Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Տրանսպորտի ոլորտում վերահսկողությունը կկանոնակարգվի առանձին օրենքով

Ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերի նվազեցման համար ուժեղացվում են վերահսկողության մեխանիզմները

Հայաստանում տարեկան արձանագրվում է 70 հազարից ավելի ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվում են հարյուրավոր քաղաքացիներ: 2019 թ. պաշտոնական վիճակագրությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվել է 343 քաղաքացի: Նման պատահարների պատճառների բացահայտման մեխանիզմները հստակ եւ լիարժեք չեն: Դա է պատճառը, որ հստակ վիճակագրություն չկա, թե պատահարների քանի տոկոսի պատճառն են մեքենաների անսարքությունները: Ըստ որոշ դիտարկումների՝ այն հասնում է մինչեւ 30 տոկոսի:
Ակնհայտ է, որ այս մեծ եւ հասարակության ճնշող մեծամասնությանն անմիջականորեն առնչվող ոլորտում կարգավորումները բավարար չեն: Տրանսպորտային բնագավառի վերահսկողության մասով համապարփակ կարգավորում գոյություն չունի: Այս իրավիճակին զուգահեռ վերջին տարիներին հանրապետությունում կտրուկ ավելացել է տրանսպորտային միջոցների քանակը: Ոլորտի կարգավորման առանձին լիազորություններ սահմանված են տարբեր օրենքներում, մասնավորապես՝ վարչական իրավախախտումների օրենսգրքում, սակայն դրանց կիրարկման համար անհրաժեշտ մեխանիզմները կամ բավարար չեն, կամ տարբեր պատճառներով չեն գործում:
Ավտոտրանսպորտի ոլորտում վերահսկողության գործառույթներ ունի քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, սական այդ նպատակով իրավական կարգավորումները եւ գործիքակազմը լիարժեք չեն: Գործող կարգավորումները չեն համապատասխանում ոլորտում իրականացվող քաղաքականությանը եւ տեսչական մարմնի կանոնադրությանը: Վերջինս գործնականում զրկված է Հայաստան մուտք գործող տրանսպորտային միջոցների տեխնիկական վերահսկողության լիազորության իրականացման հնարավորությունից՝ այն դեպքում, երբ օրական մի քանի հազար տրանսպորտային միջոց է մուտք գործում Հայաստանի տարածք:
Այս հիմնարար խնդիրը լուծելու համար վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգող գրասենյակը, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը մշակել ու իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական էլեկտրոնային հարթակում շրջանառում են «Տրանսպորտի բնագավառում պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը:
Նախագծով համալիր կարգավորումներ են առաջարկվում այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսիք են տրանսպորտի վերահսկողության ոլորտում իրավական կարգավորումների կատարելագործումը, դրանց պարզեցումը եւ վերահսկողության արդյունավետության բարձրացումը:
Առաջարկվող կանոնակարգերով վերահսկման անհրաժեշտ միջոցներ են սահմանվում ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների, մարդատար-տաքսի ավտոմեքենաներով ուղեւորների փոխադրումների եւ ավտոկայանների վերահսկողության հարցերում: Այս առումով տեսչական մարմնին տրվում են համապատասխան լիազորություններ, որոնք չեն եղել նախկինում: Ապահովվել է նաեւ անընդմեջ սահմանային տեսչական վերահսկողության գործընթացը:
Օրենքի նախագծով հստակ սահմանվում է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակը: Այս կառույցը համապատասխան գործառույթ կիրականացնի կանոնավոր եւ ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումների, բեռնափոխադրումների, ավտոկայանատեղերի գործունեության ոլորտներում: Ակնհայտ է, որ ավտոկայանային գործունեությունն առանձնակի կարգավորման կարիք ունի ոչ միայն դրանցում սպասարկման հնացած մոտեցման պատճառով, այլեւ տարբեր տեղերում բազմաթիվ միկրոկայանատեղերի գործունեության կանոնակարգման առումով:
Տեսչական մարմիններին հստակ լիազորություններ են տրվելու վերահսկելու տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման գործընթացը, ինչպես նաեւ սեղմված բնական կամ նավթային գազով աշխատելու դեպքում ավտոտրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնային սարքավորումների օրինականության եւ գազաբալոնների պարբերական ճնշափորձարկումների վկայագրերի կարգերի պահանջների կատարումը: Առանձնակի ուշադրություն կդարձվի ընդհանուր օգտագործման երթուղային տրանսպորտի գործունեությանը:
Օրենքի ընդունմամբ կկանոնակարգվի հասարակության կենսագործունեության կարեւորագույն ոլորտներից մեկը, որը վերջին տարիներին փաստացի բարձիթողի վիճակում էր՝ համալիր իրավակարգավորումների եւ լիազորությունների հստակ հասցեականության բացակայության պատճառով: Այն էականորեն կնվազեցնի նաեւ ավտոտրանսպորտային պատահարների տխուր վիճակագրությունը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

24-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO