Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.11.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկերից

Իսկ ռազմական գործողությունների հետեւանքով զոհվածների կամ հաշմանդամ դարձածների վարկերը կարող են ներվել


Հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Հայաստան են ներմուծվում մեծ քանակությամբ ապրանքներ, որոնք հետագայում անհատույց (նվիրատվությամբ) հանձնվում են պաշտպանության արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարություններին: Կան նաեւ դեպքեր, երբ այս գերատեսչություններին անհատույց հանձվում են նաեւ ակցիզային դրոշմանիշերով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա ապրանքներ:
Այստեղ մի փոքրիկ խնդիր կա. գործող հարկային օրենսդրության համաձայն՝ անկախ հետագայում ապրանքներն անհատույց պետությանը հանձնելու հանգամանքից, հարկ վճարողների կողմից ապրանքների ներմուծումը հարկվում է ԱԱՀ-ով, իսկ որոշ ապրանքների դեպքում՝ նաեւ ակցիզային եւ (կամ) բնապահպանական հարկով։ Սա, հասկանալի է, լրացուցիչ բեռ է ներմուծող անձանց համար: Մյուս կողմից` ռազմական դրության ժամանակահատվածում պետությանն անհատույց ապրանքներ մատակարարող հարկ վճարողների համար լրացուցիչ բեռ է նաեւ ապրանքների դրոշմավորման պարտավորությունը:
Խնդրի լուծման տարբերակ առաջարկվեց։ Գործադիրը հոկտեմբերի 19-ին հավանություն տվեց «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրինագծին, երեկ էլ այն արդեն ԱԺ արտահերթ նիստի օրակարգում էր։ Առաջարկվեց սահմանել, որ՝ 1. ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ կամ բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց են մատակարարվում նշված գերատեսչություններին։ 2. Հարկային օրենսգրքի համաձայն՝ դրոշմավորման պարտավորություն կրող անձինք ազատվում են այդ պարտավորությունից դրոշմավորման ենթակա ապրանքները հիշյալ երեք նախարարություններին անհատույց մատակարարելու դեպքում։
Ֆինանսների նախարարության եւ պետական եկամուտների կոմիտեի համատեղ մշակած այս փաստաթուղթը մեկ նպատակ ունի՝ ռազմական դրության ժամանակահատվածում պետությանն անհատույց (նվիրատվությամբ) ապրանքներ մատակարարող անձանց համար առկա խոչընդոտների վերացումը։ Դրանց համաձայն՝ պետությանն անհատույց ապրանքներ մատակարարողները կազատվեն հարկային եւ դրոշմավորման պարտավորություններից:
Ի դեպ, «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ընդունել ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ցանկը հաստատող` կառավարության որոշում: Այս փաստաթղթի ընդունմամբ նաեւ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում: Օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ կտարածվի 2020 թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Իսկ ԵԱՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ցանկը կառավարությունը կհաստատի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում։
Այսպիսով՝ սա կգործի մինչեւ ռազմական դրության ավարտը։ Միակ պայմանն այն է, որ, ըստ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի, դա հենց նշյալ երեք նախարարություններին հանձնվի։ Իսկ երբ հանձնողը կլինի ոչ բիզնես միավոր, այսինքն՝ սովորական քաղաքացի, ապա փաստաթղթավորումը կարող է լինել ոչ հաշվարկային համարվող ցանկացած վավեր փաստաթուղթ։

Ինչու՞ միայն ԵԱՏՄ-ից ներկրումների պարագայում

Հարց է ծագում՝ իսկ ինչու է միայն ԵԱՏՄ երկրներից կատարվող ներկրումների մասով արտոնությունը տրվում։ Ինչպես պարզաբանում է Ա. Պողոսյանը, երբ ներմուծումը կատարվում է երրորդ՝ այսինքն՝ ԵԱՏՄ անդամ չհամարվող երկրներից, «այստեղ կա շատ արդյունավետ միջոց՝ նորից այս ապրանքները հարկերից ազատելու համար, եւ այդ միջոցն այն է, որ ֆիզիկական անձը կարող է ներկայացնել հօգուտ պետության մաքսային հայտարարագիր, որը կազատի իրեն ներմուծման հարկերից»։
Մեկ այլ փաստաթղթում էլ փոփոխություններ եղան։ Խոսքը Հարկային օրենսգրքում լրացումների մասին է։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ասում է, թե այս լրացումներով հնարավորություն է ընձեռվում, որպեսզի բանկերն ու վարկային կազմակերպությունները կարողանան առանց հարկային հետեւանքներ կրելու ներել ռազմական գործողությունների հետեւանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ֆիզիկական անձանց վարկային պարտավորությունները։
Ընդ որում` վարկային պարտավորություններ ասելով նկատի են առնվում ոչ միայն տույժերն ու տուգանքները, այլեւ վարկի մայր գումարը:

Այս ամենը՝ ԱԺ-ում առաջին ընթերցման ժամանակ: Երկրորդ ընթերցմամբ ձեւակերպումներն ավելի հստակեցվեցին եւ ընդունվեց, որ լուծումները կիրառելի կլինեն նաեւ անհետ կորած անձանց նկատմամբ: Ու որպեսզի թյուրիմացություն չծագի, հստակեցնենք, որ բանկերը պարտադրված չեն ներելու, այլ՝ կարող են ներել: Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի բացատրության համաձայն՝ «խոսքը նպաստավոր հարկային միջավայրի ստեղծման մասին է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները իրենց հայեցողությամբ եւ ոչ թե պարտադրված լինելով, իրենց քաղաքականության շրջանակներում կարողանան ներել այդ վարկային պարտավորությունները եւ հարկային հետեւանքներ չկրեն»:
Ու որպեսզի հանրության շրջանում «չհիմնավորված սպասումներ չձեւավորվեն» եւ «բանկերի հետ տարակարծություններ չառաջանան», պարզաբանեց, թե իրավական առումով հնարավոր էլ չէ նման բան պարտադրել բանկերին:
Բացի այդ՝ օրենքի ընդունումից հետո բանկերը կկարողանան առանց հարկային հետեւանքի ներել ոչ միայն հենց մարտական գործողություների մասնակցած զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած անձանց վարկային պարտավորությունները, այլեւ նրանց հետ առաջին փոխկապակցված անձանց՝ ծնողների՝ համատեղությամբ ապրող, զավակների՝ համատեղությամբ ապրող, եւ ամուսնու պարտավորությունները: Ընդ որում՝ կարող են ներել ոչ միայն անհուսալի ճանաչված, այլեւ դեռ անհուսալի չճանաչված վարկերը:

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

22-10-2020





28-11-2020
Արցախն ունի անկախության ճանաչման իրավական հիմքերը
Քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն Ադրբեջան պետությունն ու անհատ ...


28-11-2020
Տնտեսական խաղաղ խաչակրաց արշավանքն առաջնահերթություն է
Այս տարբերակի դեպքում Հայաստանի կարեւորությունն ակնհայտ կդառնա

Ինչպես ...


28-11-2020
Բրիտանական փորձը ձախողվեց
Պաշտոնյաներն անտեսել էին օդերեւութաբանների նախազգուշացումները

Աշխարհը խելագարվել է, ...


28-11-2020
Հույժ կարեւոր է ամեն ջանքի ու քայլի գործարկումը
Տնտեսությունը չպետք է զրկվի սնուցող հզորություններից

«Տարբեր լրատվամիջոցներով ...


28-11-2020
Երկակի ստանդարտների անհաջող կիրառում Թուրքիայի կողմից
Դիվանագիտական գործընթացներից այս երկրի մեկուսացումը պարտադիր է

1974 ...


28-11-2020
Պատմական հետաքրքիր դրվագ
Ինչպես հայ հետախույզը Դը Գոլին բերեց Մոսկվա
ԽՍՀՄ արտաքին ...


28-11-2020
«Դու դա կարող ես, դրա վառ ապացույցն է քո ստեղծած «Սայաթ-Նովան»
Եվ նա վերածնեց հայ հանճարներին

Երբեմն ճակատագիրը խնայում ...



28-11-2020
«Կարեւոր նպատակը Հայաստանի եւ Արցախի շուրջ կայունությունը եւ անվտանգությունն ապահովելն է»
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ...

28-11-2020
Հանգանակվել է 22.990.898 ԱՄՆ դոլար
Գոհաբանության օրը՝ նոյեմբերի 26-ին, Լոս Անջելեսում ...

28-11-2020
Հայաստանը վերջապես բարձրացավ սանդղակում
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը 13 ամսվա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +2... +4
ցերեկը +4... +7

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO