Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ՄԱԿ-ում բարեփոխումները հասունացել են

«Կարեւոր է, որ աշխարհն իմանա երկակի ստանդարտները, որոնցով Էրդողանն ապրում է»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է բարեփոխվի, որպեսզի առաջվա պես արդիական լինի ու պատասխանի համաշխարհային մարտահրավերներին: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կազմակերպության 75-ամյակի պատվին կայացած Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթում:
Գերմանիայի առաջնորդը ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչներին հավաստիացրել է, որ Բեռլինը կարող է ստանձնել Անվտանգության խորհրդի ընդլայնման գործընթացը նախաձեռնողի դերը:
«Գլոբալ խնդիրները պահանջում են համաձայնություն եւ համագործակցություն անկախ ազգային սահմաններից: Շատ հաճախ Անվտանգության խորհուրդը հայտնվում է արգելափակված վիճակում, երբ անհրաժեշտ է կայացնել կարեւոր որոշումներ»,-բացատրել է քաղաքական գործիչը:
Ռուսաստանի Դաշնության հասարակական պալատի քարտուղարի տեղակալ Սերգեյ Օրջոնիկիձեն պաշտպանել է գերմանական կողմի առաջարկը, բայց մեկ լրացմամբ.
«Այսօրվա աշխարհը տարբերվում է 1945-ի աշխարհից: Ես կարծում եմ, որ այդպիսի որոշումը հասունացել է, բայց խոսքը չպետք է լինի Գերմանիայի մասին, եւ այսքանով վերջակետ ենք դնում»:
«Հարցեր կան ՄԱԿ-ի աշխատանքի վերաբերյալ»,-հաստատել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ով նույնպես ելույթ է ունեցել Գլխավոր ասամբլեայում: Նա հայտարարել է կազմակերպության խնդիրների եւ մեթոդների երկակի մեկնաբանությունների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մարմինների լիազորությունների՝ այլ կողմերին պատվիրակելու անընդունելիության մասին:
«Աշխարհը հոգնել է բաժանարար գծերից, պետությունները «մերոնց» ու «ուրիշների» բաժանելուց, աշխարհը պահանջում է բազմակողմանի փոխօգնություն եւ համագործակցություն: Այլ կերպ ասած՝ 75 տարի առաջ ՄԱԿ-ի ստեղծման ժամանակ ձեւակերպված նպատակներն ավելի ու ավելի արդիական են դառնում»,-ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պետը:
Լիազորությունների պատվիրակման մասին արտահայտությունը կարող է վերաբերել ԱՄՆ-ին, որը մի քանի օր առաջ հայտարարեց Իրանի դեմ ՄԱԿ-ի ենթադրյալ պատժամիջոցների մասին, ինչը վերջնարդյունքում հերքվեց հենց Անվտանգության խորհրդում:
«ԱՄՆ-ը բացարձակապես անթույլատրելի կերպով փորձում է ստանձնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի դերը` ներմուծելով հակաիրանական պատժամիջոցներ»,-բացատրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին:
2018-ի հունիսին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկկի Հեյլին հայտարարել էր, որ իր երկիրը դուրս է գալիս կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդից: Նա նշել էր, որ ՄԱԿ-ի անդամներից եւ ոչ մեկը չի ցանկացել մասնակցել խորհրդի բարեփոխմանը միտված «պայքարին», շեշտել էր, որ խորհուրդը դարձել է «կեղծավոր եւ եսասեր»:
«Ես կցանկանայի հստակեցնել, որ ԱՄՆ-ի դուրս գալը Մարդու իրավունքների խորհրդից չի նշանակում հետքայլ մարդու իրավունքների ոլորտում մեր պարտավորություններից»,-ավելացրել էր Հեյլին:
ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը շեշտել է, որ իր երկիրը կշարունակի զբաղվել մարդու իրավունքների հարցերով, չնայած Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալուն: «Մենք կշարունակենք ակտիվորեն պաշտպանել Մարդու իրավունքների խորհրդի բարեփոխումները: Եթե դրանք իրականանան, ուրախ կլինենք կրկին միանալ նրան»,-ասել է Հեյլին:
Մի քանի ամիս անց ՄԱԿ-ի 73-րդ Գլխավոր ասամբլեայի նիստում դահլիճում ներկա գտնվողները ծաղրուծանակի ենթարկեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը ԱՄՆ-ում իր կառավարման ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների մասին:
Ծիծաղ առաջացրեց հատկապես Թրամփի այն արտահայտությունը, որ, որպես նախագահ, երկու տարվա ընթացքում կարողացել է ավելի շատ բանի հասնել, քան իր նախորդները՝ նույն ժամանակահատվածում: Լսելով ծիծաղը՝ Թրամփն ասել է, որ ինքը «նման արձագանք չէր սպասում», բայց դա որակեց որպես «նորմալ»:
Իսկ այսպիսի աշխարհում, որում բոլորն առաջ են մղում միայն իրենց շահերը, հնարավո՞ր է հավատալ միջազգային համագործակցությանը: Երբ համավարակը տարածվում էր ամբողջ աշխարհում, եւ պարզվեց, որ ոչ մի երկիր պատրաստ չէ դիմակայել դրան, որոշ ժամանակ ոչ ոք չխոսեց նոր մարտահրավերին համաձայնեցված պատասխանելու անհրաժեշտության մասին: Իրենց սահմանները փակեցին նույնիսկ Շենգենյան գոտու երկրները, չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ էր անում խուսափել նման մոտեցումից: Շուտով հնչեցին փոխադարձ մեղադրանքներ վիրուսի տարածման մասին, հետո ինչ-որ ժամանակ երկրները քննարկեցին նույն ԱՀԿ-ի աշխատանքի արդյունավետությունը, որովհետեւ ԱՄՆ-ը ոչ միայն մեղադրեց այդ կազմակերպությանը, այլեւ դուրս եկավ դրանից՝ դադարեցնելով նրա ֆինանսավորումը: Իսկ այդ իրավիճակում ինչ-որ մեկը հույսեր կապե՞ց ՄԱԿ-ի հետ: Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն Անվտանգության խորհրդին կոչ արեց միասնականություն ցուցաբերել, հայտարարեց միակողմանի պատժամիջոցները հանել այն երկրների վրայից, որոնք տուժել են կորոնավիրուսից: Բայց նրա կոչերը մնացին անպատասխան:
Պատկերացնո՞ւմ եք, Անվտանգության խորհուրդը բարեփոխելու անհրաժեշտության մասին խոսել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Լիբիայում ու Սիրիայում արյուն հեղած այդ գործիչը հայտարարել է, որ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներն իրավունք ունեն ներկայացված լինել Անվտանգության խորհրդում, որը ներկայիս կազմով պաշտպանում է միայն իր հինգ մշտական անդամների շահերը:
«Աշխարհը հինգից շատ է, մենք ողջ մարդկության խղճի ձայնն ենք»,-ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ Ստամբուլը, որպես ՄԱԿ-ի կենտրոն, կարող է իր մեծ ներդրումն ունենալ գլոբալ խաղաղության ու կայունության հաստատման գործում:
Երբ աշխարհի խղճի անունից ներկայանում է Թուրքիան՝ խոսելով խաղաղության եւ կայունության մասին, հասկանալի է դառնում, որ անվտանգության հաստատման մասին խոսում է համաշխարհային անվտանգությանը մշտապես մարտահրավեր նետած երկրի նախագահը: Իր խղճին ունենալով 1,5 մլն հայերի ցեղասպանությունը՝ բարբաջում է աշխարհի խղճի ու խաղաղության մասին:
Որքան էլ հայտարարվի ՄԱԿ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին, միայն Թուրքիայի գոյությունն ապացույց է, որ ամեն բան կարող է փոխվել, էությունից բացի:
Ի դեպ, Էրդողանն իր ելույթում մեղադրել է ԱՄԷ-ին ու Բահրեյնին Իսրայելի հետ համաձայնագիր ստորագրելու համար: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Հիլադ Էրդանը լքել է դահլիճն Էրդողանի ելույթի ժամանակ: Նա մեղադրել է Թուրքիայի նախագահին հակասեմականության մեջ՝ հայտարարելով, որ Էրդողանը «շարունակում է իր սուտն ու հակասեմական հայտարարությունները, եւ կարեւոր է, որ աշխարհն իմանա երկակի ստանդարտները, որոնցով նա ապրում է»:

Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆ

24-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO