման եւ ներդրումների համաֆինանսավորման հետ կապված ծախսերի հետեւյալ հնարավոր աղբյուրները․ կառավարության սուբվենցիոն ծրագրեր, տնային տնտեսություն/համայնքների բնեղեն եւ ֆինանսական ներդրումներ, սարքավորումների լիզինգ (ֆինանսական վարձակալություն), համայնքային բյուջե, կառավարության սուբսիդիաներով վարկեր, աջակցության ծրագրեր եւ այլ դոնորներ:
Հաջորդ հարցն այն է, թե արդյո՞ք այդքան հումք ունենք պելետի ու բրիկետի արտադրության համար: Ինչքա՞ն է պահանջարկը: ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի «Տնտեսագիտական հետազոտություններ» ծրագրի ավագ հետազոտող, ծրագրի համակարգող Սամվել Ավետիսյանը, խոսելով մեր երկրում գյուղատնտեսական արտադրության թափոններից կենսավառելիքի արտադրության բիոէներգետիկ ներուժից, ընդգծել էր նախ բրիկետավորված կենսավառելիքի գլխավոր «արժանիքը»: Այն է՝ ստացվում է կենսաբանական հումքից, որն այլ ոլորտներում օգտագործման համար գրեթե պիտանի չէ: Կարեւոր առավելություն է, որ այրումից առաջացած մոխիրը կարելի է օգտագործել որպես հանքային պարարտանյութ: Իսկ կենսավառելիքի հումքի աղբյուրները բազմազան են՝ սովորական ծղոտից մինչեւ գոմաղբը, անասնակերի մնացորդներն ու կենսաբանական ծագման բոլոր թափոնները:
Ըստ Ս. Ավետիսյանի տվյալների, հիմնական հացահատիկային կուլտուրաներից տարեկան կարելի է ստանալ 714174,6 տ ծղոտ: Եթե ընդունենք, որ սրա մոտավորապես կեսը ծառայում է որպես անասնակեր, իսկ էներգետիկ նպատակներով կարելի է օգտագործել կեսից ոչ ավելին, ապա պարզ կդառնա, որ ծղոտի հումքը հանրապետությունում կազմում է մոտ 357 հազար տոննա: Եթե սրան ավելացնենք նաեւ հատիկաընդեղեն, տեխնիկական եւ կերային մշակաբույսերից ստացվող մնացորդներն ու այլ կենսաբանական թափոնները, որոնք առաջանում են կենդանիներին տրվող կոպիտ կերերի մնացորդներից, աթարի պատրաստման ընթացքում թափվող մանրուքից, տնամերձերի տարածքներում աճող մոլախոտերից եւ այլն, ապա պարզ կդառնա, որ կենսաբանական թափոնների քանակը Հայաստանում մոտ 2,5-3 անգամ ավելի է:
Նաեւ՝ բացի հացահատիկային մշակաբույսերի ծղոտից, միանգամայն մատչելի են նաեւ միամյա եւ բազմամյա կերային մշակաբույսերի մնացորդները, ավելի քան 86 հազ. տ եւ գոմաղբը շուրջ 600 հազ. տ: Ի դեպ, գոմաղբի տարեկան ելքը մսուրային շրջանում կարող է կազմել շուրջ 3.7 մլն տոննա: Եթե այս քանակության 60 տոկոսն օգտագործվի որպես օրգանական պարարտանյութ, ապա բիոէներգետիկ հումքը կկազմի շուրջ 1.5 մլն տոննա: Քանի որ թարմ գոմաղբի խոնավությունը 70 տոկոս է, ապա 1 տոննա հումքից կստացվի 10 տոկոս խոնավությամբ մոտ 0,4 տոննա կոշտ վառելիք, իսկ հումքի ամբողջ քանակությունից՝ 600 հազ. տոննա: Այսպիսով, ծղոտի, անասնակերի մնացորդների եւ գոմաղբի հումքով հանրապետությունում կարելի է արտադրել առնվազն 1 մլն տոննա պելետ եւ բրիկետ: Խորհրդային տարիներին Հայաստանում տարեկան օգտագործվում էր 700 հազ. տոննա քարածուխ: Այսինքն, սպասվող քանակը կարող է ամբողջովին բավարարել կոշտ վառելիքի ներկայիս պահանջարկը:
Ի դեպ, այս (ոչ վերոհիշյալ) ուսումնասիրության շրջանակում առավել հանգամանալից հաշվարկվել է Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի կենսազանգվածի էներգետիկ ներուժը եւ առաջարկվել պելետի ու բրիկետների արտադրության կազմակերպման համայնքային կլաստերների սխեմաներ: Այս ուսումնասիրությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակը օգտագործել է Լոռու մարզում պիլոտային ծրագրի իրականացման համար եւ ամբողջական ներկայացրել կառավարություն: Փակագծերում նշենք, որ հաշվարկները կատարվել են ՀՀ ԱՎԾ «Գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքային տարածությունները, բազմամյա տնկարկների տարածությունները, համախառն բերքը եւ միջին բերքատվությունը» 2015, 2016 եւ 2017 թթ. հրապարակումների տվյալներով:
Այս ամենին հավելենք, որ բրիկետներ օգտագործելու համար տնային տնտեսությունները պետք է փոխեն վառարանները (հաճախ ինքնաշեն ու ոչ արդյունավետ) նոր՝ բրիկետների այրման համար նախատեսված վառարաններով, ինչը կրկին ծախս է: Ըստ էության՝ ունենք մեր անտառները փրկելու ներուժը, որովհետեւ ունենք վառելափայտի այլընտրանքի հումքը: Բայց կա մատչելիության խնդիր, որին պետք է ուշադրություն դարձվի:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

23-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO