Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.10.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր

Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում հիմա

Էներգախնայողությունն աշխարհում վաղուց էներգիայի նոր աղբյուր է համարվում: Նախորդ դարի վերջին տասնամյակներում էներգախնայողության համաշխարհային առաջավոր փորձը ցույց տվեց, որ գործող տեխնոլոգիաների էներգախնայողական ներուժը կազմում է էներգակիրների ծախսի 30-40 տոկոսը, իսկ վառելիքի տնտեսումը 2-3 անգամ էժան է, քան համարժեք քանակությամբ վառելիքի արդյունահանումն ու մատակարարումը սպառողներին: Միջազգային էներգետիկական գործակալության տվյալների համաձայն` էներգախնայողական միջոցառումների իրագործման մեջ ծախսված յուրաքանչյուր դրամական միավոր ավելի շատ «մաքուր» էներգիա է տալիս, քան այն գումարը, որը ծախսվում է էներգիայի այլ աղբյուրների ստեղծման համար: Եթե հակիրճ, ապա էներգախնայողությունն իրավական, կազմակերպական, գիտական, արտադրական, տեխնիկական եւ տնտեսական նպատակային գործունեություն է` ուղղված էներգետիկ պաշարների տեսակարար ծախսի նվազեցմանը:
ՀՀ կառավարությունն էլ վաղուց արդեն առաջնային է համարում էներգախնայողությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության մեծացման եւ շրջակա մջավայրի վրա, ինչպեսեւ` կլիմայի գլոբալ տաքացման բացասական ազդեցության նվազեցման միջոց: Կառավարության քաղաքականությունը տնտեսության բոլոր ճյուղերում էներգախնայողությանը զարկ տալն է, ինչը սահմանված է ե՛ւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում, ե՛ւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրում»: Էներգետիկ հաշվեկշռի տվյալների համաձայն` 2018 թ. էներգիայի ներքին խոշորագույն սպառողը տնային տնտեսությունների ոլորտն է, որը պատասխանատու է ընդհանուր վերջնական էներգիայի 33.12 տոկոս սպառման համար: Հաջորդում է տրանսպորտի ոլորտը՝ մոտ 33.08 տոկոս մասնաբաժնով: Իսկ արդյունաբերությունն օգտագործել է էներգիայի միայն 15.16 տոկոսը, ինչը զգալի քիչ է խորհրդային ժամանակահատվածի արդյունաբերության մասնաբաժնից: Առեւտրի եւ հանրային ծառայությունների ոլորտն արդյունաբերությունից շատ է գործածել` 17.17 տոկոս:
Ի դեպ, Համաշխարհային բանկն ուսումնասիրել է տնտեսապես եւ ֆինանսապես կենսունակ էներգախնայողության ներուժ ունեցող ոլորտները, իրացման խոչընդոտներն ու միջոցառումներ առաջարկել` դրանք հաղթահարելու համար: Ըստ այդ ուսումնասիրության՝ Հայաստանը էներգախնայողության մեծ ներուժ ունի: Այն է` էներգախնայողության մեջ ներդրումները կարող են բերել տարեկան 1 ՏՎտժ էլեկտրաէներգիայի խնայողության, որն էլ համարժեք է շուրջ 600 մլն խմ բնական գազի։ Օրինակ՝ հանրային եւ բնակելի շենքերում լրացուցիչ կապիտալ ներդրումները կարող են կազմել առավելագույնը 15 տոկոս, այն պարագայում, երբ էներգախնայողության արդյունքը մինչեւ 40 տոկոսի է հասնելու:
Այլ թվեր էլ են մեջբերվում. օրինակ` Հայաստանի շուրջ 19 հազ. բազմաբնակարան շենքերի գերակշիռ մասը կառուցվել են խորհրդային ժամանակներում՝ 35- 60 տարի առաջ՝ առանց էներգախնայողության միջոցառումների կիրառության: Այստեղ էներգիայի օգտագործումը, ըստ 1 քմ-ի, 2-3 անգամ բարձր է, քան զարգացած երկրներում: Ըստ նախնական ուսումնասիրությունների` բնակելի եւ հանրային շենքերի արդյունավետ ջերմամեկուսացման միջոցով ջեռուցման համար նախատեսված էներգասպառումը հնարավոր է կրճատել առնվազն 40 տոկոսով: Նկատեմ, որ Երեւանի Ավան վարչական շրջանում բազմաբնակարան մեկ շենք ամբողջությամբ ջերմամեկուսացվել է: Բնակիչների շրջանում իմ հարցումը ցույց է տվել, որ նրանք հատկապես ձմռանը էլէներգիայի եւ ջեռուցման դիմաց վճարը 30-40 տոկոսով պակաս են մուծում, իսկ արեւկող բնակարաններում` համարյա 50 տոկոսով:
Դեռ 2016 թ. «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» օրենքում կատարվեցին լրացումներ ու փոփոխություններ, որոնցով ներդրվեցին մի շարք պարտադիր պահանջներ՝ ուղղված էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի խթանմանը: Մասնավորապես, տնտեսության ճյուղերը դասակարգվեցին ըստ էներգատարության՝ բարձր, միջին եւ ցածր, սահմանվեցին էներգետիկ հաշվեկշիռ կազմելու ու հրապարակելու պատասխանատու մարմիններ, նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերի եւ պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտների համար սահմանվեցին էներգախնայողության եւ էներգաարդյունավետության պարտադիր տեխնիկական պահանջներ: Կարգավորվեցին նաեւ մարդու կյանքին ու շրջակա միջավայրին վտանգ սպառնացող (վտանգավոր նյութեր պարունակող) էներգաարդյունավետ սարքերի, սարքվածքների եւ արտադրանքի շուկայահանման ու օգտահանման պայմանները:
Իսկ միջազգային ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում Հայաստանը, միանալով «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին, ԵԱՏՄ շրջանակներում ընդունել է «էներգասպառող սարքավորումների էներգաարդյունավետության պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը: ՀՀ-ԵՄ միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով էլ Հայաստանը պարտավորվել է առաջիկա 8 տարիներին ՀՀ օրենսդրությանը մոտարկել էներգախնայողությունը խթանող 65 կանոնակարգեր, հրահանգներ եւ ուղեցույցեր (շենքեր, շինություններ, էներգասպառող սարքավորումներ, տրանսպորտային միջոցներ)` դրանով նոր թափ հաղորդելով էներգախնայողության պետական քաղաքականությանը:
Այժմ էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի 2021-2030 թթ. ազգային ծրագրի մշակման աշխատանքներն են ընթանում: Ինչպես տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է ասում` «պայմանավորելով այն տնտեսական եւ էներգետիկ անվտանգության, էներգետիկ համակարգի հուսալիության աստիճանի բարձրացման, տնտեսական եւ էներգետիկ անկախության ամրապնդման, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող նոր արտադրությունների ստեղծման եւ ծառայությունների կազմակերպման, ինչպեսեւ` շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցության նվազեցմանն առնչվող հանգամանքներով»:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

26-09-2020





22-10-2020
Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից
Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը ...


22-10-2020
Թուրքիան ձգտում է ճողոպրել անխուսափելի պատասխանատվությունից
Ներխուժելով տարածաշրջան եւ բնիկ ժողովուրդների տարածքներում հիմնադրելով սեփական պետությունը՝ ...


22-10-2020
Սարսափելի վատ է Թուրքիայի սոցիալ-տնտեսական վիճակը
Բանտարկված լրագրողների թվով այս երկիրն աշխարհում զբաղեցնում է առաջին ...


22-10-2020
Հայկական թեմատիկայի եւ խորհրդային ագիտացիայի համադրությունը
Կերամիկական արձանիկները կոլեկցիոներների ուշադրության կենտրոնում են

«Անահիտ», «Անուշ», ...


22-10-2020
Ազգային երգարվեստի վեհափառը
Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի

«Այն ...


22-10-2020
IPSE DIXIT
«Առատության հասարակությունը» ծնում է նաեւ ազատ ժամանակի առատու-թյուն, մի ...


22-10-2020
Եւ ասում էին սարերին եւ ժայռերին. «Վայր ընկէք մեզ վերայ եւ ծածկեցէք մեզ …»:
Երբ հանվի վեցերորդ կնիքը, լինելու է մեծ երկրաշարժը, արեւը ...



22-10-2020
Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, չենք կոտրվի
Վարչապետ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ ...

22-10-2020
Սա նախապես ծրագրված լայնամասշտաբ պատերազմ էր, որը սպառնալիք է ողջ տարածաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ...

22-10-2020
ՀՀ-ում կձեւավորվի արցախցի ընտանիքների սոցխնդիրներով զբաղվող շտաբ
ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել

22-10-2020
Հրադադարը բացարձակ անհրաժեշտություն է, Թուրքիան պետք է դուրս գա հակամարտությունից
Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO