Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԱՄՆ-ն դաշնակիցներ է հավաքագրում՝ ընդդեմ գազամուղի

«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ եվրո տուգանք վճարել

ԱՄՆ-ն կարծում է, որ Ռուսաստանից Գերմանիա «Հյուսիսային հոսք-2» գազամուղը ռիսկ կստեղծի Եվրոպայի համար, քանզի նրան կախվածության մեջ կդնի ռուսական էներգակիրներից: Այս մասին գերմանական «Bild»-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն: Պետքարտուղարը շեշտել է, որ գազամուղը սպառնալիք կստեղծի նաեւ Ուկրաինայի համար, եւ դա, նրա խոսքերով, «հուզում է շատ գերմանացիների»:
«Մենք հույս ունենք, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը չի կառուցվի: Որպեսզի դա տեղի չունենա, մենք աշխատում ենք կոալիցիայի ստեղծման ուղղությամբ»,-ասել է դիվանագետը:
Նա նաեւ հույս է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունն այդ հարցում կկանգնի Վաշինգտոնի կողքին եւ կհրաժարվի գազամուղի կառուցումն ավարտին հասցնելուց:
Ի պատասխան դրա, Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը նշել է, որ ԱՄՆ-ի ղեկավարությամբ կոալիցիաների ստեղծումը, որպես կանոն, վերաբերում է պատերազմներին:
«Հետաքրքրությունից դրդված՝ որոնման տողում մուտքագրում եմ «ԱՄՆ-ի մասնակցությամբ կոալիցիաներ» հարցումը»,-գրել է սենատորը եւ կցել ինտերնետից սքրինը, որում պարզ երեւում է, որ հարցման արդյունքները վերաբերում են սոսկ ամերիկյան կողմի մասնակցությամբ ռազմական գործողություններին:
«Արդյունքը լուսանկարում է: Ստուգեք այն: Բառեր ու մեկնաբանություններ չկան: Կամ նրանք, ի վերջո, պետք է լինեին: Ինչ էլ որ ասեն, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիաները պատերազմ են նշանակում»,-բացատրել է խորհրդարանականը:
Բուն Գերմանիայում հայտարարել են բանակցությունների գաղտնիության մասին՝ կապված Բեռլինի՝ «Հյուսիսային հոսք-2» գազամուղի հարցում Վաշինգտոնի հետ համաձայնագիր կնքելու հիպոտեթիկ փորձի հետ: Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտի խոսքերով՝ գազամուղի հետ կապված բանակցությունները, որոնք վարում են գերմանական ֆինանսների նախարարն ու այլ քաղաքագետներ, միանգամայն գաղտնի են:
«Մենք սկզբունքորեն չենք խոսում դրանց բովանդակության մասին»,-ասել է Զայբերտը՝ ավելացնելով, որ գերմանական կողմը հանդես է գալիս այն բանի օգտին, որ բնական գազի մատակարարման մեջ հնարավորինս շատ առաքման ուղիներ եւ աղբյուրներ լինեն:
«Բնական հեղուկ գազն այստեղ կարեւոր դեր ունի, քանի որ այն կարող է ծառայել դեպի Գերմանիա եւ Եվրոպա գազի մատակարարումների հետագա դիվերսիֆիկացմանը»,-ամփոփել է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչը:
«Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարվելու դեպքում Բեռլինն ստիպված կլինի 10 մլրդ եվրո տուգանք վճարել, ինչի մասին ավելի վաղ հայտնել է Բունդեսթագի միջազգային գործերի կոմիտեի անդամ Վալդեմար Հերդտը: Հարված կստացվի նաեւ շարքային գերմանացիներին. նրանց համար ջերմության եւ էլեկտրաէներգիայի գները կբարձրանան 20 տոկոսով:
Բացի այդ, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության անդամի կարծիքով՝ գազատարի շինարարության դադարեցումը կվտանգի Գերմանիայի էներգետիկ անվտանգությունը, քանի որ երկիրը կրճատում է ածուխի արտադրությունը՝ հօգուտ էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրների:
«Հյուսիսային հոսք-2»-ը գերմանական կամ ռուսական նախագիծ չէ: Դրան մասնակցում է ավելի քան 100 ընկերություն: Բոլորն էլ թույլտվություն են ստացել, անցել համապատասխան ընթացակարգեր եւ գումարներ ներդրել»,-շեշտել է քաղաքական գործիչը:
Պատգամավորն ընդգծել է նաեւ, որ արեւմտյան մի շարք երկրների բարձրաստիճան քաղաքական գործիչների կողմից «Հյուսիսային հոսք-2»-ի դեմ պայքարն «ընթանում է քաղաքական եւ տնտեսական կեղտոտ մեթոդներով»:
Եվրոպայի համար թանկ կարժենա «Հյուսիսային հոսք-2»-ից հրաժարումը: Դա հաստատել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը:
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ հնարավոր է չեղարկել «Հյուսիսային հոսք-2»-ը պարզապես այն պատճառով, որ ինչ-որ մեկը ցանկություն ունի, կամ որ կարելի է հետեւել Միացյալ Նահանգների օրինակին, ու ոչինչ չի պատահի, ապա միանշանակ կլինի: Լուրջ պատժամիջոցներ կլինեն»,-խորհրդարանականին մեջբերել է «RT»-ն:
Նա ավելացրել է, որ եթե նախագիծը չեղարկվի, Եվրոպան էներգակիրների ապահովման հարցում խնդիրներ կունենա: Բացի այդ, Ցեկովը նշել է, որ իմիջի կորուստ կունենան այն երկրները, որոնք ԱՄՆ ճնշման տակ կլքեն նախագիծը, որին նախկինում աջակցում էին:
Գազատարի կառուցումն ավարտված է 97 տոկոսով: ԱՄՆ-ի փորձերը՝ խանգարելու դրա կառուցմանը, հակասում են Վաշինգտոնի քաղաքականության տրամաբանությանը իր դաշնակիցների ենթակառուցվածքային նախագծերի նկատմամբ:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

23-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO