Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ԱՇԽԱՐՀ


Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա

ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների փաթեթը

ԱՄՆ-ը պնդում է, որ Կիպրոսը փոխի իր դիրքորոշումը՝ կապված Բելառուսի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցների փաթեթի ներդրման հետ:
«Մենք նրանց հորդորեցինք միանալ համաձայնագրին, որպեսզի ԵՄ-ն առաջ շարժվի, որպեսզի համախոհ երկրների միջեւ լինի հետեւողական ընդհանուր մոտեցում»,-ասել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը: Նա նաեւ հաղորդել է, որ Վաշինգտոնն արդեն կապվել է Նիկոսիայի հետ` այս հարցը քննարկելու համար:
Ալեքսանդր Լուկաշենկոն սեպտեմբերի 23-ին պաշտոնապես ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել Մինսկի անկախության պալատում, միջոցառման օրը գաղտնի է պահվել: ԵՄ առաջնորդները եւ եվրոպացի պաշտոնյաները հանդիպում են նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի հետ, մերձբալթյան երկրները պատժամիջոցներ են սահմանում Բելառուսի ուժայինների նկատմամբ, իսկ ԵՄ որոշ անդամներ հայտարարում են, որ Լուկաշենկոյին որպես Բելառուսի ղեկավար չեն ճանաչում: Միակ ծանրակշիռ բառը Բրյուսելից Եվրախորհրդարանի հայտարարությունն էր, որում նա չի ճանաչում երկրում նախագահական ընտրությունների արդյունքները: Սակայն, ըստ էության, այս ամենն ընդամենը բառերով աջակցություն է բելոռուսական ընդդիմությանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրամիության կողմից պատժամիջոցներին արդեն վաղուց են սպասում: Դրա համար պահանջվում է միության 27 անդամների համաձայնությունը: Ողջ անցած շաբաթ Եվրամիությունը փորձում էր կազմել Բելառուսի նախագահական ընտրությունների ընթացքում կատարված խախտումների համար պատասխանատու անձանց պատժամիջոցների ցուցակը: Կիպրոսը, սակայն, արգելափակում է պատժամիջոցների ներդրումը: Դա ամենեւին էլ չի նշանակում, որ Նիկոսիան իրեն տեսնում է Լուկաշենկոյի կողքին: Նրա դիրքորոշումն ընդհանրապես կապված չէ Բելառուսի իրադարձությունների հետ: Կիպրոսը համանման միջոցառումներ է պահանջում Թուրքիայի դեմ:
ԵՄ-ի արտգործնախարարների՝ օգոստոսի վերջին կայացած հանդիպման ժամանակ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսն ակնարկել է Բելառուսի վերաբերյալ որոշման վրա վետո դնելու հավանականության մասին:
«Մենք երկակի ստանդարտներ չենք ուզում»,-նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե իր երկիրը կհամաձայնի՞ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներին առանց Թուրքիայի նկատմամբ նոր սահմանափակումների:
Կիպրոսը փորձում է ողջ ուժով ստիպել Թուրքիային՝ դադարեցնելու հետազոտություններն ու գազի արդյունահանումը Միջերկրական ծովում: Կողմերի միջեւ լարվածությունն առաջացել է օգոստոսին, երբ Անկարան սեյսմիկ հետազոտություններ է սկսել միջերկրածովյան շրջանում: Եվ, չնայած Թուրքիան հետ է կանչել իր նավատորմը տեխնիկական սպասարկման համար, որպեսզի բանակցությունների համար ֆոն ստեղծի, Անկարան, միեւնույն է, հայտարարել է, որ վերանորոգման աշխատանքներից հետո կշարունակի հետազոտությունը:
Իսկ Քենթի մեկնաբանությունները հնչեցին ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից մեկ օր անց: Քննարկումը միայն հանգեցրեց միության ներսում հիասթափության եւ հակասությունների եւս մեկ խառնաշփոթ լուծելու անհրաժեշտության գիտակցմանը:
«Շատ ափսոս, որ այսօր մենք չկարողացանք որոշում կայացնել այդ երկրում մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցների մասին այն պատճառով, որ անդամ երկրներից մեկն այդ թեման պատանդ է դարձրել: Դա ոչ ճիշտ ազդանշան է բելոռուսներին, մեր ժողովուրդներին եւ ողջ աշխարհին»,-ասել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը:
ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Խոսեպ Բորելը խոստացել է բոլոր ջանքերը գործադրել՝ Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ ընդունելու համար:
«Ես անելու եմ ամեն ինչ, որպեսզի Բելառուսի դեմ պատժամիջոցներն ընդունվեն մինչ նախարարների հաջորդ հանդիպումը,-հայտարարել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում:-Դա դառնում է իմ անձնական նպատակը, քանի որ ես հասկանում եմ, որ դրանից է կախված Եվրամիության հեղինակությունը»:
Այնուամենայնիվ, Կիպրոսը դժվար թե հրաժարվի իր դիրքերից, հատկապես այն բանից հետո, երբ դրանք նախանշեց հրապարակավ եւ բավական հստակ:
«Մեր հիմնարար արժեքների եւ սկզբունքների ցանկացած խախտմանը ԵՄ-ի արձագանքը չի կարող ընտրովի լինել: Դա պետք է լինի հետեւողական»,-լրագրողներին ասել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսը:
Հաջորդ շաբաթ ԵՄ երկրների ղեկավարները կքննարկեն Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Միգուցե պետությունների ղեկավարների մակարդակով միությանը հաջողվի համաձայնության հանգել՝ հաշվի առնելով, որ գործընթացին միջամտել է Ամերիկայի Միացյալ Նահանգները:
Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը բավական անտարբեր է արձագանքում Բելառուսում տիրող իրավիճակին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս թեմայով խոսել է միայն մեկ անգամ եւ դա արել է օգոստոսի 17-ին:
«Այո, դա սարսափելի է: Դա սարսափելի իրավիճակ է Բելառուսում: Մենք ակնդետ կհետեւենք դրան»,-լրագրողներին խոստացել է նա:
Մեծ ակտիվություն է ցուցաբերել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Օգոստոսի 13-ին նա հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող են պատժամիջոցներ կիրառել Բելառուսի դեմ՝ իշխանությունների գործողությունների եւ ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրելու պատճառով: Պետքարտուղարը Բելառուսում անցկացված ընտրություններն անվանել է անազնիվ ու անարդար: Ավելի ուշ Պոմպեոն նշել է, որ Վաշինգտոնը ԵՄ-ի հետ միասին մտադիր է «օգնել բելոռուս ժողովրդին՝ հասնելու ինքնիշխանության եւ ազատության»:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

26-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO