Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մարդու դժբախտությունը մարդու անկումն է

«Եւ Եհովայ Աստուածը բուսցրեց երկրիցը ամեն ծառերը՝ տեսնելու հաճելի եւ ուտելու քաղցր, եւ պարտէզի մէջտեղը՝ կենաց ծառը, եւ բարին ու չարը գիտենալու ծառը»: Ծննդոց 2:9
Մինչ մարդը կհաղորդակցվեր աստվածային կյանքին եւ բնությանը կյանքի ծառի միջոցով, նրան գայթակղեց սատանան՝ Աստծո գլխավոր թշնամին. ինչի հետեւանքով մարդը պղծվեց եւ ընկավ մեղքի մեջ: Մարդու անկումը ողջ տիեզերքի ամենամեծ ողբերգությունն է: Դրա հետեւանքներին մենք ականատես ենք մինչ օրս՝ պատերազմների, անարդարության, աղքատության, հանցագործության, հիվանդությունների տեսքով, որոնք մեզ շրջապատում են ամեն օր:
Քանի որ մարդն ականջալուր չեղավ Աստծո խոսքին, ընկավ Աստծո դատաստանի տակ, հեռացավ Աստծուց, կորցրեց Աստծո մտադրություններն իրականացնելու իրավունքը եւ դատապարտվեց հավերժ մահվան՝ կրակի լճում:
Ավելին՝ անկման պատճառով մարդը պղծվեց ներքուստ՝ իր բնությամբ: Մարդն արարված է Աստծո նմանությամբ եւ այդիվ բարի բնության է տիրապետում, ինչը համապատասխանում է աստվածային բնությանը, եւ այնպիսի բարի կողմերով է օժտված, ինչպիսիք են անկեղծությունը, օրհնությունը, սրբությունը, իմաստնությունը, բարությունը եւ առաքինությունը: Սակայն մարդու անկման պատճառով նրա մեջ մտավ չար բնությունը, որն այժմ պատերազմ է մղում բարի բնության դեմ: Մարդը, քանի որ նրա մեջ բնակվում է մեղքը, չի կարող իրականացնել բարի մտադրությունները: Ավելին՝ մարդը չի կարող փախչել իր չար բնությունից: Աստվածաշնչում ասված է, որ մարդու մարմնի մեջ չի բնակվում բարին:
«Որովհետեւ գիտեմ որ ինձանում (այսինքն՝ իմ մարմնում) մի բարի բան չէ բնակվում. քանզի կամենալն կայ իմ մօտը. բայց բարին անելը չեմ գտնում: Քանզի ոչ թէ բարին՝ որ կամենում եմ, անում եմ. այլ չարը՝ որ չեմ կամենում, այն եմ գործում: Ուրեմն եթէ այն որ չեմ կամենում ես, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակուած մեղքը»: Հռովմ. 7:18-20
Մարդը ցանկանում է բարին գործել, բայց պարզապես չի կարողանում: Անկման պատճառով մարդու մեջ է մտել սատանան՝ որպես մեղք: Նա պղծեց նրա մարմինը եւ այն դարձրեց միս, պղծեց նրա հոգին այնպես, որ այն դարձավ «ես»: Եվ մարդու հոգին դարձրեց անշունչ:
Իր անկման վիճակում մարդը նման է ռադիոընդունիչի, որը հնարավոր չէ կարգավորել որեւէ ալիքի վրա: Այդպիսի ռադիոընդունիչն ի վիճակի չէ ընդունել եւ վերարտադրել երաժշտություն, այլ միայն անիմաստ աղմուկ է արձակում: Կարող ենք նաեւ նմանեցնել գեղեցիկ եւ բարձրարժեք բաժակի, որն ընկել է կոյուղու մեջ ամբողջովին աղտոտվել: Պատմության ողջ ընթացքում մարդը փորձել է բոլոր հնարավոր ճանապարհներով ու մեթոդներով խուսափել մեղքից, բայց միշտ հայտնաբերել է, որ բարի գործերը, բարոյականությունը, գաղափարախոսությունը եւ մատերիալիզմը չեն կարող իրեն փրկել մեղքից: Մարդուն ամբողջությամբ գրավել է սատանան, եւ նա անզոր է փրկել իրեն:
Աստված հասնում է մարդուն
Հիսուս Քրիստոսը՝ Աստծո Որդին, ով Փրկիչն է, որ աշխարհ է ուղարկվել Աստծո կողմից, որպեսզի լուծի ընկած եւ մեղավոր մարդկանց խնդիրները: Նա եկավ Մերձավոր Արեւելք ավելի քան 2000 տարի առաջ՝ որպես Աստծո Երրորդության մարմնացում: Աստվածաշնչում ասված է, որ Հիսուս Քրիստոսի մեջ բնակվում է աստվածային ամբողջ լիությունը՝ մարմնապես: «Որովհետեւ նորանում բնակուած է Աստուածութեան ամեն լիութիւնը մարմնապէս»: Կող. 2:9
Ավելին՝ Նա Աստծո մարմնացումն է, դրա համար Նա ամբողջական Աստված է եւ կատարյալ մարդ: Նա ավելին է, քան լավ մարդը, մեծ մարդը, բարձր բարոյականությամբ մարդը կամ սուրբ մարդը: Նա Աստվածամարդ է: Այդ Աստվածամարդն էր գամվել խաչին, որպեսզի քավեր մարդկության մեղքերը:
Նա մահացել է որպես
ա/ Աստծո Գառ. «Հետեւեալ օրը Յովհաննէսը տեսնում է Յիսուսին իրան մօտ գալիս, եւ ասում է. Ահա Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը»: Հովհ. 1:29,
բ/ որպես բրոնզե օձ, որպեսզի ոչնչացնի Աստծո թշնամուն՝ սատանային. «Եւ ինչպէս Մօվսէսն օձը բարձրացրեց անապատումը, այնպէս պէտք է մարդի Որդուն բարձրացուիլ. Որ ամեն նորան հաւատացողը չկորչի, այլ յաւիտենական կեանք ունենայ»: Հովհ. 3:14-15,
գ/ որպես ցորենի հատիկ, որպեսզի ազատագրի Աստծո աստվածային եւ հավերժ կյանքը եւ այն ներարկի մեր մեջ. «Ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ. եթէ ցորէնի հատը հողի մէջ չընկնի եւ մեռնի, ինքը մինակ կմնայ. բայց եթէ մեռնի, շատ պտուղ կբերէ»: Հովհ. 12:24:

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

24-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO