Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.10.2020
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ


Արարատ Միրզոյանն առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահի հետ

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը երեկ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի եւ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների ու հանձնաժողովների նախագահների հետ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից:
Ջերմորեն ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արարատ Միրզոյանն իր անկեղծ գոհունակությունն է հայտնել նման ձեւաչափով հանդիպման համար, մասնավորապես, եւ երկու խորհրդարանների միջեւ շփումների պարբերականության համար, առհասարակ: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշել է, որ այս ձեւաչափը կարող է մի նոր հարթակ դառնալ խմբակցությունների եւ հանձնաժողովների միջեւ՝ ավելի կոնկրետ ու թեմատիկ քննարկումների եւ շփումների համար, ինչը կօգնի լրացնել մեր մեծ համազգային օրակարգը, որը ժամանակի հրամայականով պարբերաբար վերանայելու, տարբեր ուղղություններով բարեփոխումներ իրականացնելու, փոփոխվող մարտահրավերների համար նոր լուծումներ գտնելու, մոտեցումները վերաքննելու ու վերահաստատելու անհրաժեշտություն է առաջանում:
Արցախի Ազգային ժողովի նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների համատեղ աշխատանքի մեկնարկը հաջող է տրված եւ հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցության արդյունքում կհաջողվի նոր որակ հաղորդել Արցախի խորհրդարանի օրինաստեղծ գործունեությանը: Այս համատեքստում նա կարեւորել է փոխայցելությունները ԱԺ նախագահների, խմբակցությունների, հանձնաժողովների մակարդակով:
Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների ղեկավարների առանձնազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ այցի նախաձեռնության համար եւ շեշտել, որ այս ձեւաչափն իր ուրույն տեղը կզբաղեցնի համատեղ աշխատանքներում՝ էլ ավելի մեծացնելով օրակարգերի ներդաշնակեցման հնարավորությունն ու փոխգործակցությունը:
Արթուր Թովմասյանը, մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ չկա Արցախի Հանրապետության կողմից առաջարկված մի նախագիծ կամ հարց, որը լուծում չստանա ՀՀ իշխանությունների կողմից:
Երկու խորհրդարանների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված մի շարք հարցեր:

25-09-2020





28-10-2020
Թուրքիայի տնտեսությունը կոլապսի առջեւ
Թուրքիան եւ Ադրբեջանը ստիպված կլինեն առերեսվել քաղաքացիական պատերազմին



28-10-2020
Թուրքիան սխալ էր հաշվարկել
Իսկ Անկարան ի վիճակի՞ է իր համար բախումների նոր ...


28-10-2020
Քարվաճառ. Ամրոց Ծար 1
Արդեն նշել եմ՝ Ծարը (նախկինում՝ Զառ) եղել է Արցախ ...


28-10-2020
Հայկական բանակը դեռ ցույց չի տվել իր ողջ զինանոցը
Համանախագահների առանձին փորձերին պետք է հաջորդի նոր՝ միասնական ու ...


28-10-2020
Հայաստանի Հանրապետություն չի մտնում եւ չի կարող մտնել չստուգված, վտանգավոր սննդամթերք
ՍԱՏՄ-ն անցել է վերահսկողության ուժեղացման ռեժիմի

Մի բան ...


28-10-2020
Ադրբեջանաթուրքական դաշինքը հարվածում է Իրանի անվտանգության համակարգին
Իրանից զենք գնելու մասին հայտարարությունը հեռահար նպատակներ է հետապնդում


27-10-2020
Աստծո բոլոր ծառաները պետք է վերցվեն երկրի վրայից եւ հավաքվեն երկնքում
Վեցերորդ փողի հնչյուններից ազատվում են չորս հրեշտակներ, ովքեր պետք ...



28-10-2020
Արցախը կանգուն է մնալու
Որովհետեւ մեր ոգին անկոտրում է, մեր կամքը` ...

28-10-2020
ԱԺ-ն վավերացրեց վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման եւ ուսուցման դեմ կոնվենցիան
ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Վարձկանների ...

28-10-2020
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարությունում ...

28-10-2020
Ջալալ Հարությունյանին փոխարինել է Միքայել Արզումանյանը
Ջալալ Հարությունյանն ազատվել է Արցախի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO