Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԶԱՆԱԶԱՆ


Առեղծվածային խառնարանները կապված են հավերժական սառույցի հալվելու հետ

Ռուսական Սիբիրում վաղուց են ահազանգ հնչեցնում հավերժական սառույցի շերտի կրճատման պատճառով: Իրավիճակն ավելի է վատանում, քանի որ սառույցի հալումն սկսել է ուղեկցվել ստորգետնյա գազի պայթյուններով: Դրանք վտանգավոր են ոչ միայն մոտակայքում պատահաբար հայտնված մարդկանց, այլեւ մոլորակի կլիմայի համար: Այս մասին գրում է ամերիկյան «Forbes»-ը:
2017-ի հունիսին հյուսիսարեւմտյան Սիբիրում գտնվող Յամալ թերակղզու հյուսիսային եղջերուների հովիվը հաղորդել է, որ ուժեղ պայթյուն եւ ծուխ է բարձրանում գետնից: Ավելի ուշ պայթյունի ենթադրյալ տեղում հայտնաբերվել է խառնարան յոթ մետր տրամագծով եւ գրեթե 20 մետր խորությամբ`շրջապատված սառույցի ու հողի կտորներով: Նմանատիպ ու նույնիսկ ավելի հզոր պայթյուն էր տեղի ունեցել 2013 թ.: Այն լսվել էր 100 կիլոմետր հեռավորության վրա:
Այդ ժամանակվանից ի վեր գիտնականները գտել են եւս 17 խոշոր խառնարան: Դրանցից շատերը լցված են տորֆային ջրով, իսկ տեղացիները դրանք անվանում են սեւ խոռոչներ: Հերթական խառնարանը ձեւավորվեց 2020 թ. ամռանը՝ Յամալ թերակղզու անանուն վայրում: Դա խորությամբ (31 մետր) եւ տրամագծով ամենամեծ ձագարն է:
Երբ համացանցում հայտնվեցին սիբիրյան խորհրդավոր խառնարանների մասին առաջին հաղորդագրությունները, անհասկանալի էր, թե ինչով է պայմանավորված դրանց առաջացումը: Ինչ-որ մեկն ասել էր, որ գրունտի փլուզման հետեւանք են, ինչ-որ մեկն էլ ենթադրել էր, որ ձեւավորվել են տիեզերական մարմինների վայր ընկնելու հետեւանքով:
Այժմ գիտնականները կարծում են, որ խառնարանները հավերժական սառույցի շերտի տակ հալվող «գրպանիկներում» մեթանի կուտակման հետեւանք են: Մեթանը կարող է առաջանալ ոչ օրգանական աղբյուրներից, իսկ Յամալ թերակղզում են Ռուսաստանի բնական գազի ամենամեծ հանքավայրերը: Գազն առաջանում է օրգանական գործընթացների արդյունքում՝ որպես հողում բնակվող միկրոօրգանիզմների կենսագործունեության նյութ: Սիբիրի զգալի մասը հավերժական սառույց է, այսինքն՝ հավերժ սառած հող: Բայց կլիմայի տաքացումից հետո հավերժական սառույցի վերին շերտերը հալվում են, եւ մանրէաբանական գործունեությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Միկրոօրգանիզմները մարսում եւ քայքայում են սառեցված հողի մեջ պահպանված օրգանական նյութերը՝ արտադրելով մեծ քանակությամբ մեթան: Այս մեթանը կուտակվում է գետնի տակ՝ կազմելով այրվող գազի պարկեր: Կլիմայի տաքացման ու մակերեւութային շերտի հալման պատճառով սառեցված «գլխարկը» թուլանում է, գազը «արտահոսում» է դեպի դուրս, եւ պայթյունը ստեղծում է ձագար:
Սիբիրյան կլիմայի տվյալները վկայում են վերջին տասնամյակում միջին ջերմաստիճանի բարձրացման մասին: 2016-ի ամռանն անսովոր շոգ էր, այս լայնություններում ջերմաստիճանը հասնում էր 35 աստիճանի: Այնուհետեւ եւս մեկ ամառ գրանցվեց ռեկորդային բարձր ջերմաստիճանով, այս անգամ՝ 37 աստիճանից բարձր: Վերջին խառնարանը նկատել է հեռուստատեսային խումբը, որն ինչ-որ տեղ էր թռչում՝ նկարահանումներ կատարելու համար: Արդյունքում այն ուսումնասիրվեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտնականների խմբի կողմից:
Սիբիրյան տունդրայում 2017 թ. ընթացքում կատարված ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 7000 ուռուցիկություն կամ հողի այտուց: Թերեւս դրանք առաջացել են մեթանի եւ այլ գազերի գրպաններից, որոնք բարձրացնում են հողը եւ բուսականությունը: 2016 թ. գիտնականները հաղորդել էին այդպիսի ընդամենը 15 բլրի մասին:
Ստորգետնյա գրպաններում ջերմոցային գազերի կենտրոնացումը, ինչպիսիք են մեթանը եւ ածխաթթու գազը, գրեթե 1000 անգամ ավելի բարձր է, քան շրջակա միջավայրում: Երբ գազի փուչիկը պայթում է, այն վտանգ է ներկայացնում ոչ միայն մոտակայքում գտնվող մարդկանց համար: Ստորերկրյա գազերն արտանետվում են երկրի մթնոլորտ: Գիտնականները վախենում են, որ դա կարող է դառնալ ինքնահզորացող գործընթաց: Քանի որ ջերմաստիճանը բարձրանում է ողջ աշխարհում, հավերժական սառույցի հալումը կարող է ավելի շատ գազեր թողարկել, եւ ջերմոցային էֆեկտը մեր մոլորակի մթնոլորտում կուժեղանա:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

24-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO