Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ադրբեջանական ձեռագիրը

Վտանգված է Ֆահրադին Աբոսզոդեի կյանքը

«Թալիշստան թայմս» միջազգային տեղեկատվական-վերլուծական եւ գիտական կայքը սեպտեմբերի 21-ին գրել էր, որ թալիշական ազգային շարժման առաջնորդ, գիտնական, գրող Ֆահրադին Աբոսզոդեի (Աբասսով) կյանքին վտանգ է սպառնում։ Ադրբեջանում լուրեր են տարածվում, թե Գոբուստանի բանտում, որտեղ պահվում է 16 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ քաղաքական գործիչը, լայնորեն տարածվում է կորոնավիրուսը: Կասկածի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Գոբուստանն Ադրբեջանի միակ բանտն է, որը տուժել է համավարակից:
Մոտ ապագայում կհայտարարվի, թե Ֆահրադին Աբոսզոդեն հիվանդացել է կորոնավիրուսով եւ ծանր վիճակում է: Դրանից հետո արդեն Ադրբեջանի իշխանությունների համար դժվար չի լինի ենթադրյալ հիվանդության անվան տակ հաշվեհարդար տեսնել բանտարկյալի հետ։ Այսինքն՝ նախապատրաստվում է ֆիզիկապես վերացնել թալիշական ժողովրդի առաջնորդ Ֆահրադին Աբոսզոդեին։
Կայքը կոչ է անում բոլոր թալիշներին եւ թալիշ ժողովրդի բարեկամներին, բարի կամքի տեր մարդկանց՝ տարածել այդ տեղեկատվությունը եւ ձայն բարձրացնել ի պաշտպանություն Ֆահրադին Աբոսզոդեի՝ կանխելու համար Ադրբեջանի իշխանությունների սարսափելի հանցագործությունը:
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակիցն այս թեմայով զրուցել է արեւելագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, հայ-ռուսական համալսարանի արեւելագիտության ինստիտուտի (ֆակուլտետ) տնօրեն Գառնիկ Ասատրյանի հետ։ Նա պարզաբանեց, որ այդ տեղեկությունը որոշ խողովակներով կարողացել է հաղորդել անձամբ Աբոսզոդեն՝ նշելով, որ առաջիկայում նախատեսում են սպանել իրեն. «Գոբուստանը միակն է ամբողջ բանտային համակարգում, որտեղ, իբր, հայտնաբերվել է կորոնավիրուս։ Ընդ որում, այդ վիրուսը ավերածություններ է գործում միայն այդ բանտում։ Դրանով հիմք է ստեղծվում, որպեսզի կորոնավիրուսի անվան տակ սպանեն Աբոսզոդեին։ Այդ մասին անմիջապես բարձրաձայնվել է որպես կանխարգելիչ քայլ»։
Զրուցակիցս կարեւորում է Հայաստանի կողմից Ֆահրադին Աբոսզոդեի խնդրի միջազգայնացումը։ Այդ մասով քայլեր կարող է ձեռնարկել Հայաստանի խորհրդարանը՝ մասնավորապես, խորհրդարանական հանձնաժողով ստեղծելով թալիշ քաղաքական գործչի վիճակին հետեւելու համար. «Աբոսզոդեն հասարակ մարդ չէ, նա ոչ միայն թալիշ ժողովրդի հայտնի զավակն է, մեծ գիտնական, գրող, բանաստեղծ, մարդու իրավունքների պաշտպան եւ ազգային-ազատագրական պայքարի աննկուն մարտիկ, այլ նաեւ հայամետ գործիչ։ Կովկասի մասշտաբով 21-րդ դարի սկզբի ամենահռչակավոր քաղաքական գործիչներից մեկն է։ Աբոսզոդեն մեծ հումանիստ է, եւ նման մարդու պաշտպանությունը մեր ժողովրդի, մեր պետության հումանիտար ավանդույթների մեջ է մտնում»,- ընդգծեց արեւելագետը։
Գ. Ասատրյանի կարծիքով խորհրդարանից բացի, անելիքներ ունեն նաեւ մեր դեսպանատները եւ սփյուռքի հայկական կառույցները ՄԱԿ-ում, ԵԽ-ում, ԵՄ-ում եւ այլ միջազգային կառույցներում ակտիվորեն այդ խնդիրը բարձրաձայնելու հարցում։ «Բոլորը պետք է լծվեն Աբոսզոդեի գործը հանրայնացնելու, միջազգայնացնելու գործին։ Մեր պարտքն է այսօրվա դժվար իրավիճակում օգնել մեր ժողովրդի բարեկամ թալիշական շարժման առաջնորդին»,- ասաց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

24-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO